Ինչի համար են պայքարում ցուցարարները Հոնկոնգում, որքան է դա արժենում տնտեսությանը, և ինչպես են արձագանքում ցույցերին Չինաստանի իշխանությունները" />

Ցույցեր Հոնկոնգում. վնասներ և հեռանկարներ

Ինչի համար են պայքարում ցուցարարները Հոնկոնգում, որքան է դա արժենում տնտեսությանը, և ինչպես են արձագանքում ցույցերին Չինաստանի իշխանությունները

Հոնկոնգում ցույցերը օրենքի դեմ, որը թույլատրում է մայրցամաքային Չինաստան արտահանձնումը, սկսվել են 2019թ. մարտին: Մարդիկ վստահ են, որ օրինագիծը վատ վիճակի մեջ կդնի Հոնկոնգի բնակիչներին և մայրցամաքային Չինաստանի իրավասության տակ անցնողներին, ինչը կխաթարի տարածաշրջանի ինքնավարությունը և քաղաքացիների իրավունքները:

Ցուցարարները փակում են փողոցներ, բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ:

Բախումներ են տեղի ունենում անգամ օդանավակայանում, ստիպված ժամանակավորապես չեղարկվել են միջազգային չվերթները: Չինաստանի զորքերը սկսել են կենտրոնանալ  Հոնկոնգի սահմանի մոտ։

Իրադարձությունների ներկայցում՝ ըստ արևմտյան լրատվամիջոցների

Ցուցեր Հոնկոնգում, 2019թ. օգոստոսի 17,  REUTERS/Tyrone Siu

Ինչի են պահանջում ցուցարարները

Հոնկոնգը Չինաստանի ինքնավար շրջան է, որը երկրի մնացած մասի հետ միավորվել է 1996թ. երկար ժամանակ Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ գտնվելուց հետո:

Հոնկոնգն ունի իր իրավական բազան, որը շատ հարցերում զգալիորեն տարբերվում է չինականից: Բայց 2019թ. մարտին տեղի խորհրդարանի քննարկմանը դրվեց օրինագիծ, որը թույլատրում է կասկածյալներին հանձնել մայրցամաքային Չինաստանին: Հենց դա էլ առաջացրել է հուզումների ալիքը:

Ցույցերին մասնակցում էին ավելի քան մեկ միլիոն մարդ: Դրանից հետո տեղի վարչակազմը հայտարարեց, որ օրինագծի քննարկումը հետաձգվում է անորոշ ժամկետով:

Դա չբավարարեց ցուցարարներին: Նրանք պահանջում են վերջնականապես հետ կանչել օրինագիծը: Ցույցերը շարունակվեցին նույն թափով:

Ցուցեր Հոնկոնգում, 2019թ. օգոստոսի 17,  REUTERS/Tyrone Siu

Ցույցերի գինը

Ցույցերն արդեն անդրադարձել են տեղի բորսային շուկայի վրա՝ քաղաքի ամենահարուստ մարդիկ կորցրել են միլիարդավոր դոլարներ:

Քաղաքի 10 ամենհարուստ մարդիկ ընդհանուր առմամբ կորցրել են 15 մլրդ դոլար, գրում է  Financial Times-ը:

Հոնկոնգի բորսայի կապիտալիզացիան օգոստոսին ընկել է 340 մլրդ դոլարով (նրա ծավալը կազմում է մի քանի տրիլիոն դոլար):

Անշարժ գույքի վրա մասնագիտացած ընկերությունների բաժնետոմսերի արժեքն այս ամիս ընկել է 8.5 տոկոսով, դա գերազանցել է շուկայի անկման բոլոր մինչ այս գրանցված ցուցանիշները:

Տեղի իշխանություններն արդեն նվազեցրել են Հոնկոնգի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 0-1 տոկոս:

Գործարարները, փորձագետների խոսքով, կարծում են, որ ցույցերի հետ կապված իրավիճակը կպահպանվի առաջիկա մի քանի ամիսներին: Չի բացառվում, որ մեկ տարի:

«Մեծ բիզնեսն» անհանգստացած է և սկսում է պատասխան տալ: Հոնկոնգի ամենահարուստ մաարդը՝ Լի Կաշինը, ոչ միայն կարգապահության կոչ է արել արտահանձնման մասին օրենքի հակառակորդներին, այլև նրանց հիշեցրել է, որ նրանք կարող են տուժել իրենց գործողություններից:

Հոնկոնգում ցույց մասնակիցը ձեռքին բռնել է տարածքի այն ժամանակվա դրոշը, երբ այն դեռ Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ էր, 2019թ., օգոստոսի 17. REUTERS/Kim Hong-Ji

Կենտրոնական իշխանությունների արձագանքը

The Guardian-ը գրում է, որ պատմականորեն ինքնավար շրջանների հարցը և «գունավոր հեղափոխությունների» հնարավորությունը չափազանց ցավոտ թեմա է Չինաստանի իշխանությունների համար:

Հոնկոնգից բացի՝ խոսքը Տիբեթի ինքնավար շրջանի մասին է, որի բնակչությունը դավանում է բուդդայականություն, և Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանի, որը բնակեցված է մուսուլմաններով:

Չնայած այն բանին, որ այս շաբաթ Չինաստանը խստացրել է Հոնկոնգի ցուցարարների նկատմամբ արտահայտությունների տոնը և ուժեղացրել նրանց հետ սահմանին անվտանգության ուժերի խմբավորումները, հետազոտողների մեծ մասն այս փուլում ուժի կիրառումը քիչ հավանական են համարում:


Կարդալ ավելին JAMnews-ում