Մրցույթը հայտարարել է Չեչնիայի ղեկավար Կադիրովը, հաղթողը՝ չեչեն Խեդա Իբահիևան, I-Phone X է նվեր ստացել" />

Տեսանյութ. մրցույթ Ռուսաստանում՝ Պուտինով հիանալու մասին լավագույն բանաստեղծություն

Մրցույթը հայտարարել է Չեչնիայի ղեկավար Կադիրովը, հաղթողը՝ չեչեն Խեդա Իբահիևան, I-Phone X է նվեր ստացել

Երբ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը 2017թ-ի նոյեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին լավագույն բանաստեղծության մրցույթ հայտարարեց, արձագանքը շատ բուռն էր:

«Երեք հազար մարդ բանաստեղծություն էր ուղարկել, նրանցից 1745-ը՝ տեսանյութով: Բանաստեղծությունները շատ հետաքրքիր և բովանդակալից էրն: Սակայն, ի վերջը, ընտրեցինք մեկը: Մրցույթի հաղթող դարձավ Նադտերեչնի շրջանի ԲենոՅուրտ բնակավայրի երրորդ դասարանի աշակերտուհին», «Կավկազսկի ուզել» առցանց պորտալին պատմել է Չեչնիայի երիտասարդության հարցերով նախարարության ներկայացուցիչը:

Մրցույթը, սակայն, նաև մեծ քննադատություն էր առաջացել սոցցանցերում, մեկնաբանողներից մեկն այն «Պուտինիադա» էր անվանել:


Կարդալ ավելին JAMnews-ում