ՈՒԵՖԱ-ն երաշխավորում է, որ Մխիթարյանն Ադրբեջանի մայրաքաղաքաում խնդիրներ չի ունենա " />

Քաղաքականությունը կարող է խանգարել հայ ֆուտբոլիստին մասնակցել Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակչին

ՈՒԵՖԱ-ն երաշխավորում է, որ Մխիթարյանն Ադրբեջանի մայրաքաղաքաում խնդիրներ չի ունենա

Լոնդոնի «Արսենալը», որտեղ խաղում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում 2-4 հաշվով հաղթել է իսպանական «Վալենսիային»: Հետևաբար, թիմը դուրս է եկել առաջնության եզրափակիչ, որը տեղի է ունենալու Բաքվում: Սակայն Մխիթարյանը կարող է բաց թողնել հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների պատճառով:

Ինչպես է քաղաքականությունը խանգարում սպորտին

Հենրիխ Մխիթարյանն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում երկու անգամ ստիպված է եղել հրաժարվել Բաքվում խաղալուց: Երեք տարի առաջ կիսապաշտպանը չկարողացավ օգնել Դորտմունդի «Բորուսիային», որը Եվրոպայի լիգայի շրջանակում խաղում էր ադրբեջանական «Գաբալա» ակումբի հետ: Այդ ժամանակ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարեց, որ ցանկացած ֆուտբոլիստ կարող է իրավունք ստանալ մասնակցելու առաջնություններին՝ անկախ քաղաքացիությունից և այցագիր ստանալու անհրաժեշտությունից:

Երկրորդ խաղը Մխիթարյանը բաց թողեց, երբ արդեն «Արսենալի» խաղացող էր:

Այսօր իրավիճակը տարբերվում է նրանով, որ եվրոպական առաջնության եզրափակիչը առանձնահատուկ կարևոր է ոչ միայն ակումբի, այլև հենց ֆուտբոլիստի համար: Մխիթարյանի համար եզրափակիչը կարող է լինել փորձ՝ երկրորդ անգամ արժանանալու Եվրոպայի լիգայի գավաթին: Առաջին անգամ նա բախտ է ունեցել գավաթակիր դառնալ 2017թ. «Մանթեսթեր Յունայթեդի» կազմում:

Ի՞նչ խնդիրներ են խանգարում Մխիթարյանին Բաքու մտնել

Ստեղծված իրավիճակի պատճառը Ղարաբաղյան հակամարտությունն է: Երևանի և Բաքվի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Ադրբեջանը երբեմն թույլ չի տալիս իր տարածք մտնել հայկական ազգանունով մարդկանց, անգամ եթե նրանք Հայաստանի քաղաքացի չեն:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «սև ցուցակի» մեջ է ներառում նրանց, ովքեր մուտք են գործում Ղարաբաղի տարածք Հայաստանի սահմանով՝ շրջանցելով Ադրբեջանը: Իսկ Հենրիխ Մխիթարյանը հաճախ է այցելում չճանաչված հանրապետություն:

ՈՒԵՖԱ-ի հաղորդագրությունը

Հայկական մամուլը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի հաղորդագրությունն այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա Ադրբեջան մուտք գործելիս.

«Ֆուտբոլային ասոցիացիաներին, ակումբներին և դեսպանատներին նամակներ ուղարկելը՝ ֆուտբոլիստների համար ՈՒԵՖԱ-ի և այլ երկրների հովանու ներքո խաղերին մասնակցելու համար այցագիր ստանալու նպատակով, կազմակերպության համար ստանդարտ գործընթաց է: Այդ առումով ՈՒԵՖԱ-ն և «Արսենալը» հաստատում են պահանջել, իսկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայիների ասոցիացիան հաստատել է, որ այդ խաղացողը խնդիրներ չի ունենա երկիր մուտք գործելիս և այնտեղ գտնվելու ընթացքում, ինչպես նաև կձեռնարկվեն անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները»:

Ինչ են մտածում երկրպագուները

Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու նպատակով Մխիթարյանի՝ Բաքու հնարավոր այցի թեման հայտնվել է Հայաստանի ֆուտբոլասերների և սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում:

Շատերը ենթադրում են, որ եթե Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ չտա Մխիթարյանին, անհրաժեշտ կլինի եզրափակիչը տեղափոխել այլ քաղաք.

«Եթե չեն կարող պատշաճ կերպով ամեն ինչ կազմակերպել, ապա ընդհանրապես պետք է զրկել եզրափակչից»:

Երկրպագուների մի մասը ենթադրում է, որ Մխիթարյանն անպայման պետք է գնա և հանդես գա եզրափակչում.

«Սա հնարավորություն է հաղթելու մեծ տիտղոս և հայկական դրոշով վազելու դաշտով: Պետք է գնալ»:  

Երկրպագուների մյուս մասն էլ Մխիթարյանին խորհուրդ է տալիս հրաժարվել այդ խաղին մասնակցությունից.

«Չի կարելի ռիսկի տակ դնել Մխիթարյանին»:  

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում