Միջազգային քննությունը չի կասկածում, որ ուղևորատար ինքնաթիռը խոցվել է ռուսական զենքով" />

Փաստեր և ֆեյքեր․ Ուկրաինայում МН17 չվերթի աղետից հինգ տարի անց

Միջազգային քննությունը չի կասկածում, որ ուղևորատար ինքնաթիռը խոցվել է ռուսական զենքով

REUTERS/Maxim Zmeyev

Ըստ «Նովայա գազետայի» նյութի

Հինգ տարի առաջ՝ 2014թ-ի հուլիսի 17-ին, Արևելյան Ուկրաինայի երկնքում «ցամաք-օդ» հրթիռով խոցվել է մալայզիական «Բոյինգը», որն Ամստերդամից Կուալա-Լումպուր չվերթն էր իրականացնում՝ 298 ուղևորներով։ Նրանք բոլորը, ներառյալ 80 երեխա, զոհվել են օդում։ Մեծ մասը՝ Նիդերլանդների քաղաքացի։ Օդաչուների մարմիններում խոցող տարրեր են հայտնաբերվել, որոնցով լիցքավորվում է խորհրդային արտադրության «Բուկ» հակաօդային համալիրի հրթիռների մարտական մասը։ Հունիսին միջազգային քննչական խումբն (JIT) առաջին անգամ նշել է չորս մարդու անուն, որոնք կասկածվում են ինքնաթիռի խոցմանը մասնակից լինելու համար։ Նրանցից երեքը Ռուսաստանի քաղաքացիներ են։

Փաստեր 

Հրթիռն արձակվել է քաղաքացիական ինքնաթիռից Պերվոմայսկոյե ավանից (Սնեժնոյե քաղաքի մերձակայք)։ Ուկրաինայի այդ հատվածը 2014թ-ի պատերազմի մեկնարկից հետո Ուկրաինան չի վերահսկում։ «Բուկ» զենիթային համալիրն, ինչպես ավելի ուշ պարզել են միջազգային քննիչները (JIT), հակամարտության գոտի էր տեղափոխվել Ռուսաստանի տարածքից և փոխանցվել ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» (ԴԺՀ) ներկայացուցիչներին։

Ռուս գեներալը՝ Հարավային Օսիայի պաշտպանության նախկին նախարարը ղեկավարել է MH-17-ի գրոհը

Նշվել են նրանց անունները, որոնք մասնակից են Արևելյան Ուկրաինայի երկնքում МН17 «Բոյինգի» ոչնչացմանն ու 298 մարդու մահվանը

Ռուսաստանը մասնակից է MH17-ի խոցմանն ու կիբերպատերազմների

Ինչպե՞ս է ռուսական բանակի զենքը հայտնվել հարևան պետության տարածքում, ո՞վ է արտոնել դրա փոխանցումը, դեռ պետք է պարզել։ Սակայն, այսպես թե այնպես, հենց այդ փուլում  Դոնբասում անջատողականների ուժերը հակաօդային պաշտպանության միջոցների սուր անհրաժեշտություն էին զգում։ Ուկրաինական ավիացիան ակտիվորեն զորքերն անջատողականների թիկունք էր տեղափոխում՝ սպառնալով կտրել ռուսական սահմանից և, հետևաբար, փակել օգնության բոլոր տեսակների աղբյուները, որը «ԴԺՀ» և «ԼԺՀ» էր գալիս Ռուսաստանի հարավից։

Օդային սպառնալիքի չեզոքացումն անջատողականների համար, որոնք սովորական շարժական զենիթային համալիրներով չէին կարողանում հասնել մեծ բարձրության վրա թռչող օբյետկներին, ողջ մնալուն հավասար հարց էր դարձել։

Հուլիսի կեսին անջատողականները, հավանաբար, նոր օգնություն էին ստացել Ռուսաստանից։

2014թ-ի հուլիսի 14-ին նրանց հաջողվում է խոցել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային Ան-26-ը, ինքնաթիռը թռչում է ավելի քան 6000 մ բարձրության վրա, որը հասանելի է միայն «Բուկի» պես հեռահար հակաօդային պաշտպանությանը։

