Հիմնական պատճառներն են արագության գերազանցումը, սխալ խուսավարումը, ոչ սթափ վիճակում մեքենան վարելը " />

108 մարդ է զոհվել Վրաստանի ճանապարհներին երեք ամսում

Հիմնական պատճառներն են արագության գերազանցումը, սխալ խուսավարումը, ոչ սթափ վիճակում մեքենան վարելը

Վրաստանի ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը շարունակում է տագնապալի լինել, թեև 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ առանձնահատուկ աճ չկա

•1,427 ՃՏՊ 2019թ-ի ապրիլին, մայիսին, հունիսին, 1,302 պատահար՝ 2018 թ-ի նույն ամիսներին;

•այդ պատահարների հետևանքով զոհվել է 108 մարդ, 1,929-ը տուժել է, 2018-ին զոհվել էր 116 մարդ, տուժել 1,779 մարդ։

Վրատսանի ներքին գործերի նախարարության տեղեկությունների համաձայն՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը տեղի է ունեցել Թբիլիսիում և 2019, և 2018 թվականներին։

ՆԳՆ վիճակագրությունում կա նաև ՃՏՊ հիմնական պատճառների ցանկը

•արագության գերազանցում;

•սխալ խուսավարում․ մի գծից մյուսն անցնելիս թարթիչ չմիացնելը, հոծ գծի խախտում, վազանց արգելված վայրում

•ոչ սթափ վիճակում մեքենա վարելը

•հետիոտնի կողմից անվտանգության կանոնների խախտում

•մեքենայի տեխնիկական անսարքություն։

Վթարների մեծ մասը՝ 850-ը, տեղի է ունեցել մարդատար ավտոմեքենաների, 58-ը՝ մոտոցիկլետների մասնակցությամբ։ Եվս 58 դեպքում մասնակից են եղել բեռնատար մեքենաները։

Վթարների հետևանքով մահացության բարձր ցուցանիշի պատճառով Վրաստանի ՆԳՆ-ն ուժեղացնում է վերահսկողությունը ճանապարհներին։

Ճանապարհներին արդեն տեղադրվել է մոտ հինգ հազար արագաչափ, ռադարները շուտով կտարածվեն մոտ 700 կմ ճանապարհների վրա։

ՆԳՆ-ն նաև արշավ է նախաձեռնել, որն անվանել է «Երկար ապրելու համար»։ Թբիլիսիում և մի քանի այլ քաղաքներում մայրուղիներում վթարի հետևանքով շրջված ավտոմեքենաների ինստալյացիաներ են հայտնվել։


Կարդալ ավելին JAMnews-ում