Նրանք տեղի իշխանությանը մեղադրում են կոռուպցիայի մեջ " />

Վրացական սահմանամերձ գյուղի բնակիչները փակել են Հայաստան տանող ճանապարհը՝ պահանջելով լուծել ջրի հարցը

Նրանք տեղի իշխանությանը մեղադրում են կոռուպցիայի մեջ

Առանց ջրի անցկացրած երեք ամիսը Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի բնակիչներին ստիպել է փակել Վրաստանն ու Հայաստանը միացնող մայրուղին։

Ըստ Ջավախքի այս գյուղում անցկացվող ակցիայի մասնակիցների՝ ջրամատակարարման հետ կապված իրավիճակը սարսափելի է։ Արդեն երեք ամիս է, ինչ Գորելովկայում ջուր չկա՝ ոչ խմելու, ոչ տեխնիկական՝ հողամասերը ոռոգելու համար։ Անասուններին տալու ջուր չկա այն դեպքում, երբ այստեղ շատերն ապրում են անասնապահությամբ։ Ջրի փոխարեն մարդիկ ստիպված են ձյուն հալեցնել։

Այս խնդրի պատճառով պարբերաբար հետաձգվում են տեղի դպրոցի դասերը։

Ամերիկյան փորձագետն առաջարկում է ամերիկյան զինվորականներին տեղակայել Վրաստանի Ջավախքի շրջանում

25 լուսանկար Ջավախքից, Վրաստան․ գյուղեր, լճեր, թռչուններ

Հայոց լեզուն Վրաստանում․ դրան պետական կարգավիճակ տալուն «կողմ» և «դեմ» փաստարկներ

Գորելովկայի բնակիչները մեղադրում են տեղի հինգ ընտանիքների, որոնք ջրի հետ խնդիր չունեն։ Նրանց թվում են Նինոծմինդայի սակրեբուլոյի (տեղական ինքնակառավարման մարմին) նախագահ Սմբատ Կյուրեղյանի, ինչպես նաև տեղի պատգամավորի և Նինոծմինդայի քաղաքապետարանի աշխատակցի ընտանիքները։

Ըստ ցուցարարների, Գորելովայի համար նախատեսված ողջ ջուրը բաշխված է այդ ընտանիքների միջև, որոնք զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ՝ տեղի չափանիշներով խոշոր մասշտաբներով։

«Սա է հենց կոռուպցիան», – հայտարարել են ակցիայի մասնակիցները։

Վրաստանի Ջավախքի շրջանի Գորելովկա գյուղի բնակիչներն արգելափակել են Հայաստան տանող ճանապարհը՝ պահանջելով լուծել ջրի խնդիրը։ Լուսանկարը՝ «Սամխրեթիս կարիբչե»

Առավոտից Գորելովկայում ոստիկանությունը մոբիլիզացվել էր։ Կեսօրին մոտ ակցիայի՝ պետական նշանակության մայրուղին արգելափակած մասնակցիների հետ են հանդիպել Ջավախքի շրջանի հարցերի պետլիազոր Բեսիկ Ամիրանաշվիլին և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը։

Նրանց հետ բանակցություններից և ջրի խնդիրը լուծելու խոստումներից հետո տեղի բնակիչներնը բացել են ճանապարհը։

Ըստ Ամիրանաշվիլիի՝ ինքը Գորելովկայի բնակիչների խնդրի մասին չի իմացել։ Նա ընդունել է կենտրոնական ջրատարին ապօրինի միանալու փաստն ու խոստացել հեռացնել բոլոր ապօրինի միացումները, սակայն չի հստակեցրել, թե ով է կանգնած օրենքի խախտման հետևում։


Կարդալ ավելին JAMnews-ում