Ընտրություններին մեկ շաբաթից պակաս ժամանակ է մնացել: Երկիրն ավանդաբար գունազարդված է պաստառներով " />

Քաղաքական արվեստ. Վրաստանի նախագահի թեկնածուների պաստառները

Ընտրություններին մեկ շաբաթից պակաս ժամանակ է մնացել: Երկիրն ավանդաբար գունազարդված է պաստառներով

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում կկայանան յոթերորդ նախագահական ընտրություններն, ու Վրաստանը կունենա հինգերորդ նախագահը: Ընտրողները պետք է ընտրություն կատարեն 25 թեկնածուների միջև: Նրանց կեսը լայն հանրությանն ընդհանրապես հայտնի չէ, մյուս կեսն այն քաղաքական գործիչներն են, որոնց հանրագումար վարկանիշը չի գերազանցում 11 տոկոսը:

Քվեարությանը մեկ շաբաթից պակաս ժամանակ է մնացել: Երկիրը գունազարդվել է ընտրական պաստառներով:

__ 48 __

Ամենահարուստ և ագրեսիվ քաղաքական արվեստը ներկայացված է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական արշավում: Նրա պաստառներն ամենուր են, ուր մարդու հայացքը կարող է ընկնել՝ շենքերի պատերին, մետրոյում, ավտոբուսների կանգառում, երթուղայինների վրա, բարձրահարկ շենքերի ճակատային հատվածում: Զուրաբիշվիլիի ընտրական համարը 48-ն է: Նախկին արտգործնախարարը միայն ֆորմալ կերպով է անկախ, իրականում նա իշխող կուսակցության նախընտրած թեկնածուն է:

Նրա նախընտրական արշավի պաստառների գույնը կապույտն է, ինչպես և իշխող «Վրացական երազանք» կուսակցության պաստառներն էին: Նրա ընտրական կարգախոսը հետևյալն է. «Միասին՝ Վրաստանի համար»:

Զուրաբիշվիլիի ընտրարշավի համար դրա մեկնարկից մինչ այսօր գործարարները (և ոչ միայն նրանք, նվիրատվություններ կատարածների շարքում են նաև հասարակ քաղաքացիներ, բժիշկներ և այլն) մոտ 4 մլն լարի են նվիրաբերել (1 դոլարը համարժեք է 2.7 լարիին): Դա ավելին է, քան ընտրության մնացած մասնակիցների արշավներին արված նվիրատվությունները միասին:

Կարդացեք նաև. Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին՝ կինը, որ պայքարում է Վրաստանի նախագահի պաշտոնի համար

 

Իշխանությունը ենթադրում է, որ Զուրաբիշվիլին կհաղթի առաջին իսկ փուլում. ըստ իշխանամետ սոցհետազոտության արդյունքների՝ Զուրաբիշվիլին կհավաքի ձայների 53%-ը:

Սակայն մեծամասշտաբ գովազդին զուգահեռ Զուրաբիշվիլին թեկնածուների շրջանում ամենաշատ հակագովազդն ունի: Քաղաքական անվճար գովազդի համար ընտրությունների մասնակիցներին տրամադրվող ժամանակը թեկնածուների մեծ մասն օգտագործում է Զուրաբիշվիլիին հակագովազդելու համար:

Հեռուստահոլովակներում ընդդիմությունը կոչ է անում ընտրողներին ոչ մի դեպքում չքվեարկել «դավաճան» Զուրաբիշվիլիի օգտին, որը կարծում է, որ օգոստոսյան պատերազմը Վրաստանն է սկսել (այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել Զուրաբիշվիլին), բավարար չափով չի տիրապետում մայրենի լեզվին (Զուրաբիշվիլին ծնվել է Ֆրանսիայում, երկար տարիներ այնտեղ է ապրել և վրացերեն խոսելիս սխալներ է անում):

__ 5 __

Ընդդիմադիր թեկնածուների շրջանում ամենավարկանիշայինը Գրիգոլ Վաշաձեն է, որը Զուրաբիշվիլիի պես նույնպես նախկին դիվանագետ է և Վրաստանի նախկին արտգործնախարար:

Նա ընտրություններին մասնակցում է որպես «միավորված ընդդիմության» ներկայացուցիչ, իսկ իրականում ամենախոշոր ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածուն է և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջադրած թեկնածուն:

Կարդացեք. Վրաստանի նորագույն պատմությունը՝ ագիտացիոն պաստառների ներկայացմամբ

Նա ընտրություններին մասնակցում է 5-րդ համարի ներքո, որն «Ազգային շարժման» ավանդական համարն է: Նրա ընտրական կարգախոսը հետևայլն է. «Միասին մենք կարող ենք»:

Վաշաձեի դիվանագիտական կարիերան կապված է Ռուսաստանի հետ: Նա երկար տարիներ ապրել և աշխատել է Մոսկվայում: Կենսագրության այս հատվածը նրա դեմ են օգտագործում. նրա որոշ պաստառների վրա մրցակիցները գրել են «ԿԳԲ»: Պաստառներ կան, որոնցում Վաշաձեն պատկերված է այնպես, իբր Պուտինը նրան գրկել վեր է բարձրացնում:

__ 2 __

Եվս մեկ վարկանիշային ընդդիմադիր թեկնածու Դավիթ Բակրաձեն է «Եվրոպական Վրաստանից»:

Նրա պատկերով պաստառները Վրաստանում առաջին անգամ չէ, որ հայտնվում են: Բակրաձեն մասնակցում էր նաև 2013թ-ի նախագահական ընտրություններին: Ճիշտ է, այն ժամանակ նա ներկայացնում էր «Միասնական ազգային շարժումը»: Այդ օրվանից շատ բան է փոխվել. Սաակաշվիլիի «Ազգային շարժումը» մասնատվել է, և Բակրաձեն այսօր դրա ճյուղերից մեկի՝ «Եվրոպական Վրաստանի» առաջնորդն է:

Ընտրություններին նա մասնակցում է երկրորդ համարի ներքո: Ի տարբերություն «Ազգային շարժման»՝ նրա ընտրարշավն ագրեսիվ չէ, ավելի զուսպ է: Նրա գլխավոր խոստումն ընտրողներին հաղթանակի դեպքում կենսաթոշակի բարձրացումն է: Ընտրական կարգախոսը հետևյալն է. «Քայլ դեպի Եվրոպա»:

Փողոցում այսպիսի պաստառներ կարելի է հանդիպել: Ենթադրաբար, մրցակիցների կամ «կրեատիվ» քաղաքացիների ձեռքի գործն է:

Այս տեսագրությունում երևում է, որ հավաքարարը պոկում է Դավիթ Բակրաձեի պաստառները: Իսկ նախընտրական արշավը դեռ չի ավարտվել, և պաստառները փակցված են օրենսդրության լիակատար պահպանմամբ:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում