2018թ-ին՝ նախորդ տարվա համեմատ, վրացական օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 23 տոկոսով " />

Վրացական օդանավակայաններից ուղևորներն ամենաշատը Ռուսաստան են թռչում

2018թ-ին՝ նախորդ տարվա համեմատ, վրացական օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 23 տոկոսով

REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

2018թ-ին Վրաստանի օդանավակայաններից օգտվել է 23%-ով ավելի շատ ուղևոր, քան նախորդ տարի։

Չնայած այն բանին, որ Վրաստանը Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմից է օգտվում, ամենապոպուլյար ուղղությունը դեռ Ռուսաստանն է։

Վրաստանի քաղավիացիայի տրամադրած վիճակագրության համաձայն՝ 2017թ-ին վրացական օդանավակայաններից օգտվել է 4 մլն 074 հազար ուղևոր։ 2018թ-ին այդ թիվը կազմում էր 5 մլն 033 հազար, գրում է «Բիզնեսպրեսնյուսը»։

Թբիլիսիի օդանավակայան

Թբիլիսիի օդանավակայանի հինգ ամենամեծ պահանջարկը վայելող երկրների թվում Շենգենյան գոտու ոչ մի երկիր չկա

1) Ռուսաստան

2) Թուրքիա

3) Իրան

4)  ՄԱԷ

5) Ուկրաինա։

Քութայիսիի օդանավակայան

Հակառակ պատկերն է Քութայիսիի օդանավաայանում․ բոլոր պոպուլյար ուղղությունները Շենգենյան գոտուց են․

1)  Գերմանիա

2) Լեհաստան

3) Իտալիա

4) Հունաստան

5) Հունգարիա։

Պատճառն այն է, որ Քութայիսիից չվերթներ է իրականացնում Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիաընկերություններից մեկը՝ Wizz Air-ը։ Քութայիսիից Եվրոպա մեկնելը շատ ավելի էժան է, քան Թբիլիսիից։ Այսօրվա դրությամբ Wizz Air-ը Քութայիսիից չվերթներ է իրականացնում դեպի 21 եվրոպական քաղաք։

Այն բանից հետո, երբ 2017թ-ին Վրաստանը Եվրոպայի հետ առանց վիզայի հաղորդակցության իրավունք ստացավ, Եվրոպա մեկնողների հոսքը զգալիորեն աճեց։

Բաթումի օդանավակայան

Մերկայացնում ենք նաև 2018թ-ին Բաթումից մեկնելու ամենամեծ պահանջարկ վայելող ուղղությունները

1) Ռուսաստան

2) Իսրայել

3) Թուրքիա

4) Ուկրաինա

5) Բելառուս

(Վիճակագրության մեջ ներառված են ինչպես ժամանումներն, այնպես էլ մեկնումները)


Կարդալ ավելին JAMnews-ում