Ակցիայի մասնակիցները պահանջում էին արգելել հիմնադրամի գործունեությունը և այրեցին Սորոսի խրտվիլակը" />

«Վրացիների երթը» Թբիլիսիում Սորոսի հիմնադրամի դեմ ակցիա է անցկացրել

Ակցիայի մասնակիցները պահանջում էին արգելել հիմնադրամի գործունեությունը և այրեցին Սորոսի խրտվիլակը

Թբիլիսիում փետրվարի 22-ի երեկոյան անցկացվել է «Վրացական երթ» ուլտրաաջ խմբավորման կողմնակիցների բողոքի ակցիան Վրաստանում Սորոսի հիմնադրամի աշխատանքի դեմ: Ակցիայի մասնակիցները երթով անցել են Թբիլիսիի կենտրոնով՝ մետրոյի «Ռուսթավելի» կայարանից մինչև «Բաց հասարակություն. Վրաստան» հիմնադրամի գրասենյակ:

Ակցիային մասնակցում էր մոտ 30-40 մարդ: Հիմնադրամի գրասենյակի մոտ նրանք այրեցին «Ջորջ Սորոսի խրտվիլակը» և պահանջեցին անհապաղ դադարեցնել հիմնադրամի աշխատանքը:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ հիմնադրամի գործունեությունը «հակապետական» բնույթ է կրում, իսկ նրա ֆինանսավորած ոչ կառավարական կազմակերպություններն աշխատում են «ի շահ այլ պետությունների»:


Կարդալ ավելին JAMnews-ում