Վրաստանում Ուկրաինայի դեսպանը զրուցում է Գավրիլովի այցի, հակաօկուպացիոն ցույցի և Սաակաշվիլիի մասին " />

Վրաստանում Ուկրաինայի դեսպան. Մոսկվան ազդանշան ստացավ, որ Վրաստանում հիշում են օկուպացման մասին

Վրաստանում Ուկրաինայի դեսպանը զրուցում է Գավրիլովի այցի, հակաօկուպացիոն ցույցի և Սաակաշվիլիի մասին

«Մոսկվան ակնհայտ ազդանշան ստացավ Վրաստանից, որ ոչինչ ներված չէ և որ ոչ ոք չի մոռացել օկուպացման մասին»,- հայտարարել է արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Դոլգովը «Ինտերպրեսնյուս» գործակալության հետ զրույցում: 

Դոլգովն արտահայտվում է Գավրիլովի այցի, հակաօկուպացիոն ցույցի և Սաակաշվիլիի մասին 

Հիշեցնում ենք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է՝ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի առջև, անցկացվում են բողոքի ցույցեր, որտեղ ներքին գործերի նախարարի հրաժարականից բացի գլխավոր կարգախոսներից մեկն է «Ո՛չ ռուսական օկուպացիային»: 

Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր, կոմունիստ Սերգեյ Գավրիլովը ելույթով հանդես եկավ Վրաստանի խորհրդարանում և զբաղեցրեց խոսնակի տեղը: Գավրիլովը մասնակցում էր ուղղափառ երկրների խորհդարանական վեհաժողովին, որն անցկացվում էր Վրաստանի խորհրդարանի շենքում: 

Նույն օրը խորհրդարանի շենքի առջև հավաքվեց բազմամարդ ցույց, որի մասնակիցները Վրաստանի իշխանություններից պահանջում էին բացատրություններ տալ՝ ինչպես է ռուս պատգամավորը, որը չի ճանաչում Վրաստսանի տարածքային ամբողջականությունը, հայտնվել խորհրդարանի նախագահի աթոռին: 

Հունիսի 20-ին Գավրիլովի ելույթի ժամանակ խորհրդանի նիստերի դահլիճում էր նաև Ուկրաինայի դեսպանը, որը շուտով լքեց դահլիճը՝ որպես բողոքի նշան: 

Ով է ռուս ուղղափառ կոմունիստը, որը ցույցեր սադրեց Թբիլիսիում 

Ի՞նչ կկորցնի Վրաստանը ռուսական պատժամիջոցների դեպքում հստակ թվեր 

Բռնակցման գինը. Ղրիմը հինգ տարի անց

Դոլգովն ասում է, որ իր համար անընդունելի էր լսել ռուս պատգամավորին, «որը կողմ է քվեարկել Ղրիմի բռնակցմանը, որը կողմ է քվեարկել Պուտինին իրավունք տրամադրել զորքերն Ուկրաինայի տարածքոմ օգտագործել, որը ներկայացնում է ռուսական Դուման։ Այն Դուման, որը նույնպես պաշտպանել և ճանաճել է Աբխազիայի և Հարավային Օսիայի այսպես կոչված «անկախությունը»»: 

Դոլգովն ասում է, որ հասկանում է մարդկանց, որոնք փողոց են դուրս եկել՝ բողոքելով Գավրիլովի այցի դեմ․ 

«Պետդումայի ներկայացուցչի Վրաստանում հայտնվելու փաստը՝ մի երկրի մայրաքաղաքում, որի  20%-ն օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից, չի կարող դիտվել որպես սովորական երևույթ. դա կարող է հանգեցնել ցանկացած քայլերի և ցույցերի»:

Ուկրաինայի դեսպանի խոսքով՝ այն ինչ տեղի ունեցավ հաջորդ օրը և գիշերը «արդեն ժամաակակից Վրաստանի պատմությունն է»: 

«Մոսկվան բացահայտ ազդանշան ստացավ, որ ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացել օկուպացման մասին և Վրատսանը պատրաստ չէ ընդունել այն փաստը, որ երկրի տարածքն օկուպացված է: Նույնը վերաբերում է նաև Ուկրաինային», – նշել է դեսպանը: 

Հարցազրույցում նա խոսել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի մասին:

Միխեիլ Սաակաշվիլին այս պահին գտնվում է Ուկրաինայում: Այնտեղ նա ունի կուսակցություն և ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի քաղաքական գործընթացներին: Սաակաշվիլին Ուկրաինա վերադարձավ այն բանից հետո, երբ գործող նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փոխեց նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը և Սաակաշվիլիին վերադարձրեց նրանից խլված ուկրաինական քաղաքաքացիությունը: Վրաստանում Սաակաշվիլին քրեական հետապնդման տակ է:

Վրաստանում Ուկրաինայի դեսպանն ասում է, որ Սաակաշվիլիի գործոնը չի ազդի երկու երկրների՝ Վրաստանի և Ուկրաինայի հարաբերությունների վրա: 

Դեսպանը նշել է, որ Սաակաշվիլին առանձին վերցրած քաղաքացիներից մեկն է. 

«Ուկրաինայի բնակչությունը 42միլիոն է, Սաակաշվիլին այնտեղ նրանցից մեկն է: Վրաստանի բնակչությունը մոտ 4 միլիոն է, և այստեղ էլ նա նրանցից մեկն է: Ի՞նչ կարիք կա չափազանցնել մեկ քաղաքացու դերը», – հայտարարել է Դոլգովը «Ինտերպրեսսնյուս» գործակալությանը: 

 


Կարդալ ավելին JAMnews-ում