Թբիլիսիում և շրջաններում անցեկ են նորակոչիկների երդմնակալության արարողություններ, ինչպես նաև տոնական ցուցահանդեսներ և համերգներ" />

Վրաստանում նշում են Անկախության օրը․ ֆոտոռեպորտաժ

Թբիլիսիում և շրջաններում անցեկ են նորակոչիկների երդմնակալության արարողություններ, ինչպես նաև տոնական ցուցահանդեսներ և համերգներ

Այսօր Վրաստանում նշում են անկախության հռչակման 101-րդ տարեդարձը:

1918թ. մայիսի 26-ին Թբիլիսիի Հիմնադիր ժողովը հռչակեց նոր անկախ պետության՝ Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության ստեղծումը: Հանրապետությունը գոյատևեց մինչև 1921թ., երբ այնտեղ ներխուժեց Կարմիր բանակը, և Վրաստանում հաստատվեց խորհրդային իշխանություն:

Մայիսի 26-ին Անկախության օրը՝ որպես գլխավոր պետական տոն, նշվում է 1991թ-ից:

Թբիլիսիում և շրջաններում մայիս 26-ին անցկացվում են զինված ուժերում նորակոչիկների երդմնակալության ավանդական հանդիսավոր արարողություններ, ինչպես նաև տոնական ցուցահանդեսներ և համերգներ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթով է հանդես եկել Վրաստանի Անկախության օրվա հանդիսավոր արարողությանը:

«Հանուն անկախության պայքարի ամբողջ պատմությունը մեզ հիշեցնում է, որ սա մի ձեռքբերում է, որը պետք է մշտապես պաշտպանել: Մենք պետք է ամեն օր կառուցենք, ամրապնդենք և պաշտպանենք այն հիմքերը, որի վրա կանգնած է պետականությունը»,- ասել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով՝ «խորհրդային մտածողության մնացորդները դեռ խանգարում եմ մեզ, մեզ հետ են քաշում և խոչընդոտում են Վրաստանի՝ որպես ազատ եվրոպական պետության կայացմանը»:

Նախագահը նաև նշել է, որ Վրաստանի անկախությունը խարիսխված է իր բազմազանության վրա, և վրացերենի դասավանդումը պետք  հասանելի լինի ամբողջ Վրաստանի տարածքում:

«Անկախությունը լիարժեք չի լինի, քանի դեռ օկուպացման գիծն անցնում է մեր տարածքներով, և անկախությունը լիարժեք չի լինի, քանի դեռ մեր քաղաքացիները ռուսական բռնատիրական ռեժիմի զոհն են»,– ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի վարչապետը ողջունել է վրացի զինվորականներին և առանձնահատուկ շնորհավորել նրանց Անկախության օրվա և ռազմական երդմնակալության կապակցությամբ:

Նա նաև դիմել է Աբխազիայում և Հարավային Օսիայում ապրող քաղաքացիներին:

«Ես ցանկանում եմ դիմել մեր աբխազ և օս համաքաղաքացիներին և շնորհավորել նրանց մեր ընդհանուր հայրենիքի Անկախության օրվա կապակցությամբ. սա մի օր է, երբ բոլորը պետք է միավորվեն… Մեր նախնիները պայքարել են մեր ընդհանուր հայրենիքի խաղաղության և բարօրության համար: Ես ցանկանում եմ ձեզ ասել, որ ձեզնից յուրաքանչյուրի ցավը մեր ցավն է: Վրաստանի ապագան մենք պատկերացնում ենք միայն ձեզ հետ»,- ասել է նախագահը:

Ի՞նչ արեցին Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, երբ 100 տարի առաջ դարձան անկախ հանրապետություններ:

Վրաստան . անկախության 27տարի. ի՞նչ է եղել այս տարիների ընթացքում  

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում