Նախկին նախագահ Սաակաշվիլիի կինը՝ Զուգդիդիի քաղաքապետի թեկնածուն, արդեն հայտարարել է արդյունքները չճանաչելու մասին։ Թբիլիսիում երկրորդ փուլը կկայանա մինչև հունիսի 13-ը" />

Վրաստանում կայացած ընտրությունների նախնական արդյունքները․ Թբիլիսիից բացի ամենուր իշխանամետ թեկնածուները հաղթում են առաջին փուլում

Նախկին նախագահ Սաակաշվիլիի կինը՝ Զուգդիդիի քաղաքապետի թեկնածուն, արդեն հայտարարել է արդյունքները չճանաչելու մասին։ Թբիլիսիում երկրորդ փուլը կկայանա մինչև հունիսի 13-ը

Մայիսի 19-ին Վրաստանի որոշ շրջաններում միջանկյալ ընտրություններ են անցկացվել։ Թբիլիսիի կենտրոնական Մթածմինդայի շրջանում ընտրողները խորհրդարանի մեծամասնական պատգամավոր են ընտրել Սալոմե Զուրաբիշվիլիի փոխարեն, որը Վրաստանի նախագահ ընտրվեց 2018թ–ի նոյեմբերին։ Վրաստանի ևս մի քանի շրջաններում՝ Մառնելուիում, Զուգդիդիում, Խուլոյում, Զեստաֆոնիում և Չիատուրայում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են անցկացվել։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության նախնական արդյունքներն է հայտնել քվեների մի մասի հաշվարկի արդյունքում։ Այդ տվյալների համաձայն՝ Թբիլիսիի Մթածմինդայի շրջանից բացի, մյուս բոլոր վայրերում իշխանության թեկնածուները հաղթում են առաջին իսկ փուլում։

Այդ տվյալների համաձայն

Թբիլիսիի Մթածմինդայի շրջանից խորհրդարանի մեծամասնական պատգամավորի ընտրություններին իշխանության ներկայացուցիչ Լադո Կախաձեի օգտին է քվեարկել ընտրողների 41%-ն, ընդդիմության թեկնածուի Շալվա Շավգուլիձեի օգտին՝ 37%-ը։ Այստեղ, ըստ ամենայնի, ընտրությունների երկրորդ փուլ կնշանակվի մինչև հունիսի 13-ը։

•Զուգդիդիի քաղաքապետի ընտրություններում իշխող կուսակցության թեկնածու Գեգա Շենգելիան հավաքել է 54% ձայն, ընդդիմության թեկնածու Սանդրա Ռուլոֆսը՝ 43%։

•Մառնելուլիի քաղաքապետի ընտրություններին իշխող կուսակցության թեկնածու Զաուր Դարգալին ստացել է 79% քվե, երկու ընդդիմադիր թեկնածուներ Ագիթ Մուստաֆաևն ու Աքմամեդ Իմամկուլիևը՝ 11% и 7%։    

•Զեստաֆոնիում, Խուլոյում և Չիատուրայում իշխանամետ թեկնածուները նույնպես ստացել են ձայների կեսից ավելին։

Այս ընտրություններն իշխանության և ընդդիմության կողմից ընկալվում են որպես 2020թ-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող պոլիգոն։

Ի՞նչ ցույց տվեցին Վրաստանի նախագահի վերջերս կայացած ընտրությունները․ գնահատականներ և կարծիքներ

Արևմտյան Վրաստանը, Սանդրա Ռուլոֆսն ու բազում բախումներ և կոնֆլիկտներ

Առավել մեծ ուշադրություն են գրավել Արևմյան Վրաստանի Զուգդիդի քաղաքի քաղաքապետի ընտրությունները, նախևառաջ, այն պատճառով, որ մունիցիպալիտետի ղեկավարի պաշտոնին որպես միացյալ ընդդիմության թեկնածու հավակնում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը։

«Մենք չենք ճանաչում նրանց հաղթանակը, նրանց ընտրությունները։ Դրանք ընտրություններ չէին, այլ պետական անվտանգության և քրեական հեղինակությունների համատեղ հատուկ գործողություն», – հայտարարել է Սանդրա Ռուլոֆսն այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախապես հայտարարել է իր հաղթանակի մասին։ Նա իր կողմնակիցներին խնդրել է շարունակել պայքարը։

«Սանդրա Ռուլոֆսը ստիպված կլինի համակերպվել ընտրությունների արդյունքների հետ», — մեկնաբանել է նրա հայտարարությունը իշխող կուսակցության առաջնորդներից մեկը՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ամբողջ օրը Զուգդիդին միջանկյալ ընտրությունների ամենաթեժ կետն էր։

არჩევნები 2019. საქართველო

ხელჩართული ჩხუბი სოფელ კოკის 97 საარჩევნო უბანზე.#არჩევნები2019▶️ ვიდეო: რუსთავი 2

Posted by ჯემნიუსი – JAMnews Georgian on კვირა, 19 მაისი, 2019

Մասնավորապես, ընտրատեղամասից ուժի կիրառմամբ հեռացվել է խորհրդարանի՝ «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Թինա Բոկուչավան։ Ոստիկաններն ուժով նրան հեռացրել էին, որովհետև նա չէր կարողացել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։

Ոստիկաններն ընտրատեղամասից հեռացնում են ընդդիմության պատգամավոր Թինա Բոկուչավային։ Լուսանկարը՝ Ֆեյսբուքից

Ոստիկանությունը հեռացրել էր նաև ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաընկերության նկարահանող խմբի մի քանի մասնակցի։

Շատ ընտրատեղամասեր, որտեղ հաշվարկ էր ընթանում, ոստիկաններով էին շրջապատված։

Այնուամենայնիվ Սանդրա Ռուլոֆսը հայտարարել է, որ ընտրատեղամասերի մեծ մասում ինքն է հաղթում և որ հաղթանակ է ակնկալում արդեն առաջին փուլում։

Սակայն «Վրացական երազանք» իշխող կուսակցության շտաբում հայտարարել են, որ քաղաքապետի իրենց թեկնածու Գեգա Շենգելիան «վստահ հաղթանակ է տանում»։

Հաղթանակ են տանում նաև իշխող կուսակցության՝ քաղաքապետի մյուս թեկնածուները մյուս քաղաքներում։

Օրինակ, Մառնեուլիում տոնել են իշխող «Վրացական երազանքի» թեկնածու Զաուր Դարգալիի հաղթանակը։ 

Շտաբ մեծ տորթ են բերել նրա պատկերով։ Ազատություն ռադիոկայանի արված այս լուսանկարոմ տորթն արդեն սկսել են կտրել։

Էական խախտումներ չեն եղել

20.00-ի տվյալներով՝ ընտրությունների քվեարկության ընթացակարգն անցկացվել է առանց խախտումների, հայտարարել է «Երիտասարդ իրավաբաններ» հասարակական կազմակերպության ղեկավար Սուլխան Սալաձեն։

«Սակայն պահպանվել է օրվա առաջին կեսի միտումը, որն արտահայտվում էր Զուգդիդիում ընտրողների կամքի վերահսկմամբ և ընտրատեղամասերի մոտ համակարգողների և համակիրների մոբիլիզացիայով բոլոր մնացած ընտրատարածքներում», – ասել է Սալաձեն։

16.00, 2019թ-ի մայիսի 19

Վրաստաննի միցյալ ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն կառավարությանը մեղադրել է «քրեական տարրերի մոբիլիզացիայի» համար։

Ընտրակաշառք բաժանելու փաստեր են գրանցվել Արևմտյան Վրաստանի Ռուխի գյուղում, ասել է Վաշաձեն։

Նա ասել է նաև, որ «հանցագործները մարդ են ծեծել Կոկի գյուղում, 50 կալանավոր է նկատվել 18-րդ ընտրատեղամասում, ինչը հատուկ գործողության մեկնարկի մասին է խոսում»։

«Մենք հինգ հազար դիտորդ ունենք, ուղիղ եթերի ավելի քան 200 տեսախցիկ, ավելի քան 300 ժամանակավոր և ստացիոնար տեսախցիկ մենք չենք ներելու ոչ մի փաստ, մենք կդիմենք բողոքի բոլոր տեսակների։ Հասարակական կազմակերպություններն ու ԵԱՀԿ-ն այնպիսի եզրակացություններ կանեն, որ նախագահական ընտրություններից հետո արված եզրակացությունները մանկական օրորոցային կթվան», – լրագրողներին ասել է Գրիգոլ Վաշաձեն։

Զուգդիդիի քաղաքապետի իշխանամետ թեկնածու Գեգա Շենգելիան՝ ընտրատեղամասում։ Լուսանկարը՝ JAMnews

Զուգդիդիում արդեն մի քանի միջադեպ է տեղի ունեցել ընդդիմության և իշխող կուսակցության ներկայացուցիչների միջև։

Ամենաաղմկահարույց կոնֆլիկտներից մեկն այն պատճառով էր տեղի ունեցել, որ ընդդիմությունը փորձել էր խանգարել իշխող կուսակցության այսպես կոչված «համակարգողների» աշխատանքին, որոնք հաշվում էին, թե որքան ընտրող է ընտրատեղամաս եկել։

Ընդդիմության պնդմամբ՝ իրականում «համակարգողները» կաշառք բաժանելով էին զբաղված։

Ընտրական գործընթացի միջադեպերի պատճառով ոստիկանությունը հինգ մարդ է ձերբակալել։

«Հինգ մարդ է ձերբակալվել Զուգդիդի, Կոկի, Զեստաֆոնի քաղաքներում վարչական խախտումների համար։ Դրանք տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ են, այդ թվում՝ իշխող։ Մեծ մասը ստորագրությամբ ազատ է արձակվել», – ասել է ներքին գործերի փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին։

Ամենշատ խախտումները գրանցվել են Զուգդիդիում և Վրաստանի մեկ այլ շրջանում՝ Քվեմո Քարթլիում, որտեղ այսօր նույնպես մարզկենտրոն Մառնելուիի քաղաքապետ են ընտրում, հայտարարել է «Արդար ընտրություններ» կազմակերպության ղեկավար Միխայիլ Բենիձեն՝ գնահատելով ընտրությունների ընթացքը։

«Զուգդիդիի և Մառնեուլիի որոշ հատվածներում սահմանափակվել են ընտորղների իրավունքները։ Որոշ ընտրատեղամասերում անկարգություններ և ֆիզիկական դիմակայություն է տեղի ունեցել։ Շատ են կուսակցական ակտիվիստները, որոնք որոշ դեպքերում ընտրատեղամաս եկած ընտրողների հաշվառում են կատարում»,ասել է Բենիձեն։

Քվեարկություն ընտրատեղամասում Զուգդիդիի քաղաքապետի ընտրություններին։ JAMnews

Ինչո՞ւ է իր թեկնածությունն առաջադրել Սանդրա Ռուլոֆսը և ինչո՞ւ Զուգդիդիում

Մունիցիպալիտետի ղեկավարի պաշտոնին որպես միացյալ ընդդիմության թեկնածու հավակնում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը։

«Հաղթանակը սկսվում է Զուգդիդիից». այսպիսի կարգախոսով էր Սանդրա Ռուլոֆսն անցկացնում իր արշավը։

Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում կարծում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պարտությունն  առանձին քաղաքներում կդառնա «Վրացական երազանքի» և դրա առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի պարտության սկիզբը։

Սանդրա Ռուլոֆսին աջակցություն են հայտնել նաև մյուս գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները։

Սանդրա Ռուլոֆսն իր համախոհների հետ։ Լուսանկարը՝ Ֆեյսբուքից

Սաակաշվիլիի կուսակցությունը Զուգդիդիում առաջին անգամ չէ, որ առաջադրել է նախկին առաջին տիկնոջը։

2016թի խորհրդարանական ընտրություններին նա առաջադրվել էր որպես մեծամասնական պատգամավոր Զուգդիդիում և առաջին փուլում հավաքել 46% ձայն։ Սակայն, կուսակցության որոշմանը հետևելով, որն ընտրությունները ոչ լեգիտիմ էր հայտարարել, նա հրաժարվել էր երկրորդ փուլում շարունակել պայքարը։

Ավելի վաղ Սաակաշվիլիի կինը բազմիցս մասնակցել է Սամեգրելո շրջանում ընտրարշավներին, որի կենտրոնը Զուգդիդին է։ 2008թի հունվարի նախագահական ընտրություններից առաջ նա նույնիսկ մեգրելերենով երգ էր երգել։

Սամեգրելո շրջանում ավանդաբար աջակցում են Սաակաշվիլիին և նրա կուսակցությանը. բոլոր նախորդ ընտրություններում նրանք այդ շրջանում ավելի շատ ձայն են հավաքել, քան մյուսներում։

Զուգդիդիի քաղաքապետի իշխող կուսակցության թեկնածու Գեգա Շենգելիան հանդիպում է ընտրողների հետ։ Լուսանկարը՝ Ֆեյսբուքից

Նախընտրական լարվածություն և մեղադրանքներ՝ իշխանության հասցեին

Զուգդիդիի քաղաքապետի գրեթե ողջ ընտրարշավն անցկացվում է լարվածության մթնոլորտում և քաղաքական մրցակիցների միջև մշտական բախումների ֆոնին։

Այսպես, մայիսի 14–ին իշխող կուսակցության մի խումբ համակիրհներ հարձակվել էին Սանդրա Ռուլոլֆսի, նրա կողմնակիցների և լրագրողների վրա հենց հաղորդում պատրաստելու պահին։ Հարձակվողներից մեկը հետագայում ձերբակալվել էր։

Այդ միջադեպին Զուգդիդիում նախորդել էր գաղտնի տեսագրության հրապարակումը, որում «Վրացական երազանքի» անդամ և Զուգդիդիի սակրեբուլոյի պատգամավոր Գիա Դանելիան պատմում է, որ մյուս տեղի առաջանորդների հետ իրենք ընտրողներին ցանկացած գնով կաշառելու ցուցումներ են տվել։ Իսկ ում չստացվի կաշառել, պետք է վախեցնել։

Ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է ընտրողներին համատարած ահաբեկելու և նրանց վրա ճնշում գործադրելու համար, ընդ որում՝ ոչ միայն բյուջետային, այլև մասնավոր ընկերությունների աշխատակիցներին։ Իսկ ընտրական հանձնաժողովի աշխատակիցներին՝ խախտումների և զեղծարարություն նախապատրաստելու համար։

Մայիսի 18-ին անհայտ անձինք փորձել են ընդդիմության ակտիվիստներին վախեցնել՝ օդ կրակելով։ Կրակողներին ձերբակալել են։

Մայիսի 18-ին Ռուսթավի-2 ընդդիմադիր հեռուստաընկերության լրագրողները հաղորդել են, որ մարդկանց՝ ուրիշ քաղաքների պաշտոնյաների են հայտնաբերել , որոնք ընտրություններից մի քանի օր առաջ փոխել են գրանցման վայրն ու գրանցվել Զուգդիդիում, ինչը նրանց քվեարկելու հնարավորություն է տալիս։

Իշխանությունները քաղաքում մոբիլիզացրել են ոստիկանության հատուկ ջոկատները։ Տեղական «Օդիշի» հեռուստաընկերության լրագրողերը կարողացել են նկարահանել ՆԳՆ ստորաբաժանումների մուտքը քաղաք։

Этой ночью. Съемки Odishi News.Если б они так же охраняли население на линии оккупации, убиство Отхозория не произошло бы… Ведь могут блюсти, когда хотят!

Posted by Dimitri Kipiani on პარასკევი, 17 მაისი, 2019

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում