Արդեն օրենք է ընդունվել, որը պարտադրում է ծնողներին օգտվել մանկական ավտոբազկաթոռներից, սակայն դեռ քչերն են դրանք օգտագործում" />

Փորձարարական վթար․ Հայաստանի առողջապահության նախարարը ծնողներին համոզում է «քարսիթ» օգտագործել

Արդեն օրենք է ընդունվել, որը պարտադրում է ծնողներին օգտվել մանկական ավտոբազկաթոռներից, սակայն դեռ քչերն են դրանք օգտագործում

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վթարների հատուկ խթանիչով փորձարկել է ավտոմեքենաների ամրագոտիների արդյունավետությունը։ Փորձի ընթացքում Թորոսյանը միաժամանակ խաղալիք է «գրկել»։ Նա ցանկանում էր ստուգել, թե ինչ կլինի ծնկներին նստած «երեխայի» հետ վթարի ժամանակ․ և խաղալիքը դուրս էր թռել նախարարի ձեռքից։ Այդպես նա փորձել էր ծնողներին համոզել, որ «քարսիթի»՝ երեխաների համար նախատեսված նստելատեղի օգտագործումն անհրաժեշտություն է։

Սկանդալային պատմություն. կինը պնդում է, որ իր երեխային վաճառել են, և պահանջում է վերադարձնել

• Աուտիզմը հաղթահարում են նախ ծնողները, հետո՝ երեխաները

Ինչպե՞ս են Հայաստանում ապրում միայնակ տարեցները

Ի՞նչ է ցույց տվել նախարարի փորձարկումը

Արսեն Թորոսյանը երկու անգամ է փորձարկել խթանիչը, որը վթար է մոդելավորում 30կմ/ժ արագությամբ։ Փորձի ավարտից հետո նախարարն ասել է, որ խաղալիքը հատուկ շատ ուժեղ չէր պահում։ Չէ՞ որ ճանապարհային վթարները սովորաբար անսպասելի են տեղի ունենում․

«Երեխայի համար վտանգավոր է ծնողների ծնկներին նստել, չէ՞ որ վթարի դեպքում նա, ըստ ամենայնի, դեպի առաջ կմղվի և  կարող է լուրջ վնասվածքներ ստանալ։ Ավելին, դիմացի նստատեղին երեխայի համար ռիսկերը շատ ավելի մեծ են, քան հետևի նստատեղին»։

Նախարարի պայքարը

Արսեն Թորոսյանը մանկական նստելատեղերի օգտագործման համար պայքարը սկսել է իր նշանակումից անմիջապես հետո։ Նախարարի կոչերը բերեցին երեխաների տեղափոխման կանոնների փոփոխման օրենսդրական նախաձեռնության։

Փոփոխությունների համաձայն՝ յոթ տարեկանից փոքր երեխաները պետք է մեքենայում գտնվեն ավտոբազկաթոռի մեջ, իսկ յոթ տարեկանից մեծերը պարտադիր պետք է ամրագոտիներով ամրացված լինեն։

Որպես փաստարկ Թորոսյանը ներկայացրել է համաշխարհային պրակտիկան, որի համաձայն՝ ավտոբազկաթոռների օգտագործումը վթարների ժամանակ զգալիորեն նվազեցնում է երեխաների մոտ վնասվածքների հավանականությունը․

«Եթե երեխան ճիշտ նստած է քարսիթում, ապա մինչև 4 տարեկան երեխաների վնասվածքների հնարավորությունը նվազում է 50 տոկոսով, եթե ավտոբազկաթոռը տեղադրված է վարորդի կողքին, և 80 տոկոսով, եթե այն հետևի նստատեղին է»։

Ինչո՞ւ է օրենքը դժգոհություն առաջացրել

Մեքենաներում մանկական քարսիթերի օգտագործման պարտադիր լինելու մասին օրենքը երկրի բնակիչներին բաժանել է «կողմ» և «դեմ» մասերի։

Օրենքի կողմնակիցները փորձում են բոլորին համոզել, որ մանկական նստելատեղերն իրոք անվտանգ են դարձնում փոքրիկների երթևեկությունն ավտոմեքենաներում։ Բանն այն է, որ նույնիսկ այս տարվա ապրիլից հետո, երբ օրենքն արդեն պարտադրում է երեխաներին հատուկ նստելատեղերով ապահովել, նրանց հաճախ կարելի է տեսնել ծնողների գրկում՝ առանց ամրագոտիների։ Խախտման համար հինգ հազար դրամ տուգանք է նախատեսված։

«Չի կարելի ծնողներին թույլ տալ վտանգի ենթարկել իրենց երեխաների կյանքը։ Դա ճանապարհ է, և ամեն ինչ կարող է պատահել»։ Այսպիսի գրառումներ հաճախ կարելի է հանդիպել Ֆեյսբուք սոցիալական ցանցում։

Ավտոմեքենաներում մանկական բազկաթոռների պարտադիր օգտագործումը որոշակի դժվարություններ է ստեղծել, առաջին հերթին, անապահով և բազմազավակ ընտանիքների համար։

Հայաստանում դրանք թանկ արժեն՝ նվազագույն աշխատավարձի համեմատ, և ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ քարսիթ գնել, հատկապես՝ մեկից ավելի, եթե ընտանիքում մի քանի երեխա կա։ Ամենաէժան բազկաթոռն արժե 20 հազար դրամ, իսկ նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է։

«Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր 4 երեխա ունեն», – գրում են սոցցանցերի օգտատերերը, որոնք քննարկում են երեխաների երթևեկության նոր կանոնները։


Կարդալ ավելին JAMnews-ում