Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին եկել է քվեարկելու" />

Վրաստանում նախագահական ընտրություններ են։ Քաղաքական գործիչներն՝ ընտրատեղամասերում։ Լուսանկարներ և տեսանյութ

Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին եկել է քվեարկելու

Հրապարակման մեջ օրվա ընթացքում նոր լուսանկարներ և տեսագրություններ կավելացվեն 

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում նախագահական ընտրություններ են։ Ինչպես նշում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, կեսօրին ընտրատեղամասերում խաղաղ միջավայր էր։

Ժամը 10:00-ին ընտրողների ակտիվությունը կազմում էր 6%: Դա 4%-ով ավելի ցածր է, քան 2012թ-ի խորհրդարանական ընտրություններին էր։ Այն ժամանակ ընտրազանգվածի ռեկորդային ակտիվություն էր գրանցվել։

Իր ընտրությունը արդեն կատարել է գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտին է մոտենում։ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ընտրաթերթիկի վրա նշել է այն «թեկնածուին, որը նախագահն է լինելու Վրաստանի բոլոր բնակիչների համար»։

Մարգվելաշվիլին Վրաստանի նախագահն է եղել հինգ տարի շարունակ։ Նա Վրաստանի պատմության մեջ առաջին նախագահն է, որն իր կամքով երկրորդ ժամկետի համար թեկնածություն չի առաջադրել։

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ ընտրատեղամասում։ Հեղինակ՝ Դավիթ Պիպիա։

Նախկին վարչապետը քվեարկելու էր եկել իր տիկնոջ հետ։ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ երկրորդ փուլի հավանականությունը նվազագույն է, թեև կա։

Տեսանյութ Բիձինա Իվանիշվիլին՝ ընտրատեղամասում։ Հեղինակ՝ Թոռնիկե Մանդարիա

Բիձինա Իվանիշվիլին՝ տիկնոջ հետ։ Լուսանկարը՝ Թոռնիկե Մանդարիայի/JAMnews

Ընտրություններին արդեն մասնակցել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ REUTERS/Իրակլի Գեդենիձե

Իշխանությունների աջակցությունն ունեցող Սալոմե Զուրաբիշվիլին քվեարկելուց հետո հայտարարել է, որ իր ձայնը տվել է “խաղաղ, միացյալ, ժողովրդավարական Վրաստանի համար, որտեղ օրենքի գերիշխանություն է”:

Սալոմե Զուրաբիշվիլի: REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Գրիգոլ Վաշաձեն՝ «Միացյալ ընդդիմության» թեկնածուն և իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի մրցակիցը։ («Միացյալ ընդդիմության» առանցքը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցությունն է)։

Ընտրատեղամասում Վաշաձեն լրագրողներին հայտարարել է, որ իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունների արդյունքը

Լուսանկարը՝ Ինտերպրեսնյուս

Նախագահի ևս մեկ թեկնածու Դավիթ Բակրաձեն «Եվրոպական Վրաստանից»՝ տիկնոջ հետ։ Բակրաձեն թոփ-3 վարկանիշային թեկնածուներից մեկն է։

Դավիթ Բակրաձե։ REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Ընտրատեղամաս է եկել բալետի պրիմա-պարուհի Նինո Անանիաշվիլին։ Նա նախագահի թեկնածուներից մեկի՝ Գրիգոլ Վաշաձեի կինն է։

Նինո Անանիաշվիլին երկրի բնակչությանն է դիմել հետևյլ խոսքերով «Քույրե՛ր և եղբայրնե՛ր, մի՛ ծուլացեք, գնացեք և քվեարկեք»։


Կարդալ ավելին JAMnews-ում