Ստամբուլը շարունակում է զբոսաշրջիկների գրավել՝ անկախ քաղաքական իրադարձություններից " />

Քաղաք, որը սուլթաններից և նախագահներից բարձր է

Ստամբուլը շարունակում է զբոսաշրջիկների գրավել՝ անկախ քաղաքական իրադարձություններից

Ստամբուլցիների գլխավոր հատկանիշը կենսուրախությունն է:Մի մարդ ուրախությամբ պարում է Իսթիքլալ կենտրոնական պողոտայում հանրաքվեի օրը ի աջակցություն նախագահ Էրդողանի անցկացվող ցույցի մասնակիցների հետ միասին: Նրան հարցնում ենք, թե ինչու է նա կողմ սահմանադրական փոփոխություններին: Պատասխանում է. «Ո՞վ ձեզ ասաց: Ես կտրականապես դեմ եմ» — «Ուրեմն ինչո՞ւ եք այստեղ, այլ ոչ նրանց հետ, ովքեր դեմ են (նրանց ցույցը մոտ երեսուն մետր այն կողմ է)»: – «Իսկ նրանք երաժշտություն չունեն»:

Թուրքիան վերջին 10 տարիներին «զբոսաշրջություն» բառի հոմանիշն է դարձել: 2006-2016թթ-ին երկիրը վերածվեց աշխարհի ամենատարածված զբոսաշրջային ուղղություններից մեկը:

 

 

Գլոբալ զարգացան ազգային ավիաընկերությունները, ենթակառուցվածքները, ակտիվացան տեղական շուկայի բոլոր սեգմենտները:

Վիզա պահանջվում էր զբոսաշրջիկների ընդամենը երեք տոկոսին, ինչը Թուրքիային թույլ էր տալիս զբոսաշրջիկների թվով շրջանցել միջերկրածովյան այլ երկրներին, օրինակ, Եգիպտոսին:

Զբոսաշրջությունն արդեն կազմում էր ազգային տնտեսության 13%-ը և մոտ 2 մլն աշխատատեղ ապահովում բոլոր հարակից ոլորտներում, հատկապես զարգացան ռեստորանները, սրճարաններն ու զվարճանքների ինդուստրիան՝ Վիճակագրության  թուրքական ինստիտուտի տվյալների համաձայն:

Բեկում եղավ 2016թ-ին՝ ահաբեկչական ակտերի և բուռն ներքաղաքական իրադարձությունների քանակի աճի հետ մեկտեղ:

 

 

 

 Միջազգային արժութային հիմնադրամի զեկույցում ասվում է, որ միայն 2015թ-ին Թուրքիայոմ 400 բռնության ակտ և ահաբեկչական ակտ է տեղի ունեցել՝ 2010-2014թթ-ին տարեկան միջինում 70 ակտ ցուցանիշի դեպքում: Դրա արդյունքը Եվրոպայից եկող զբոսաշրջիկների թվի միանգամից 30%-ով նվազումն է, որոնք հոսքի կեսից ավելին էին կազմում:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ոլորտի վերականգնումը դանդաղ կլինի: Սակայն այնուամենայնիվ առաջընթաց էլ կա: Օրինակ, ռուս զբոսաշրջիկների թիվը, որոնք կազմում են Թուրքիայի ողջ զբոսաշրջային բիզնեսի բավականին զգալի մասն, աճել է 95,6%-ով 2016թ-ի օգոստոսին երկու երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի լուծումից հետո:

JAMnews-ի թղթակիցները Ստամբուլում մի քանի ապրիլյան օր են անցկացրել, այդ թվում որոշել են տեսնել դրա զբոսաշրջային և մարդկային բաղադրիչը:

Ստամբուլում այս օրերին մրցում էին նախագահ Էրդողանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները, որի նախաձեռնությամբ ապրիլի 16-ին հանրաքվե անցկացվեց, որն էլ Թուրքիան խորհրդարանական երկրից վերածեց նախագահականի, այդ մասին պատմել է JAMnews-ը:

Ողջ աշխարհում քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկում են, թե որքան ավտորիտար է այժմ դարձել Թուրքիան և որքանով են հիմա նվազել եվրաինտեգրման նրա շանսերը: Այդ մասին մանրամասն գրել է JAmnewsը:

 

Սակայն լրագրողները դադարեցին մտածել քաղաքական համատեքստի մասին, նրանց համար միանգամից բացվեց Ստամբուլը, որը տեսնելուց հետո, ի տարբերություն Փարիզի և նրա մասին թևավոր արտահայտության, չես ուզում մեռնել: Ընդհակառակը, ուզում ես վերադառնալ և ապրել այդ բարեհոգի, հմայիչ և աշխատասեր քաղաքում:

Բարեհոգի

Ստամբուլում շատ տարբեր վայրեր կան: Օրինակ, Թաքսիմ հրապարակից նույն հեռավորության վրա է տեղակայված և Իսթիքլալ փողոցը՝ քաղաքի առևտրային սիրտը, և Թառլաբաշի բուլվարով ձգվող հսկայական թաղամասը, որը նույնիսկ աղքատ չի կարելի անվանել. այն ավելի շուտ համապատասխանում է «ետնախորշ» բնորոշմանը:

Մի սահմանափակեք ձեզ զբոսաշրջային տեսարժան վայրերով: Այդ ետնախորշերը հետաքրքիր են գոնե միայն նրանով, որ այդտեղ կարելի է պատկերացնել, թե ինչ տեսք ուներ Ստամբուլը երևի հիսուն տարի առաջ:

Իսթիքլալում կանգնած վաճառականը միանգամից գլխի ընկավ, որ արտասահմանցի ենք, և ասաց, որ մեզ նախընտրում է որպես գնորդների: «Արտասահմանցիների հետ սակարկելու գործընթացը հետաքրքիր է: Ոչ թե այն պատճառով, որ նրանց ավելի հեշտ է խաբել: Պարզապես մերոնց հետ ձանձրալի է, ինչպես պայմանավորված ֆուտբոլային խաղին. բոլորը գիտեն, թե ինչով է ամեն ինչ վերջանալու»:

Թառլաբաշի շրջանը: Ասում են, որ այստեղ հիմնականում քրդեր ու արաբներ են ապրում

Սակայն այդ երկու վայրերի միջև հստակ նմանություն կա (թերևս ինչպես թուրքական մայրաքաղաքի մնացած բոլոր շրջանների միջև): Այն անվտանգության զգացողության մեջ է: Զգացողություն չկա, որ հայտնվել եք բարձր ագրեսիայի կամ փողոցային հանցավորության շրջանում: Գոնե ցերեկը:

Իսկ նրանց գլխավոր տարբերությունը հավանաբար այն է, որ Իսթիքլալ փողոցում անգլերեն խոսող  մարդու հանդիպելու հնարավորությունն ավելի մեծ է: Չնայած Թառլաբաշիում «Do you speak English?” հարցին յուրաքանչյուր վաճառող ձեզ ուրախությամբ կպատասխանի՝ «Yes», սակայն շանսը մեծ է, որ դրանով զրույցը կսահմանափակվի: Այնուամենայնիվ ձեր ուզած վայրում կհայտնվեք. եթե ճանապարհը ճշտելու փորձերը ձախողվեն, ձեզ պարզապես կուղեկցեն մինչև ձեր ուզած վայրը:

Երեխաները բարյացակամ են: Սակայն մեզնից 10 լիր պոկել այնուամենայնիվ հաջողացրին

Ստամբուլում իրական վախ կարելի է զգալ այն դեպքում, եթե իմաց տաք տաքսու տեղացի վարորդին, որ իրոք շտապում եք: Այդ ժամանակ լեգենդար խցանումների և զառիթափ վայրէջքների այդ քաղաքում դա ձեզ վրա մի քանի ճերմակ մազ կնստի:

Պատերազմը սահմանին, հաճախակի դարձած ահաբեկչությունները, քաղաքական ցնցումներն իրենցն անում են: Ոչ միայն վիճակագրությունը, այլ նաև բոլորը Ստամբուլում ափսոսանքով խոսում են այն մասին, որ վերջին ժամանակներս զբոսաշրջությունն անկում է ապրում, իսկ դրա հետ միասին՝ նաև այդ ոլորտում ներգրավվածների եկամուտը:

Ձեռնարկատեր Իլմազ Օզլյուքը մեզ պատմեց Ստամբուլի ներկայիս կյանքի, իր բիզնեսի կայացման և իր անսովոր պատմության մասին:

Հմայիչ

Ո՞րն է Ստամբուլի հմայքի գաղտնիքը:

Այն, որ նա Եվրոպա չէ և ոչ այնքան Ասիա՞: Թե՞ նրա զարմանալի հանդուրժողականությունը: Միգուցե որոշակի թեթևամտությո՞ւնը:

Հնարավոր է, ամեն ինչ միանգամից:

Ստամբուլն իրոք եվրոպական մայրաքաղաք չէ: Սակայն ոչ էլ ասիական է : Դա մի քաղաք է, որում օսմայնան կայսրության ճարտարապետության, արևմտյան ազդեցության և ժամանակակից կյանքի հետքերի միախառնումը չի ընկալվում որպես էկլեկտիկա, ինչպես նաև բնական է, որպես երկրաբանական շերտերի փոփոխությունը:

                      

Հնարավոր է, որ հանդուրժողականության արմատները հենց դրանում են: Ուղղափառ և կաթոլիկ տաճարների ու մզկիթների հարևանությունն այստեղ ոչ ոքի չի շփոթեցնում: Ինչպես նաև հիջաբների և նիկաբների համադրությունը փողոցներում համարձակ մինի-շրջազգեստների հետ: Նիկաբները, պետք է նկատել, որ այնուամենայնիվ հաճախ եկվորներին են պատկանում. վերջին  մի քանի տարվա ընթացքում Ստամբուլում զգալիորեն շատացել են արաբական երկրներից եկած զբոսաշրջիկները:

Ասաց, որ անունը Ժիլ է, նա տեղացի է, թրքուհի

Ստամբուլը թեթևամիտ է բառի լավագույն իմաստով: Դրա բնակիչները ժպտերես են և բարյացակամ ոչ միայն աշխատանքում, ոչ միայն զբոսաշրջիկ գրավելու ցանկությունից: Հնարավոր է, որ այդպիսի գեղեցկությամբ շրջապատված ապրելով, ադպիսի կլիմայում և ծովից այդքան մոտ, դժվար է ստիպել քեզ կենտրոնացած-մռայլ լինել:

Խոսել ենք էքսկուրսավար Մեհմեթի հետ, մինչ նա սպասում էր իր խմբին Ստամբուլի զբոսաշրջային էպիկենտրոնում: «Զբոսաշրջային հոսքն ուժեղ փոխվել է: Զգալիորեն շատացել են արաբները: Զբոսաշրջիկները սովորական զբոսաշրջիկներ են: Արաբ զբոսաշրջիկների հետ  մի խնդիր կա. նրանց հնարավոր չէ ոչ մեկի հետ էքսկուրսիոն խմբում միավորել: Մեկ օբյեկտի մոտ հինգ րոպեից ավել չեն դիմանում. հինգ րոպե սելֆի, և գնացին առաջ», — շուկան վերլուծեց Մեհմեթը:

Աշխատասեր

Ստամբուլում դժվար է անգործության մատնված մարդու տեսնել: Բոլորը գործ ունեն, բոլորը միմյանց ինչ-որ ծառայություններ են մատուցում: Վաճառում են, ման տալիս, հաց ուտեցնում, ընդունում հյուրանոցներում, էքսկուրսիաների տանում:

Սկզբում թվաց, որ հաջողվեց անգործ ստամբուլցիների գտնել Բոսֆորի նեղուցի կամրջի վրա: Տասնյակ մարդիկ (կանայք և տղամարդիկ) կանգնած են սփինինգներով, իսկ մինչև ջուրը մոտ երեսուն մետր է: Սակայն ոչ մի նման բան: Նրանք չեն զվարճանում, այլ լուրջ բիզնեսով են զբաղվում. Ողջ բռնած ձուկն ակնթարթորեն հայտնվում է առափնյա բազմաթիվ ռեստորաններում, որտեղ էլ այն կարող եք ուտել և էլի ուզել:

Ստամբուլի ցանկացած զբոսաշրջային կրպակում ձեզ նախապես իրականից մեկ քառորդով ավել գին կասեն: Սակայն դա էլ է սակարկելու ներկայացման մաս, որին հրավիրում են մասնակցելու զբոսաշրջիկին՝ ձեռքերը վեր հառելով, համաշխարհային տնտեսական ճգնաժամից բողոքելով և անգամ բազմաթիվ երեխաների լուսանկարը ցույց տալով, որոնց պետք է չէ՞ ինչ-որ կերպ կերակրել:

Սուրբ Սոֆիայի տաճար, Երկնագույն մզկիթ, էքսկուրսիա Բոսֆորով. այս ամենը Ստամբուլում պարտադիր ծրագիր է:

Սակայն այդ քաղաքից ամենամեծ հաճույքը, իսկական հաճույք կստանաք կամայական ծրագրից: Պարզապես դուրս եկեք հյուրանոցից (օրվա ցանկացած պահին, Ստամբուլը երբեք չի քնում) և գնացեք՝ ուր ոտքերն են տանում: Դրանք այստեղ միշտ ինչ-որ ճիշտ տեղ են տանում:


Կարդալ ավելին JAMnews-ում