Ավելի քան 500 մեքենա է հերթ կանգնել 40 աստիճան շոգի պայմաններում" />

Վրաստան ուղևորվող զբոսաշրջիկների հսկայական հոսքը բազմաժամյա խցանում է ստեղծել սահմանին

Ավելի քան 500 մեքենա է հերթ կանգնել 40 աստիճան շոգի պայմաններում

Հարյուրավոր մեքենաներ են խցանվվել ռուս-վրացական սահմանին: Այս տեսանյութը նկարահանված է օգոստոսի 8-ին, այստեղ ցերեկը ժամը 12-ին ավելի քան 500 մեքենա էր հավաքվել:

Հերթի մեծ մասը ռուս զբոսաշրջիկներ են, որոնք ուղևորվում են Վրաստան հանգստանալու: Սակայն շատերն էլ կան, որ Հայաստան և Ադրբեջան են ուղևորվում:

Ըստ ռուսական պաշտոնական տեղեկատվության, խցանման պատճառը դեպի Վրաստան զբոսաշրջիկների աննախադեպ հոսքն է: Միայն մեկ օրվա ընթացքում սահմանը հատել է ավելի քան 14 հազար մարդ: Ընդ որում, Վերին Լարս անցակետի օրական թողունակությունը երեք անգամ պակաս է:

Իրավիճակը բարդացնում է նաև շոգ եղանակը, այս օրերին Հյուսիսային Օսիայում օդի ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի:


Կարդալ ավելին JAMnews-ում