Չիատուրայում հանքափորների ցույցին աջակցել է ողջ քաղաքը, փակվել էին դպրոցները, բանկերն ու խանութները" />

Վրացի հանքափորների աշխատավարձերը 35 տոկոսով կավելացվեն, նրանք դադարեցրել են գործադուլը

Չիատուրայում հանքափորների ցույցին աջակցել է ողջ քաղաքը, փակվել էին դպրոցները, բանկերն ու խանութները

Չիատուրայում հանքափորների ցույցին աջակցել է ողջ քաղաքը, փակվել էին դպրոցները, բանկերն ու խանութները։

Վրացական Չիատուրա քաղաքի հանքափորներին աշխատավարձերի 35% բարձրացում է խոստացվել։ Այդ պայմանով նրանք դադարեցրել են գործադուլը, որը տևել է գրեթե երկու շաբաթ, բազում քաղաքացիների աջակցությամբ։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 27-ին «Ջորջիան Մանգանեզ» ընկերության ղեկավարության և էկոնոմիկայի, առողջապահության և կրթության Չիատուրա ժամանած նախարարների հետ գրեթե երկու ժամ տևած հանդիպման արդյունքում։ Բանակցություններին մասնակցում էր նաև Չիատուրայի նորընտիր քաղաքապետը։

Թկիբուլի. քաղաք Վրաստանում, որը համակերպվել է մահվան հետ

«Զայրույթն ինձ խեղդում է»: Վրաստան. աշխատավայրում տուժած մարդկանց պատմություններ

Աշխատավարձերը կբարձրացվեն 35 տոկոսով, սակայն դա տեղի կունենա փուլ առ փուլ։

Սկզբից աշխատավարձերը կբարձրացվեն 25 տոկոսով, իսկ տարվա ընթացքում՝ ևս 10 տոկոսով։

Ցուցարարների նախնական պահանջն աշխատավարձերի 50 տոկոս բարձրացումն էր։ Ավելի վաղ «Ջորջիան մանգանեզ» ընկերությունը հայտարարել էր, որ աստիճանաբար կարող է աշխատավարձերը բարձրացնել 25 տոկոսով, սակայն հանքափորները դրան չէին համաձայնել։

Ի՞նչ էր կատարվում Չիատուրայում

Հանքափորների գործադուլը, որոնք պահանջում էին աշխատավարձերի 50% ավելացում և աշխատանքային պայմանների բարելավում, Չիատուրայում տեղի էր ունենում մայիսի 15-ից։ Գործադուլ էր անում «Ջորջիան մանգանեզ» ընկերության մոտ 2500 աշխատակից, իսկ 150 հանքափոր վրան էր խփել քաղաքապետարանի և ընկերության շենքերի մոտ և բողոքի ակցիա սկսել։ 15 ցուցարար հացադուլ էր անում, երեքը կարել էին իրենց բերանները, մեկին բուժօգնություն էր անհրաժեշտ եղել։

Մայիսի 27-ին Չիատուրայի ցուցարարներին էին միացել դպրոցների, մանկապարտեզների, խանութների և այլ օբյեկտների աշխատակիցներ։ Նրանք դեպքի վայրում գտնվող լրագրողներին հայտնել էին, որ չեն աշխատում նաև բանկերն ու այլ հաստատություններ։ Մայիսի 27-ի առավոտից ակցիային մի քանի հազար մարդ էր հավաքվել։

«Չիատուրան այսօր պարալիզացվել է, քաղաքում ոչինչ չի աշխատում։ Մենք բոլորս այսօր միասին ենք, աշխատում ենք հանքում, թե ոչ, մենք բոլորս այսօր հանքափորներ ենք», – նշել էր ցուցարար բանվորներից մեկը՝ Գիվի Շերգելաշվիլին։

Կանգնած էին «Ջորջիան մանգանեզին» պատկանող 11 հանք։ Ցուցարարների հետ հանդիպել էին ընկերության և կառավարության ներկայացուցիչները, սակայն ապարդյուն։

Չիաուրայի ընտրված քաղաքապետն Ազատություն ռադիոկայանին հայտարարել էր, որ քաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում դասապրոցեսը չի դադարել։ Նրա խոսքով՝ ի աջակցություն հանքափորների ակցիային ներկա են հիմնականում նրանց երեխաներն ու կողմնակիցները։

Ի՞նչ էին ուզում հանքափորները

Չիատուրայի 11 հանքերում աշխատում է 3214 մարդ։

Հանքափորները պահանջում էին աշխատավարձերը հիսուն տոկոսով ավելացնել, բարելավել աշխատակիցների բուժապահովագրման պայմաններն ու արգելել քաղաքում հանքանյութով բեռնված ծանր տեխնիկայի տեղաշարժը։ Նրանք նաև պահանջում էին, որ ոչ ոք չպատժվի բողոքի ցույցին մասնակցելու համար։

Ցուցարարների մի մասը տեղավորվել էր քաղաքի մուտքի մոտ և թույլ չէր տալիս ընկերության ծանր տեխնիկային տեղաշարժվել։

Լրագրողների հետ զրույցում ցուցարարները հայտարարել էին, որ աշխատակիցների առավելագույն աշխատավարձը 800 լարի է (մոտ 285 դոլար), իսկ նվազագույնը՝ 240 (մոտ 85 դոլար)։

Իր հերթին, «Ջորջիան մանգանեզը» տեղեկություններ էր տարածել, թե աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է 1002 լարի։ Ինժեներատեխնիկական անձնակազմը ստանում է 1465 լարի, իսկ բանվորները՝ 924 լարի։

Ընկերությունը համաձայն էր միայն մասնակի բավարարել ցուցարաների պահանջներն ու զուգահեռ նրանց դեմ դատական գործ պետք է սկսեր։

Ի՞նչ էր ցուցարարներին առաջարկում «Ջորջիան մանգանեզը»

Ընկերության ղեկավարության հետ գործադուլի մասնակիցների հանդիպումը մայիսի 26-ին անարդյունք էր։

«Ջորջիան մանգանեզի» հայտարարությունում ասվում էր, որ ընկերությունը ցուցարարներին հակընդդեմ առաջարկ է արել, որը նախատեսում է աշխատավարձերի փուլային 25% աճ՝ սկսած հուլիսի 1-ից; 1000 լարից պակաս աշխատավարձով աշխատողների դեպքում հավելավճարների կիրառում, սնունդ ապահովող պայմանագրային ընկերության փոփոխում; Չիատուրայում ծանր տեխնիկայի տեղաշարժի ամբողջական սահմանափակում և այլ միջոցներ։

«Անհրաժեշտ է նշել, որ սա առավելագույնն է, ինչ կարող է առաջարկել «Ջորջիան մանգանեզն» այսօր, որպեսզի հնարավոր լինի լիցքաթափել ծայրահեղ ծանր վիճակը Չիատուրայում․․․ Ցավոք, աշխատակիցները չեն համաձայնում «Ջորջին մանգանեզի» առաջարկին», – ասված էր ընկերության հայտարարությունում։

Ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ «Ջորջիան մանգանեզի» առաջարկը չի փոխի առկա իրավիճակը։

«Իրավիճակն իրոք ծանր է, և ուզում եմ ասել, որ հանքափորների պահանջները լիովին արդարացված են», – հայտարարել էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն «Ռեակցիա» հաղորդման ժամանակ։

Կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ իշխանությունը կարող է ցուցարարների և ընկերության միջև միջնորդ լինել բարձր քաղաքական մակարդակով։ Այս մասին հանքափորների հետ հանդիպումից հտո հայտարարել է առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն։

«Աշխատավարձերի բարձրացումից բացի մնացած բոլոր հարցերը մեր ուղիղ պարտականությունն են։ Մենք արդեն գնահատում ենք կատարել և հստակ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի լուծենք այդ հարցերը։ Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանն, ապա պետք է հնարավորություն ստեղծել, որպեսզի գործնական ռեժիմով, բանակցությունների ռեժմիով այդ մարդիկ մենեջմենթի հետ նստեն և օպտիմալ որոշում կարողանան կայացնել», – հայտարարել էր Սերգեյենկոն։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում