Արտիստ Գիորգի Գիորգանաշվիլին կարող է 8-20 տարվա և անգամ ցմահ ազատազրկման դատապարտվել" />

Վրաստանում նոր ցույցեր են նարկոքաղաքականության դեմ

Արտիստ Գիորգի Գիորգանաշվիլին կարող է 8-20 տարվա և անգամ ցմահ ազատազրկման դատապարտվել

Թբիլիսիի Դեդա Էնա այգում հավաքվել էին «Սպիտակ աղմուկ» շարժման անդամներն ու արտիստ Գիորգի Գիորգանաշվիլիի հարազատները: Ակցիայի մասնակցիներն անհամաձայնություն են հայտնել Վրաստանի նարկոքաղաքականությանը:

«Միասին՝ հանուն Բախալի», «Կեղծիքի ևս մեկ զոհ», «Օրենքը պետք է պաշտպանի». այսպիսի կարգախոսներով ակցիայի մասնակիցները դեմ են հանդես եկել Գիորգանաշվիլիի ձերբակալմանը, որը հայտնի է նաև որպես «Բախալ»: Նրան ձերբակալել են 5 ամիս առաջ անձնական նպատակներով բուպրենորֆինի առանձնակի խոշոր քանակի պահպանման մեղադրանքով, ինչը 8-20 տարվա և անգամ ցմահ ազատազրկում է նախատեսում:

Ինքը՝ արտիստն, ինչպես նաև ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ ,«հայտնաբերված» թմրանյութը նրան չի պատկանել, և գործում շատ խախտումներ կան:

Ձերբակալված Գիորգի Գիորգանաշվիլին բանտից նամակ է փոխանցել, որը կարդացել են ակցիային: Գիորգանաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ զիջման գնալ:

«Դատախազությունը ձգտելու է խորտակել կամ ոչնչացնել ինձ: Եթե ես արդարացվեմ ոստիկանների գլուխներ կթռնեն, այդ պատճառով էլ ինձ կոտրելու համար նրանք առավելագույն հոգեբանական ճնշում են գործադրելու: Ուզում եմ դիմել հանրությանը. անտարբեր մի՛ եղեք, նման խնդիր կարող է առաջանալ ցանկացած մարդու մոտ: Պետք է օրենսդրության ազատականացում և դրակոնյան նարկոքաղաքականության չեղարկում պահանջել, որն իրավապահ մարմինների ճնշման լծակ է շարունակելու մնալ մարդկանց և հասարակության դեմ», – ասված է նամակում:

Հուլիսի 14-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում կվերականգնվեն այդ գործով լսումները:

Մի խումբ անձինք արդեն բավականին վաղուց դեմ են հանդես գալիս Վրաստանում իրականացվող նարկոքաղաքականությանը: Նրանց խոսքով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները տարբեր նպատակներով թմրանյութեր են վերագրում: Հենց դրա համար էր հասարակության մի մասը մեղադրում է իրավապահ մարմիններին, երբ համապատասխան մեղադրանք էր առաջադրվել «Բիրժա մաֆիա» ռեփ-խմբի դեմ: Խմբի մասնակիցները հայտարարեցին, որ թմրանյութերը վերագրվում են իրենց, իսկ իրենք նույնիսկ սպառող չեն:

Հազարավոր մարդիկ են մասնակցել ի աջակցություն Թբիլիսիում ձերբակալված ռեփերների ակցիային: Ֆոտոռեպորտաժ


Կարդալ ավելին JAMnews-ում