Ուսումնական ծրագրում նաև կավելացվեն մարդու իրավունքների, առողջ կենսակերպի կանոնների և վերարտադրողական առողջության հարցերի մասին դիսցիպլիններ" />

Վրացական դպրոցների ուսումնական ծրագրում գենդերային իրավահավասարության մասին առարկա կմտցվի

Ուսումնական ծրագրում նաև կավելացվեն մարդու իրավունքների, առողջ կենսակերպի կանոնների և վերարտադրողական առողջության հարցերի մասին դիսցիպլիններ

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հուշագիր է ստորագրել ՄԱԿ գենդերային իրավահավասարության ծրագրի շրջանակում, որի համաձայն՝ Վրաստանի դպրոցների ուսումնական ծրագրում պլանավորվում է ավելացնել մի քանի նոր առարկա:

Ծրագրում կներառվեն մարդու իրավունքների, առողջ կենսակերպի կանոնների և վերարտադրողական առողջության հարցերի մասին դիսցիպլիններ: Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում համագործակցություն կիրականացվի Վրաստանի կրթության նախարարության և ՄԱԿ երեք տարբեր ծրագրերի միջև: Դա ՄԱԿ զարգացման ծրագիրն է, ՄԱԿ բնակչության ոլորտի հիմնադրամն ու ՄԱԿ-կանայք-ը: Այդ կազմակերպությունները կօգնեն Վրաստանին երեք ուղղություններով.

  • Ֆորմալ կրթությունը դպրոցներում
  • Ոչ ֆորմալ կրթությունն, այդ թվում՝ ծնողների կրթությունը
  • Պրոֆեսիոնալ կրթությունը և ուսումը

Նրանք կօգնեն կրթության նախարարությանը վերլուծել գենդերային իրավահավասարության հեռանկարները, նոր ուսումնական ծրագրեր նախապատրաստել, կրթության որակը բարձրացնել և վերապատրաստել ուսուցիչներին:

Դպրոցներում վերարտադրողական առողջության հարցերի ուսումնասիրումն անհրաժեշտ են համարում նաև Վրաստանի խորհրդարանի իրավունքների պաշտպանության կոմիտեում: Մայիսի 10-ին կոմիտեն քննարկել և համաձայնել է օմբուդսմենի առաջարկին դպրոցներում վերարատադրողական, սեռական առողջության և իրավունքների պաշտպանության մասին հարցերի ուսումնասիրություն մտցնել:

Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեում հայտարարել են, որ շատ կարևոր է բարձրացնել երիտասարդության տեղեկացվածությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են ընտանիքի պլանավորումը, ժամանակակից կոնտրացեպցիայի մեթոդները և վաղ ամուսնության ռիսկերը:


Կարդալ ավելին JAMnews-ում