Այդ օրիգինալ գաղափարը հայր Հովհանին օգնել է իրականացնել Վրաստանի սահմանային ոստիկանությունը" />

Վրաստանում հոգևորականները կոնֆետներ են նետել ուղղաթիռից գյուղական դպրոցների վրա

Այդ օրիգինալ գաղափարը հայր Հովհանին օգնել է իրականացնել Վրաստանի սահմանային ոստիկանությունը

Կախեթիի (Արևելյան Վրաստան) հոգևորականներն ընտրել են հավատացյալների հետ շփման անսովոր ձև:

Հոգևորականները որոշել են մի քանի դպրոցների սաներին օրհնել երկնքից. նրանք ուղղաթիռով սուրբ ջուր են լցրել դպրոցի բակում հավաքված աշակերտների վրա։

Դրանից հետո երեխաների գլխին կոնֆետներ են տեղացել:

Ինչպես պատմել է հայր Հովհանը, նա խնդրել է դպրոցի տնօրենին աշակերտներին դուրս բերել փողոց:

«Հաջորդ տարի այլ դպրոցներում նույնպես օրհնելու ենք օդից, հետո կոնֆետներ կբաժանենք», — նշել է նա:

Հայր Հովհանի այդ օրիգինալ գաղափարն իրականացնելու հարցում օգնել է Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը, որը հոգևորականներին ուղղաթիռ է տրամադրել:

Սակայն Վրաստանի ՆԳՆ ղեկավարությունն աշխատանքից ազատել է սահմանային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին: Բանն այն է, որ օտար մարդկանց ծառայողական ուղղաթիռ տրամադրելն արգելվում է:

Գլխավոր տեսչությունն արդեն այդ փաստի առթիվ հետաքննություն է իրականացնում:

Պարզվել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ հոգևորականներն օգտվում են սահմանապահների ուղղաթիռից:

«Նեթգազեթի» առցանց պարբերականին տված հարցազրույցում միտրոպոլիտ Սերգին հայտարարել է, որ երբեմն հոգևորականներն օգտվում են ուղղաթիռից թեմի վրայով սրբապատկերներով թռչելու և այն թշնամիներից պաշտպանելու համար: «Սակայն նման բան հաճախ չի լինում», — ճշտել է միտրոպոլիտը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում