Թե ինչու է Թրամփը գաղտնիքներ բացահայտում և ինչպես են նրան ծաղրում համացանցում" />

Տարօրինակ սպառնալից նամակի մասին, որն ԱՄՆ նախագահը գրել է Թուրքիայի նախագահին

Թե ինչու է Թրամփը գաղտնիքներ բացահայտում և ինչպես են նրան ծաղրում համացանցում

Ողջ աշխարհում քննարկում և ծաղրում են տարօրինակ սպառնալից նամակը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Թրամփը գրում է, որ պատմությունը կարող է Էրդողանին խարանել որպես «սատանա»։

«Չարժե քեզ որպես ուժեղ տղա պահել, և հիմար մի՛ եղիր», – գրում է ԱՄՆ նախագահը։

Նա սպառնում է նաև ոչնչացնել թուրքական տնտեսությունը, եթե թուրքական բանակի ներխուժումը Սիրիա մարդասիրական ձևով չավարտվի։

Թրամփը, Հյուսիսային Կորեան և մենեջմենթի ոճը, որը հայտնի է որպես «խելագարի տեսություն»

• Թրամփը, ենթադրաբար, Ուկրաինայից կոմպրոմատ է պահանջում իր մրցակից Բայդենի վերաբերյալ

• Մեկնաբանություն։ Ինչո՞ւ Թրամփին ոչ ոք չի վստահում

Խոսքը Սիրիայի հյուսիսի մասին է, որտեղ մեծ մասամբ քրդերն են ապրում․ նրանք ԱՄՆ մշտական դաշնակիցներն են այսպես կոչված Իսլամական պետության դեմ պայքարում։ Հոկտեմբերի 8-ին Թրամփն անսպասելիորեն հայտարարեց այդ տարածաշրջանից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին, ինչն, ըստ միջազգային տեսաբանների մեծ մասի, նշանակում էր, որ Ամերիկան իր քուրդ դաշնակիցներին ճակատագրի քմահաճույքին է թողնում։ Ամերիկյան զորքերի դուրս բերումը Սիրիայում Թուրքիայի կողմից ռազմական գործողություն սկսելու և քրդերի վրա հարձակում կատարելու գործընթացն ակտիվացրեց, այս սկսվեց արդեն հոկտեմբերի 9-ին։ Գրոհի է ենթարկվել ավելի քան 1,000 օբյեկտ։ Կիրառվում է ծանր սպառազինություն՝ ավիացիա և հրետանի, բազում զոհեր կան։ 

«Եկեք հաջող գործարք կնքենք», – գրում է Թրամփն իր նամակում, և վերջում բավականին անբռնազբոս խոստանում է շուտով զանգահարել Էրդողանին։

Նամակն ուղարկվել է այն օրը, երբ Թուրքիան սկսել է ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք՝ հոկտեմբերի 9-ին։ Սակայն այն հայտնի է դարձել միայն հոկտեմբերի 17-ին, այն բանից հետո, երբ հայտնվել է Fox Business-ի լրագրողի ձեռքում։ Նամակի իսկությունը հաստատվել է Սպիտակ տան տարբեր լրատվական գործակալությունների կողմից։

 

 

Ինչպես հաղորդել են Բի-Բի-Սիի աղբյուրներն, Էրդողանը «ստացել է նամակն, ամբողջությամբ մերժել այն և նետել աղբարկղը»։

ԱՄՆ-ում շատերը սկզբում կասկածում էին նամակի իսկության վրա և մտածում, որ դա կատակ է։

«Ես իրոք մտածում էի, որ դա կատակ էր, քանի որ անհնար էր նման ուղերձ պատկերացնել Օվալ կաբինետից»,CNN-ին ասել է դեմոկրատ կոնգրեսմեն Մայք Քուիգլին։

«Գրել նման բան, իսկ հետո մտածել, թե [ԱՄՆ-ի վարկին] չի հարվածի, ամենաբարձր մակարդակի տգիտություն է»։

Նամակը հայտնվել է լրագրողների ձեռքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այն քննարկվելուց հետո, հոկտեմբերի 17-ին։ Պատգամավորները ձայների ճնշող մեծամասնությամբ դատապարտել են ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշումը։

Այդ հանդիպմանը Թրամփը հպարտորեն իր նամակը բաժանում էր ներկաներին, սակայն թեժ քննարկումներ տեղի ունեցան։ Խոսում են, թե Թրամփը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին «երրորդ կարգի քաղաքական գործիչ» է անվանել։ Ի պատասխան նա ասել է, որ «աղոթում է նախագահի առողջության համար, որն ակնհայտորեն լուրջ ճգնաժամ է ապրում»։

Փորձագետներն, ինչպես նաև Սպիտակ տան մի քանի նախկին աշխատակիցներ, ասում են, որ նամակի ամենավտանգավոր մասը Թրամփի այն խոսքերն էին, որ նա պատրաստ է Թուրքիայի նախագահի հետ կիսվել Սիրիական ժողովրդավարական ուժերի առաջնորդ Մազլում Կոբանիի գաղտնի նամակով։

Ստացվում է, որ ԱՄՆ նախագահն Էրդողանին է փոխանցել հենց այն քրդական ուժերի առաջնորդի գաղտնի նամակը, որոնց փորձում է ոչնչացնել Թուրքիան, գրում է Guardian թերթը։

«Գեներալ Մազլումը պատրաստ է ձեզ հետ բանակցություններ վարել և զիջումների գնալ, որոնց նախկինում երբեք չէին գնա։ Ես գաղտնի կերպով կցում եմ նրա նամակի պատճենը, որը նոր եմ ստացել», – գրել է Թրամփը։

«Այս խոսքերը, հավանաբար, ամբողջությամբ շփոթեցրել են ԱՄՆ բոլոր դաշնակիցներին, որոնք հիմա ավելի քիչ հիմքեր ունեն ԱՄՆ-ին վստահելու», – ասել է Նեդ Փրայսը՝ ԿՀՎ նախկին սպան և Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը։

«Հետաքրքիր է, իսկ ՆԱՏՕ-ի հետ որքա՞ն գաղտնի նամակագրություն է Թրամփը փոխանցել Պուտինին», – հարց է տալիս Նեդ Փրայսը։

_____________________________

Թրամփի տարօրինակ նամակն Էրդողանին հազարավոր ծաղրական կատակներ և մեմեր է առաջացրել ողջ աշխարհում։ Ահա դրանցից մի քանիսը․

 

 

Այստեղ ողջ նամակը գրված է «սմայլիկների» լեզվով։ «Սիրելի Թուրքիա» (Dear Turkey) խոսքերը վերածվել են եղնիկի և հնդկահավի, քանի որ անգլերենում դրանք համանման են հնչում՝ deer և turkey։

 

 

 

 

 

Եվս մեկ վարկած․ Թրամփը կարծես սիրահարված դպրոցական լինի, որն ուզում է իմանալ, թե արդյոք Էրդողանի զգացմունքները փոխադարձ են։

 

 

 

 

Նկարի վրա գրված է․ «Հավանո՞ւմ ես ինձ»։

Եվ առաջարկվում է պատասխան ընտրել․ «Այո, ոչ, հնարավոր է»։ Իսկ հետո բերված են խոսքեր նամակից․ «Մի՛ եղիր այդքան խիստ, ես քեզ ավելի ուշ կզանգահարեմ»։

 

 

 

 


Կարդալ ավելին JAMnews-ում