Կարմիր բանակի կողմից Թբիլիսիի գրավումից 98 տարի է անցել " />

Փետրվարի 25-ին Վրաստանում նշում են խորհրդային օկուպացիայի օրը

Կարմիր բանակի կողմից Թբիլիսիի գրավումից 98 տարի է անցել

Փետրվարի 25-ին լրանում է Կարմիր բանակի կողմից Թբիլիսիի գրավման և խորհրդային իշխանության հաստատման 98-րդ տարին:

Կարմիր բանակը Վրաստան է ներխուժել 1921թի փետրվարի 15-ին: Փետրվարի 25-ին ծանր մարտերից հետո 11-րդ բանակը Թբիլիսի է մտել և հայտարարել Վրաստանում խորհրդային իշխանության հաստատման մասին: Սակայն Վրաստանի դեմոկրատական հանրապետության մենշևիկյան կառավարությունը շարունակում էր դիմադրությունը, և մայրաքաղաքի անկումից հետո Վրաստանը լքել է միայն մարտի 17-ին: Այդ պահից սկսած անկախ Վրացական հանրապետությունը, որը գրեթե 3 տարվա կյանք ունեցավ, դադարեց իր գոյությունը:

Ի՞նչ են արել Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, երբ 100 տարի առաջ անկախ հանրապետություններ են դարձել

Փետրվարի 25-ը որպես ողբերգական օր Վրաստանում սկսել են նշել 1991թ-ին անկախություն ձեռք բերելուց հետո: Այսօր Թբիլիսիում, ինչպես նաև մայրաքաղաքի շրջակայքում՝ Կոջորիում և Թաբախմելայում, կանցկացվեն 1921թ-ին զոհվածների հիշատակին նվիրված միջոցառումներ. այդ վայրերում մայրաքաղաքի համար ամենածանր մարտերն են ընթացել, որոնց մասնակցել են վրացի յունկերներն ու զինվորական ուսումնարանների կադետները:

Վրացական առաջին հանրապետությունը

Խորհրդային իշխանությունը, որը Ռուսաստանում հաստատվեց 1917թ-ի հեղափոխությունից հետո, վրացի ազդեցիկ քաղաքական և ինտելեկտուալ շրջանակները չճանաչեցին։

1917թ-ի նոյեմբերի 19-ին Թբիլիսիում կայացավ առաջին ազգային համագումարը, որն ընտրեց Վրաստանի Ազգային խորհուրդն, այսինքն՝ փաստացի կառավարությունը։

Իսկ գրեթե կես տարի անց՝ 1918թ-ի մայիսի 26-ին, հրապարակվեց և ընդունվեց Անկախության ակտը։ Այդպես ստեղծվեց Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը։

Այն մասին, թե ինչպիսին էր վրացական առաջին հանրապետությունը, կարելի է կարդալ այստեղ։


Կարդալ ավելին JAMnews-ում