Եպիսկոպոս Սաբա. ՆԱՏՕ-ի մասին միֆերը պետք է ոչնչացնել" />

Վրացի հոգևորականները հանդիպումներ են անցկացնում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում

Եպիսկոպոս Սաբա. ՆԱՏՕ-ի մասին միֆերը պետք է ոչնչացնել

Վրաց ուղղափառ եկեղեցու սուրբ Սինոդի անդամներն ու հոգևորականները
հանդիպումներ են անցկացնում ՆԱՏՕ-ի բրյուսելյան շտաբ-բնակարանում: Վրաց
եկեղեցու հոգևոր հայրերի հետ հանդիպել է Կովկասում և Կենտրոնական
Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս
Ապատուրայը:

Հանդիպմանը խոսքը գնացել է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացի և
հանրությանը դաշինքի մասին տեղեկացնելու հարցում եկեղեցու մասնակցության
կարևորության մասին:

“Վրացական ժողովրդի կամքը միշտ ձգտումն է եղել դեպի Եվրոպա… Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ ագրեսիա է իրականացրել, և մեր տարածքների մի մասն օկուպացված է: Մեր տեսլականն այն է, որ պշտպանվածության հասնել հնարավոր է միայն եվրատլանտյան կառույցներում միավորվելով… Այն միֆերը որոնք ՆԱՏՕ-ի մասին գոյություն ունեն, պետք է ոչնչացնել”,  – հայտարարել է Վրաց ուղղափառ եկեղեցու հյուսիսամերիկյան թեմի եպիսկոպոս Սաբան:

Ինչպես իր հերթին հայտարարել է Բաղդադի միտրոպոլիտ Անտոնը, վրացի հոգևորականները հետաքրքրված են ՆԱՏՕ-ի արժեքների մասին ավելի շատ իմանալու հարցում և թե ինչպես է լինելու Վրաստանի անդամակցումը դաշինքին:

“Մեզ այստեղ լավ են ընդունում… Այնպես, ինչպես մեզ մոտ, նրանց մոտ էլ (ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների) կարծրատիպեր են կոտրվում, նրանք մեզնով հետաքրքրվում են: Մեզ էլ է հետաքրքիր, թե ինչին ենք մենք անդամակցում”, – հայտարարել է հայր Անտոնը:

Հոգևորականների այցի ծրագրում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ժողովրդական դիվանագիտության հարցերով օգնականի տեղակալ Կարմեն Ռոմերոյի հետ հանդիպումն է, ինչպես նաև ԱՄՆ, Նիդեռլանդների, Ռումինիայի և Բուլղարիայի մշտական ներկայացուցիչների հետ հանդիպումները: Այցը կտևի մինչև փետրվարի 25-ը:

Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականների առաջին այցը տեղի է ունեցել
նախորդ տարվա նոյեմբերին:


Կարդալ ավելին JAMnews-ում