2014թ-ի հուլիսի 17 առավոտյան «ԴԺՀ» ներկայացուցիչները տեղեկություններ են ստանում հերթական Ան-26-ի թռիչքի մասին։ «ԴԺՀ» ՀՕՊ-ը գրոհում է թռչող օբյեկտը Սնեժնոյեի մերձակայքից, ինչի մասին գրեթե միանգամից հաղորդում են պաշտոնական ռուսական լրատվամիջոցները։ «Ապստամբների» միջև գաղտնալսված խոսակցություններում խոսքը գնում է խոցված Ան-26-ի մասին։

Միայն ինքնաթիռի անկման վայր գալուց հետո են անջատողականները հասկանում, որ խոցել են քաղաքացիական ինքնաթիռ։

Ֆեյքեր

Ողբերգության առաջին իսկ օրվանից ռուսական իշխանությունները հայտարարում են, որ «ԴԺՀ» և «ԼԺՀ» ուժերը կապ չունեն ուղևորատար «Բոյինգի» խոցման հետ՝ առավել ևս ռուսական կողմը։

Քարոզչական մեքենան միանգամից մի քանի ֆեյք էր տարածել, որոնցից ամենահայտնին ուկրաինական ռազմական ինքնաթիռի մասին էր, որ գրոհել է «Բոյինգը»։

Պաշտպանելով այս վարկածը՝ իշխանամետ լրատվամիջոցներն ամեն անգամ օգտագործել են տվյալներ, որոնք ամբողջությամբ կեղծված էին կամ ոչ լրիվ էին։

«Ուրիշ» ռուսական վարկածն այն էր, որ մալայզիական «Բոյինգ-777»-ն իրոք գրոհվել է «Բուկով», սակայն ոչ թե ռուսական, այլ ուկրաինական՝ Զարոշչենսկոյե գյուղից, որն իբր վերահսկվում է Ուկրաինայի կողմից։ Այդ վարկածը հերքվել է Bellingcat-ի անկախ փորձագետների կողմից։

2015թ-ի հոկտեմբերին Նիդերլանդների Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրի հրթիռը, որն ինքնաթիռի ուղղությամբ արձակվել է Սնեժնոյեի մերձակայքից, MH17-ի խոցման միակ պատժառն է եղել։ Այդ ժամանակ էլ հենց հայտնի է դարձել, որ խորհուրդը դիմել է ռուսական կողմի և, մասնավորապես «Բուկն» արտադրող «Ալմազ-Անտեյ» պետական կորպորացիայի օգնությանը։

Նիդերլանդների համակարգմամբ սկսվել է նաև միջազգային քրեական հետաքննություն, որը պետք է պատասխաներ բոլոր այն հարցերին, թե ինչպես է «Բուկն» անջատողականների մոտ հայտնվել, ով է եղել անձնակազմում, և, ի վերջո, ով է հրամաններ արձակել կայանքի տեղափոխման և կրակ բացելու մասին։

Հիշեցնենք, որ 2018 թ-ի մայիսին հոլանդացիները ցուցադրել են 9032 սերիական համարով հրթիառային շարժիչի թաղանթը՝ հայտարարելով, որ դա, հնարավոր է, կարևոր իրեղեն ապացույց է։

Ըստ ռուսական անկախ «Նովայա գազետայի» տեղեկությունների՝ շարժիչը հայտնվել է JIT տնօրինության տակ «ԴԺՀ» անհայտ անձանց միջնորդության շնորհիվ, որոնք գտածոյի համար հոնորար են պահանջել։ «Նովայա գազետայի» աղբյուրը մի քանի տասնյակ հազար դոլար գումար է նշել։

Այսպես թե այնպես, այդ իրեղեն ապացույցի իսկությունն ու «միջնորդների» իրական շարժառիթներն այսօրվա դրությամբ MH17-ի գործում չպարզված միակ հարցն է։ Ըստ JIT-ի ղեկավար Ֆրեդ Վեստերբեկեի՝ միջազգային փորձագետները մինչև այսօր ուսումնասիրում են հրթիռի մասին տվյալները։


Կարդալ ավելին JAMnews-ում