Իշխանափոխություն, բնակչության դժգոհություն և Պուտին" />

Հարավային Օսիայի քաղաքական գործիչները, վաճառողներն ու գործազուրկները գնահատում են 2017թ-ը

Իշխանափոխություն, բնակչության դժգոհություն և Պուտին

Հարավային Օսիայում անցած 2017թ-ի առավելագույն իրական պատկերը ստանալու համար մենք առաջարկել ենք գնահատել տարվա արդյունքները հասարակության ծայրահեղ տարբեր շերտերի ներկայացուցիչներին: Դա քաղաքական գործիչներն են, որոնք որոշումներ են կայացնում, և նրանք, ովքեր ապրում են դրանց արդյունքում ստեղծված աշխարհում:

Բոլոր հարցվածների կարծիքը համընկավ տարվա գլխավոր իրադարձության վերաբերյալ: Խոսքը նոր նախագահի ընտրությունների մասին է: Վստահությամբ հաղթանակ տարավ Անատոլի Բիբիլովը, որը մինչ այդ հարավօսական խորհրդարանի ղեկավարն էր և «Միասնական Օսիա» կուսակցության առաջնորդը:

Սակայն արդեն նախորդ տարվա «պերսոնան» Հարավային Օսիայում շատերի համար ոչ թե Բիբիլովն էր, այլ գլխավոր ընդդիմադիր Էդուարդ Կոկոյտին:

Էդուարդ Կոկոյտին արդեն  երկու անգամ եղել է Հարավային Օսիայի նախագահ՝ 2006-ից մինչև 2011 թվականները, և 2017թ-ին պատրաստվում էր երրորդ անգամ դա անել: Սակայն ԿԸՀ-ն մերժեց նրան գրանցումը մի շարք պատճառներով: Կոկոյտին ԿԸՀ որոշումը քաղաքականապես մոտիվացված անվանեց, դիմեց դատարան և գլխավորեց բողոքի ակցիաներ: Սակայն ընտրություններից 10 օր առաջ կոչ արեց իր կողմնակիցներին քվեարկել Անատոլի Բիբիլովի թեկնածության օգտին: Արդյունքում Բիբիլովը հաղթեց ընտրույթուններում առաջին իսկ փուլում:

2017թ-ի արդյունքները հարավային Օսիայի համար՝ ըստ խորհրդարանական մեծամասնություն «Միասնական Օսիա» կուսակցության նախագահ Ալան Թադթաևի.

«Գլխավոր իրադարձությունը նախագահական ընտրություններն էին, որոնց մենք առաջադրեցինք կուսակցական առաջնորդ Անատոլի Բիբիլովի թեկնածությունը: Եվ նա հաղթեց ընտրություններում:

Երկրորդ տեղում կնշեի Անատոլի Բիբիլովի առաջին պաշտոնական այցը Մոսկվա և հանդիպումը Պուտինի հետ:

Երրորդ տեղում է 2018թ-ին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու Վլադիմիր Պուտինի որոշումը: Հարավային Օսիայի բնակչության 90 տոկոսից ավելին Ռուսաստանի քաղաքացիներ են, և մեզ համար շատ կարևոր է, թե ով է լինելու Ռուսաստանի նախագահը, դրանից մեծապես կախված է Հարավային Օսիայի ճակատագիրը»:

Խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանական Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ալեքսանդրա Պլիևա.

«Առաջին հերթին, նշեմ նախագահական ընտրությունները:

Երկրորդ տեղում է Հարավային Օսիայի պատմական՝ Ալանիայի Պետություն, անվան վերադարձնելու վերաբերյալ հանրաքվեն:

Ըստ կարևորության երրորդ իրադարութունն այն է, որ Հարավային Օսիայի նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիին թույլ չտվեցին իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին»:

Ցխինվալի բնակիչների բլից-հարցում: Հարցվածների թվում են վաճառողներ, ուսուցիչներ, ծառայողներ և գործազուրկներ.

1. Էդուարդ Կոկոյտիին թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին:

2. Իշխանության բռնատիրումը. այժմ բոլոր ղեկավար պաշտոններում «Միասնական Օսիա» իշխող կուսակցության առաջնորդներն են:

3. Նոր՝ Ալանիայի Պետություն, անվան վերաբերյալ հանրաքվեի մասին կարծիքները կիսվեցին: Շատերը կարծում են, որ հանրապետությունում լուրջ խնդիրներ կան, և անուն փոխելը դրանք չի լուծի»:

4. Քաղաքական հետապնդումները:

5. Պատմական «Իրիստոն» հյուրանոցի շենքի ապամոնտաժումը:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում