Կառավարությունն ասում է, որ սա ծխելու դեմ պայքարի հերթական քայլն է" />

Վրաստանում կարգելվի չփաթեթավորված ծխախոտի վաճառքը

Կառավարությունն ասում է, որ սա ծխելու դեմ պայքարի հերթական քայլն է

Վրաստանում կարգելվի չփաթեթավորված ծխախոտի վաճառքն, ինչպես նաև էլեկտրոնային ծխախոտի համար հեղուկների։

Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ կմտնեն արդեն 2019թ-ի նոյեմբերի 21-ին։

Արգելվում է վաճառել և առաքել ցանկացած չփաթեթավորված ծխախոտ ծխամորճի, ինքնափաթեթ գլանակների կամ նարգիլեի համար։

Ծխախոտը կարելի կլինի վաճառել միայն փաթեթավորված տեսքով, 50 կամ 100 նետտո զանգվածով։

Ծխախոտը պետք է ակցիզային տարբերանշան ունենա, տուփի վրա պետք է նախազգուշացում լինի առողջության համար վնասակարության մասին։

Օրենքը խախտողների համար երկու հազար լարի [շուրջ $700] տուգանք է նախատեսվում։ Կրկնակի խախտման համար տուգանքը կրկնապատկվում է։

• 2018թ-ի մայիսի 1-ից Վրաստանում ամբողջությամբ արգելվել է հանրային վայրերում ծխելը։

• Այն բանից հետո, երբ 2017 թ-ի հունվարից երկրում փուլ առ փուլ թանկացավ ծխախոտային արտադրանքի ակցիզը (ֆիլտրով և առանց), ծխախոտը գրեթե երկուսուկես անգամ թանկացավ։ Միջինում Վրաստանում ֆիլտրով ծխախոտի մեկ տուփն արժե 4-6 լարի [ուրջ $1,3-2]։

• Ծխախոտի մեծ թանկացման պատճառով Վրաստանում շատերը սկսել էին հենց ինքնուրույն պատրաստած գլանակներ ծխել։

• Կառավարությունն ասում է, որ բարձր ակցիզներով պայքարում է ծխելու դեմ։ 


Կարդալ ավելին JAMnews-ում