Բիձինա Իվանիշվիլին առաջին հարցազրույցն է տվել Թբիլիսիում հունիսի 21-ի ցույցի դաժան ցրումից հետո և ասել, որ «Գախարիան [ՆԳ նախարար] ուժեղ տղա է» " />

Վրացի գլխավոր օլիգարխը սատարել է ՆԳՆ ղեկավարին՝ չնայած զանգվածային ցույցերի ընթացքում հնչող նրա հրաժարականի պահանջներին

Բիձինա Իվանիշվիլին առաջին հարցազրույցն է տվել Թբիլիսիում հունիսի 21-ի ցույցի դաժան ցրումից հետո և ասել, որ «Գախարիան [ՆԳ նախարար] ուժեղ տղա է»

 

REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին այսօր երկրում լարված իրադարձություններից հետո առաջին անգամ տեսախցիկների առջև է հայտնվել։ Գնահատելով այսպես կոչված «Գավրիլովի գիշերը»՝ խորհրդարանի մոտ տեղի ունեցած ակցիան, ուժի գերազանցմամբ ցույցի ցրումն ու ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականի պահանջներն, Իվանիշվիլին Գախարիային «ուժեղ տղա» է անվանել, իսկ ցուցարարներին՝ «խռովարարներ և բռնարարներ»։

Լրագրողները կարողացել են «բռնեցնել» Իվանիշվիլիին Բաթումում, ուր Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավարը մեկնել էր կուսակցական հանդիպման։

Միջանցքում ձայնագրած կարճ հարցազրույցը հետաքրքիր է ոչ միայն իր բովանդակությամբ, այլ նաև ձևով։ Երկրի ոչ պաշտոնական ղեկավարն ընդգծված ագրեսիվ էր քննադատական հարցերն Իվանիշվիլին անվանում էր «Ազգային շարժման» ազդեցության տակ ձևավորված, նկատողություններ էր անում լրագրողներին, ինչպես իրենց «խելոք չպահած» երեխաների, կոչ անում մեծ դաստիարակվածություն ցուցաբերել և անգամ հետաքրքիր արտահայտություն է արել «Սովորեք լռել (լռությանը)»։

•Դարավոր ծառեր․ միլիարդատիրոջ գլխավոր սերը

Քաղաքական ճգնաժամ Վրաստանում։ Հարվածներ օլիգարխին՝ դրսից և ներսից

Թբիլիսիում ցույցեր են, և դրանք դաժանաբար ցրվել են։ Ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ սպասել

________________________

Գախարիայի, ընդդիմության և ցուցարարների մասին

Իվանիշվիլին լիակատար աջակցություն է հայտնել Գիորգի Գախարիային, իսկ կատարվածի համար ողջ պատասխանատվությունը դրել ընդդիմադիր «Ազգային շարժման» վրա։

Իվանիշվիլիի խոսքով՝ իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունները բացարձակ լեգիտիմ էին, քանի որ նրանք կանխել են պետական հեղաշրջման փորձը, որը փորձում էր իրականացնել ընդդիմությունը։ Նա ասում է, որ կատարվածի առնչությամբ ոչ Վաշինգտոնը, ոչ Եվրոպան հարցեր չունեն։

«Գախարիայի հրաժարականը ներկայիս պայմաններում կմեկնաբանվեր ուղիղ իմաստով որպես հայրենիքի դավաճանություն, – ասել է նա։ – Գախարիան կարողացել է կասեցնել պետական հեղաշրջումը։ Նա ապահովել է պետական ինստիտուտի՝ խորհրդարանի պաշտպանությունը և կարողացել է կանխել հասարակությանը սպառնացող դժբախտությունը։ Եթե նա այդ խնդիրը չկարողանար կատարել, այդ ժամանակ պետք է հրաժարական տար»։

Իվանիշվիլին Գախարիային «ուժեղ տղա» և «արժանի մարդ» է անվանել, իսկ խորհրդարանի մոտ ցույց անողներին՝ «բռնարարներ և խռովարարներ»։

Նրա խոսքով՝ խորհրդարանի դիմաց, ինչպես նաև Բաթումում և Քութայիսիում արդեն մեկ ամիս տևող երիտասարդական ակցիաները կառավարվում են «Ազգային շարժմամբ»։ Իվանիշվիլին կարծում է, որ Գախարիայի հրաժարականի պահանջն ընդդիմության, այլ ոչ թե ժողովրդի պահանջն է

«Մեր հասարակությունն իմաստուն է, ժողովուրդն իմաստուն է․․․ Երկու հարյուր մարդ է Թբիլիսիում [ակցիային] բղավում հրաժարականի մասին, երկու հարյուրն էլ՝ երկրի արևմուտքում»,ասել է նա։

Միաժամանակ Իվանիշվիլին խոստովանել է, որ իրավապահների կողմից լիազորությունների գերազանցման առանձին դեպքեր եղել են, և ՆԳՆ-ն պետք է հետաքննի այդ դեպքերը։ Նա հիմարություն է անվանել այն վարկածը, որ հունիսի 20-21-ին ինքն անձամբ է ցույցը ցրելու հրաման տվել։

«Նման հիմարություններ կարող են խոսել միայն «ազգայինները», – լրագրողներին հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին։ – Ինչպե՞ս եք դուք ձեզ պատկերացնում կեսգիշերին ես կապ եմ պահել ոստիկանների հետ և հրամաննե՞ր տվել»։

Գավրիլովի ժամանման մասին

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովին Վրաստան հրավիրելը սխալ էր, Իվանիշվիլին կրկին «հիշել է» «Ազգային շարժումը» ։

Իվանիշվիլիի խոսքով՝ դա արարողակարգային սխալ էր, որի պատճառով ընդդիմությունն իրարանցում է բարձրացրել, «քանի որ իրավիճակի սրման ցանկացած առիթ է ման գալիս»։

«2016թ-ին Վրաստանում եղել են ռուս պատգամավորներ, այդ թվում՝ Սլուցկին, որը շատ ավելի մասշտաբային ֆիգուր է, քան Գավրիլովը, ուրիշ ազգանուններ չեմ հիշում, սակայն ներկա էր նաև Անվտանգության դաշնային ծառայության նախկին նախագահը։ Եվ ո՞ւր էր այն ժամանակ ընդդիմությունը։ Ի՞նչ կապ ունի այցի նպատակը։ 2016 թվական․․․ «Ազգային շարժումը» դեռ ընտրությունների հույսեր ուներ։ Այժմ նրանք լուծարման ընթացքի մեջ են, և ընտրությունների միջոցով նրանց իշխանության վերադառնալը բացառված է, այդ պատճառով էլ նրանք իրավիճակի սրման ցանկացած առիթ են փնտրում», – հայտարարել է Իվանիշվիլին։

Խորհրդարանի խոսնակի հրաժարականի մասին

Իվանիշվիլիի խոսքով՝ խորհրդարանի խոսնակն այս ողջ պատմության մեջ ոչ մի բանում մեղավոր չէր, և նրա հրաժարականը նույնպես «Ազգային շարժման» խղճի վրա է։

«Կոբախիձեն ոչ մի բանի համար մեղավոր չէ։ «Ազգային շարժումն» է իրարանցում առաջացրել։ Բնականաբար Գավրիլովը՝ խոսնակի աթոռին, սխալ է։ Սակայն դա արարողակարգային սխալ էր։ Կոբախիձեն կապ չունի։ Հետևեց հանրության օբյեկտիվ վրդովունքն, ու Կոբախիձեն, վերլուծելով իրավիճակը, պաշտպանեց ողջ թիմին և հրաժարական տվեց», – հայտարարել է Իվանիշվիլին։

Ռուսական շուկայի մասին

Իվանիշվիլիի խոսքով՝ ռուսական շուկան կորցնել ցանկացողները սեփական երկրի թշնամիներն են։ Նա հայտարարել է, որ ռուսական շուկան եվրոպականով և ուկրաինականով փոխարինելու մասին կարող են խոսել միայն տգետները։

«Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ եվրոպացիներն, ինչպես նաև զարգացած երկրների ներկայացուցիչներն ամեն կերպ ցանկանում են հաստատվել ռուսական շուկայում։ Ռուսական շուկան փոխարինելը ծայրահեղ ծանր խնդիր է և եվրոպացիների համար, և, առավելևս, մեզ համար», – հայտարարել է Իվանիշվիլին։

Գիորգի Գաբունիայի մասին

«Դա մեր երկրի, մեր մշակույթի համար խայտառակություն է։ Ողջ հասարակությունն է քննադատում այդ արարքը։ Դա բոլոր վրացիների համար խայտառակություն է», – այսպես է  լրագրող Գիորգի Գաբունիայի մենախոսությունը գնահատել Բիձինա Իվանիշվիլին, երբ լրագրողը բառացիորեն հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մամուկա Խազարաձեի մասին

«Ես ողջունում եմ նրա գործողությունները։ Որքան շատ գործարարներ, երիտասարդ ակտիվ մարդիկ քաղաքականություն մտնեն, այդքան լավ։ Ես ողջունում եմ դա, որովհետև հասարակությունը մեծ ընտրություն կունենա», – այսպես է Իվանիշվիլին արձագանքել Վրաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ ТВС-ի հիմնադիր Մամուկա Խազարաձեի որոշումը նոր հասարակական շարժում ստեղծելու մասին։

 


Կարդալ ավելին JAMnews-ում