Կանոնների խախտումը կպատժվի միավորների զրկմամբ: Միավորների զրոյացման դեպքում վարորդական իրավունքներն անվավեր են դառնում, դրանք պետք է կրկին ստանալ" />

Հուլիսի 1-ից բոլոր վարորդները 100-ական միավոր կունենան

Կանոնների խախտումը կպատժվի միավորների զրկմամբ: Միավորների զրոյացման դեպքում վարորդական իրավունքներն անվավեր են դառնում, դրանք պետք է կրկին ստանալ

Վարորդական իրավունքների 100 միավորանոց համակարգն արդեն հաստատված է: Վրաստանի խորհրդարանը համապատասխան օրենսդրական փոփոխություններ է ընդունել առաջին ընթերցմամբ: Դա նշանակում է, որ հուլիսի 1-ից վրացի ավտոսիրահարները պետք է սովորեն նոր կանոններին:

Հուլիսի 1-ից յուրաքանչյուր վարորդ պետք է 100  միավոր ստանա: Երթևեկության խախտման յուրաքանչյուր դեպքի ժամանակ 100 միավորից որոշակի բալեր կհանվեն: Երբ միավորները զրոյանան, վարորդը ստիպված կլինի վարորդական իրավունքները կրկին ստանալ:

Քանի՞ միավոր է հանվում հստակ խախտման համար.

  • Անսթափ վիճակում վարելը՝ 30 միավոր (այդ խախտումը կրկնելու համար մեկ տարվա ընթացքում՝ 40 միավոր)
  • Մեքենայի դիտավորյալ փոխանցումը թմրանյութերի ազդեցության տակ գտնվող անձի՝ 40 միավոր
  • Դիմացի նստատեղի ուղևորի անվտանգության գոտին չգցելու համար
  • Բջջային հեռախոսով խոսելը՝ 15 միավոր
  • Առանց սաղավարտի մոտոցիկլետ/մոպեդ վարելու համար՝ 5 միավոր
  • Անսարք արգելակման/ղեկային համակարգով/լուսարձակներով վարելը՝ 5 միավոր
  • Նորմայից ավել շրջակա միջավայրն աղտոտող մեքենա վարելը՝ 10 միավոր
  • Ինքնակամ ձևափոխված մեքենա վարելը՝ 10 միավոր
  • Այլ կատեգորիայի ավտոմեքենա վարելը, քան այն, ինչ նշված է վարորդական իրավունքում՝ 15 միավոր
  • Մգեցված ապակիներով մեքենա վարելը՝ 5 միավոր (կրկնակի խախտման համար այդ նույն տարում՝ 10 միավոր, երրորդ խախտման համար՝ 15 միավոր)
  • Երթևկության կանոների խախտում, որը մարդու, մեքենայի, ենթակառուցվածքների թեթև վնասվածքներ է առաջացրել՝ 20 միավոր
  • Ոչ ստանդարտ ազդանշանի օգտագործման, մեքենայի վրա հատուկ բարձրախոսների ապօրինի տեղադրումը՝ 15 միավոր (կրկնակի խախտում տարվա ընթաքում՝ 20 միավոր)
  • Էսկորտին խոչընդոտներ ստեղծելը՝ 10 միավոր
  • Շտապօգնության/հրշեջ թիմի/փրրկարարների մեքենաների համար խոչընդոտներ ստեղծելը՝ 20 միավոր (նույն խախտումը, որը մեքենաների, ենթակառուցվածքների, մարդու թեթև վնասված է առաջացրել՝ 40 միավոր)
  • Մեքենան անչափահասի կամ վարորդական իրավունք չունեցող կամ խախտումների համար իրավունքներից զրկված անձի փոխանցելը՝ 15 միավոր: Նույն գործողությունները, որոնք մեքենաների, ենթակառուցվածքների, մարդու թեթև վնասվածք են հասցրել՝ 25 միավոր (նույն գործողությունների կրկնումը տարվա ընթացքում՝ 30 միավոր)
  • Առանց համարանիշների գիտակցաբար երթևեկելը, դրանց փոփոխությունը կամ փոխարինումը՝ 10 միավոր: Ուրիշ կամ փակ համարանիշներով տրանսպորտային միջոց գիտակցաբար վարելը՝ 30 միավոր
  • ՃՏՊ մասնակցի փախուստը դեպքի վայրից, մեքենան այդ տեղից շարժելը՝ 15 միավոր
  • Ոստիկանության՝ կանգնելու պահանջի անտեսումը՝ 20 միավոր
  • Արագությունը 15կմ/ժ-ով գերազանցելը՝ 10 միավոր
  • Արագության գերազանցումն ուղևորների առկայության դեպքում՝ 25 միավոր
  • 15կմ/ժ-ով արագության գերազանցումը, որը վթարային իրավիճակ է ստեղծել կամ խաթարել է երթևեկությունը՝ 30 միավոր
  • Նույն խախտումը, որը հանգեցրել է մարդու թեթև վնասվածքների կամ տրանսպորտային միջոցի, բեռի, ճանապարհի, ճանապարհային նշանի թեթև վնասման՝ 40 միավոր
  • Հետիոտնի հանդեպ տեղաշարժվելու կանոնների խախտում՝ 5 միավոր (կրկնակի խախտումը մեկ տարվա ընթացքում՝ 10 միավոր)
  • Հետիոտնի հանդեպ տեղաշարժվելու կանոնների խախտում, որը վթարային իրավիճակ է առաջացրել՝ 20 միավոր
  • Հետիոտնի հանդեպ կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդու թեթև վնասվածքների կամ գույքի վնասվելուն՝ 30 միավոր
  • Խմբակային ավտոմոբիլային կամ մոտերթևեկության մասնակցություն, որը խաթարումներ կամ վտանգ է ստեղծում ճանապարհին՝ 5 միավոր
  • Երթևեկության առանցքային գծի հատում՝ 10 միավոր (կրկնակի խախտումը մեկ տարվա ընթացքում՝ 20 միավոր)
  • Առանցքային գծի հատում կամ ճանապարհի հանդիպակաց մասով երթևեկություն՝ 30 միավոր

 


Կարդալ ավելին JAMnews-ում