Նա կարողանում է ակորդեոն նվագել և վերանորոգել այն, իչիգներ կարել և բանալիներ պատրաստել" />

Տեսանյութ և լուսանկարներ. Ձախլիկը Հարավային Օսիայից, որն իր կյանքում ամեն ինչ ինքնուրույն է արել

Նա կարողանում է ակորդեոն նվագել և վերանորոգել այն, իչիգներ կարել և բանալիներ պատրաստել

Նրա անունը Նիկոլայ Խուբաև է, սակայն բոլորը նրան Ձախլիկ են անվանում: Նա օրեր շարունակ նստում է Իսահակի փողոցում գտնվող իր արհեստանոցում և տարբեր գործերով զբաղվում. կոշիկ է կարում կամ վերանորոգում, երաժշտական գործիքներ է վերանորոգում և բանալիներ պատրաստում: Հասկանալի է, որ նրա «երկրորդ անունը» հենց այդ պատճառով էլ ծագել է, որ նա ձախլիկ է, ընկերները մանուկ հասակում են նրան այդպես անվանել, թեև նա աջ ձեռքն էլ է լավ օգտագործում: Այստեղից էլ եկել է արհեստանոցի անվանումը:

Հիմա նա 68 տարեկան է, ծնվել է և այժմ էլ ապրում է Ցխինվալի շրջանի Խետագուրովո գյուղում, մեծ ջերմությամբ և հպարտությամբ է խոսում այն մասին, որ մեծ գյուղական ընտանիքում է մեծացել:

Գյուղը հեռու չէ, և քաղաք հասնելը նրա համար խնդիր չէ, հարևանները նույնպես միշտ ուրախ են նրան արվեստանոց հասցնել:

Ձախլիկի հայրը սիրելի զբաղմունք ուներ. լսել, թե ինչպես են ակորդեոն նվագում, սակայն ինքն այդպես էլ չսովորեց նվագել: Այդ նույն սերը փոխանցվել է որդուն: Սակայն Նիկոլայ Խուբաևն իրականացրել է իր ցանկությունը, ճիշտ է, երբ արդեն մեծ մարդ էր և 30 տարեկան էր:

Այդ ժամանակ էլ նա որոշել է սովորել երաժշտական գործիքները վերանորոգել և Ռուսաստան է մեկնել սովորելու: Մեկ տարի է անցկացրել Տուլա քաղաքում երաժշտական գործիքների ֆաբրիկայում և տուն է վերադարձել ընդլայնելու իր գործը:

Կոշիկի վերանորոգման և կարելու համար անհրաժեշտ պարագաները նա բերում է Հյուսիսային Կովկասից՝ Գորյաչևոդսկ քաղաքից, քանի որ այնտեղ էժան է: Իսկ մի քանի տարի առաջ էժան գնով Վլադիկավկազից հին  հարմոններ է բերել դետալների վերածելու համար:

Ձախլիկը երեք երեխա ունի, նրանք արդեն մեծ են և յուրաքանչյուրն իր կյանքն ունի, ունի նաև երկու թոռնիկ, որոնք լավ պարում են:

Իսկ ինքը Ձախլիկը շարունակում է սովորել. 45 տարեկանում՝  բալալայկա նվագել, 50-ում՝ սրինգ, իսկ 60 տարեկանում՝ շրթհարմոն:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր,  կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:

Կարդալ ավելին JAMnews-ում