Մառնեուլիի բնակիչը քաղապետին և Բիձինա Իվանիշվիլիին հայհոյել էր, և նրան ստիպել էին սեփական մեզը դեմքին քսել " />

Վրացական Մառնելուիի նախկին քաղաքապետը, որը նվաստացնում էր համաքաղաքացիներին, ազատության մեջ է մնացել

Մառնեուլիի բնակիչը քաղապետին և Բիձինա Իվանիշվիլիին հայհոյել էր, և նրան ստիպել էին սեփական մեզը դեմքին քսել

Ռուսթավիի քաղաքային դատարանն արդարացրել է Մառնեուլիի նախկին քաղաքապետ Թեմուր Աբազովին, որը մեղադրվում էր խմբակային անմարդկային վերաբերմունքի և նույն քաղաքի բնակիչ Էլչին Ալլահվերդիևի նվստացման համար։ Աբազովն իր երկու մերձավորներով կալանավորվել էր 2018 թ–ի հունիսի 13–ին։

Աղմկահարույց պատմությունը տեղի էր ունեցել Թբիլիսիում 2018 թ–ի հունիսին, երբ ի աջակցություն դպրոցում սպանված աշակերտի հոր՝ Զազա Սարալիձեի ցույցի ընթացքում, որը պահանջում էր արդար դատավճիռ մարդասպանների համար, նա հայհոյել էր Մառնեուլիի քաղաքապետ Աբազովին և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին ։

Համապատասխան տեսանյութը հրապարակվել էր սոցցանցերում։ Շուտով հայտնվել էին նաև այլ կադրեր, որոնցում Աբազովից ներողություն էր խնդրում Ալլահվերդիևը, որը հարկադրված սեփական մեզն դեմքին էր քսել և խոստանում էր, որ ցանկացած ընտրություններին միշտ քվեարկելու է «41»–ի՝ «Վրացական երազանքի» ընտրական համարի օգտին։

Կատարվածը մեծ արձագանք էր առաջացրել, և Աբազովը ստիպված էր եղել հրաժարական տալ։ Սակայն դատախազության կողմից կալանավորվելուց և 7-ամսյա բանտարկությունից դա նրան չէր փրկել։ Եվ միայն 2018 թ–ի դեկտեմբերին այդ ժամկետը լրանալուց հետո է Աբազովն ազատ արձակվել 10 հազար լարի (շուրջ 3.3 հազար դոլար) գրավով։

Իսկ այս տարվա փետրվարին Աբազովն ընդհանրապես արդարացվել էր դատարանի կողմից։ Նրա փաստաբան Գագա Մոսիաշվիլիի խոսքով՝ իր վստահորդին ամբողջությամբ վերադարձվել է գրավը։

Հետաքրքիր է, որ Աբազովը, գտնվելով մեղադրյալի կարգավիճակում, ընտրվել էր Աթլետիզմի ֆեդերաիայի փոխնախագահ, և, ինչպես պարզել էին լրագրողները, Մառնելուլիի քաղաքապետ ընտրվելուց առաջ աշխատել էր Բիձինա Իվանիշվիլիի անձնական անվտանգության թիմում, ինչը հաստատվում է լուսանկարներով։


Կարդալ ավելին JAMnews-ում