Գործարարները համարում են, որ եթե այս փոփոխությունն ընդունվի, Վրաստանն այլևս բիզնեսի համար բարեհաջող երկիր չի լինի" />

Վրացական սահմանադրությունը, հնարավոր է, այլևս չկարողանա արգելել հարկերի ավելացումը

Գործարարները համարում են, որ եթե այս փոփոխությունն ընդունվի, Վրաստանն այլևս բիզնեսի համար բարեհաջող երկիր չի լինի

Վրացական սահմանադրությունում հոդված կա, որն արգելում է համապետական հարկերի ավելացումը կամ նոր հարկերի ավելացումն առանց հանրաքվե անցկացնելու:

Իշխանությունները որոշել են այդ նորմը փոխել:

Սակայն բիզնեսի ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ Սահմանադրության 94-րդ հոդվածի չեղարկումը կհանգեցնի ներդրումային միջավայրի վատթարացմանը և բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսական զարգացման վրա:

Գործարարները հատուկ հայտարարություն են արել, որը ստորագրում են բոլոր խոշոր և ոչ միայն գործարարները, որոնք Վրաստանում բիզնեսով են զբաղվում: Հայտարարությունում ասվում է, որ «հարկերը բարձրացնելու անհնարինությունը կայունության զգացում է ձևավորել և բարենպաստ ֆոն է ստեղծել Վրաստան ներդրումներ գրավելու համար: Արտասահմանյան ներդրողն առաջին հերթին հետաքրքրվում է երկրի հարկային օրենսգրքով, այդ պատճառով էլ այդ գրառման առկայությունը Վրաստանն ավելի գրավիչ է դարձնում մրցակիցների հանդեպ»:

Գործատուների ասոցիացիայի ղեկավար Միխեիլ Կորձախիան կարծում է, որ ռիսկեր կառաջանան ոչ միայն բիզնեսի, այլ նաև շարքային քաղաքացիների համար, որոնք հոդվածի լուծարման դեպքում եկամտահարկի ավելացման տհաճ հեռանկարներ կունենան:

«Մենք համարում ենք, որ հոդվածի չեղարկման որոշումը, եթե նման բան տեղի ունենա, կլինի ոչ թե տնտեսական, այլ զուտ քաղաքական», — հայտարարել է նա «Էխո Կավկազային»:

Ինչ փաստարկներ ունեն նախաձեռնության հեղինակները

Տվյալ փոփոխությունը նախաձեռնվել է «Սահմանադրություն հանուն հավասարության» շարժման կողմից: Այդ շարժման մեջ մտնում են ձախ կազմակերպություններ՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Լսարան 115» ուսանողական շարժումը, «Երիտասարդ մասնագետները», ինչպես նաև որոշ արհմիությունները և այլ կազմակերպություններ:

Նրանց գլխավոր փաստարկն այն է, որ այդ փոփոխությունը քաղաքական իշխանությանը հնարավորություն կտա ձևավորել և փոխել երկրի տնտեսական քաղաքականությունն՝ այն սոցիալապես ավելի պատասխանատու դարձնելով:

Նրանց կարծիքով՝ ընտրություններին քվեարկելիս քաղաքացիներն իրենք պետք է ընտրեն, թե ինչպիսի իշխանություն է իրենց պետք՝ որը կբարձրացնի հարկե՞րը, թե՞ ընդհակառակը, կչեղարկի դրանք: Սահմանադրությունը չպետք է արգելի այս կամ այն հարկային քաղաքականությունը, համարում են նրանք՝ հղում անելով այն բանին, որ նման արգելք չկա աշխարհի ոչ մի երկրի սահմանադրությունում:

Սակայն, հենց այդ «բացառիկությունն» են գործարարները համարում որոշիչ: Նրանց կարծիքով՝ հենց այդ հոդվածն է ապահովում ֆիսկալ քաղաքականության կայունությունը և թափանցիկությունը, և երկիրը գրավիչ դարձնում ողջ տարածաշրջանում արտասահմանյան ներդրումների համար:

  • Վրաստանում շուտով արմատական փոփոխություններ կմտցնեն սահմանադրությունում: Իշխող «Վրացական երազանքը», որը խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունի, մտադիր է արմատապես փոխել երկրի հիմնական օրենքը: Այդ թվում՝ փոփոխությունները կվերաբերեն նախագահ ընտրելու մեթոդին ևս:
  • Վրաստանի օրենսդրությունը 5 տեսակ հարկում է նախատեսում, որոնք չի կարելի բարձրացնել առանց համաժողովրդական հաստատման՝ ֆիքսված եկամտահարկ, շահութահարկ, ԱԱՀ, ներկրման հարկ և գույքահարկ: Ի տարբերություն եվրոպական երկրների, Վրաստանում ժառանգության հարկ և սոցիալական ֆոնդերի պահումներ չկան:
  • Սահմանդրության 94-րդ հոդվածը, որը հանրաքվե է պահանջում հարկերի բարձրացման համար, ընդունվել է 2010թ-ին Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության ժամանակ և կոչվում էր «Ազատության մասին օրենք»: Այդ հոդվածը դարձավ այն ժամանակ անկացվող տնտեսության ազատականցման մի մասը: Օրենքի համաձայն՝ որը դեռևս գործում է, հարկերի ավելացման համար անհրաժեշտ հանրաքվեն կարող է նախաձեռնվել միայն կառավարության կողմից, 200 հազար ստորագրություն, ինչպես ցանկացած այլ հանրաքվեի դեպքում, չի պահանջվում:

Կարդալ ավելին JAMnews-ում