Արտադրողները չեն բացառում հացամթերքի հետագա թանկացումը" />

Վրաստանում հացը թանկացել է

Արտադրողները չեն բացառում հացամթերքի հետագա թանկացումը

Լուսանկարը՝ REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Այսօր առավոտյան հացի բացթողման գինը խանութներում բարձրացել էր 5-10 թեթրիով։

Ամենաէժան սպիտակ հացը, որն արժեր 80 թեթրի (մոտ 30 ցենտ), այժմ 90 թեթրի արժե (մոտ 34 ցենտ)։ Հացի մյուս տեսանկները մեկ լարի և 10-20 թեթրիով են թանկացել։

«Բիզնեսպրեսնյուս» գործակալությունը գրում է, որ որպես թանկացման պատճառ հաց արտադրողները նշում են ալրի և վառելիքի ինքնարժեքի բարձրացումը։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մեկ աբաթ առաջ Վրաստանի 600 հազար քաղաքացիների պարտքերը մարվել են

Վրաստանի բնակիչներն աղքատացել են

Վրաստանում հինգ հոգանոց ընտանիքի կենսաապահովման նվազագույն գումարը մոտ 130 դոլար է

Առավոտից վաճառողները փոխում են հացի գնապիտակները

Հացամթերքի ասոցիացիայի նախագահ Մալխազ Դոլիձեն ասում է, որ ամառվանից մեկ պարկ ալրի գինն աճել է 32 տոկոսով և կազմում է 47-50 լարի, այն դեպքում, երբ օգոստոսին մեկ պարկն արժեր 33-35 լարի։ Այդ պատճառով էլ հացի նախկին գները պահպանել հնարավոր չէ, պնդում է նա։

Բացի այդ, հացի թանկացման պատճառ է նաև վառելիքի թանկացումը․ այդ պատճառով էլ փոխադրումները նույնպես թանկացել են։ Բացի այդ, նոր կարգավորումներ էլ են հայտնվել։ Օրինակ, ըստ նոր կանոնների, հացն անպայման պետք է թղթե փաթեթի մեջ դրվի, իսկ դա նույնպես բարձրացնում է ինքնարժեքը։

«Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ զրույցում հացամթերքի վաճառքով զբաղվողներն ասում էին, որ հացը պետք է ավելի շուտ թանկանար, սակայն նախագահական ընտրությունների պատճառով իշխանություններն արհեստականորեն պահպանում էին նախկին գինը։

«Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ զրույցում հացամթերքի վաճառքով զբաղվողներն ասում էին, որ հացը պետք է ավելի շուտ թանկանար, սակայն նախագահական ընտրությունների պատճառով իշխանություններն արհեստականորեն պահպանում էին նախկին գինը։

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է նոյեմբերի 28-ին, և Վրաստանի հինգերորդ նախագահ է ընտրվել իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։ Նրա երդմնակալությունը կկայանա դեկտեմբերի 16-ին։

Ինչպես նշում են հացի արտադրության ամենախոշոր ընկերություններից մեկում՝ «Իպկլի»-ում, որը Թբիլիսիի բազմաթիվ սուպերմարկետներին հացաբուլկեղեն է մատակարարում, իրենց արտադրանքը դեկտեմբերի 10-ից թանկացել է տասը թեթրիով։ Հացահատիկի թանկցումը համաշխարհային միտում է, ասում են ընկերությունում «Վերջին մի քանի ամսում հացահատիիկի և ալրի գինն աճել է շատ երկրներում։ Գների այդ աճը հասել է նաև վրացի արտադրողներին»։

Մի քանի ամսում «Իպկլի» ընկերությունը, շնորհիվ ալյուրի պահուստների և ներքին ռեսուրսների մոբիլիզացիայի, գները զսպում էր մինչև վերջին պահը։ Սակայն հացահատիկի և ալյուրի գների նոր աճը ստիպել է ընկերությանը վերանայել իր գնային քաղաքականությունը։ Արտադրողները չեն բացառում հացամթերքի գների հետագա աճ։

Արդյո՞ք հացը թանկացել է տարածաշրջանի մյուս երկրներում

Հարևան երկրներում հացի գները դեռ չեն փոխվել։

Ադրբեջանում սպիտակ գործարանային հացն արժե 45 գյափիկ (մոտ 24 ցենտ)։ Հայաստանում հացն ամենաթանկն է տարածաշրջանում, սակայն վերջին ժամանակներս այն չի թանկացել։


Կարդալ ավելին JAMnews-ում