Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Լուգարա լաբորատորիան" />

Վրաստանում խուճապ է։ Մահվան 13 դեպք «խոզի գրիպի» հետևանքով

Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Լուգարա լաբորատորիան

Տասներեք մարդ է մահացել, մի քանիսը վերակենդանացման բաժանմունքում են Վրաստանում գրիպի վարակի պատճառով:

Նրանց մահվան պատճառը H1N1 վարակն է, որն առավել հայտնի է որպես «խոզի գրիպ»։

Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ համաճարակի մասին խոսք չկա, և որպես ապացույց նշում է վիճակագրությունն այսօրվա դրությամբ Վրաստանում հարյուր հազար մարդու հաշվարկով Վրաստանում գրիպով հիվանդ է 256 մարդ, իսկ համաճարակի դեպքում հիվանդների թիվը պետք է հասնի 450-500 դեպքի։

Այնուամենայնիվ, Վրաստանում այժմ իսկական խուճապ է։ Արդեն մեկ շաբաթ է, ինչ լրատվական ծրագրերը սկսվում են գրիպի մասին նորություններով՝ պատմելով մահացության նոր դեպքերի մասին։ Փողոցներում կարելի է հանդիպել բժշկական դիմակներով մարդկանց, ինչը բնորոշ չէ Վրաստանին։

Դեղատներում մարդիկ նախապես գնում են գրիպի և մրսածության դեմ դեղեր, անգամ թանկարժեք հակավարակային «Տամիֆլու» դեղամիջոցը, որը հիմնական միջոցներից մեկն է «խոզի գրիպի» բուժման ժամանակ։

Սակավամարդ են մանկական ամանորյա միջոցառումները․ ծնողները վախենում են իրենց երեխաներին բերել մարդաշատ վայրեր։

Հունվարի 8-ից Թբիլիսիի հինգ հիվանդանոց անցել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի։ Կարանտին է հայտարարվել երկրի գրեթե բոլոր բուժհաստատություններում հիվանդանոցներ մուտք գործելն ու այնտեղ մնալու ժամանակահատվածը խիստ սահմանափակ է։ Արտակարգ ռեժիմով է աշխատում շտապօգնության ծառայությունը։

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ այս պահի դրությամբ լաբորատոր առումով հաստատվել է «խոզի գրիպով» հիվանդանալու 300 դեպք, դրանցից տասնմեկը մահացու ելք են ունեցել։ Մեծ մասամբ բարդությունների զոհ են դարձել քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք։

Վրաստանում դպրոցական ձմեռային արձակուրդը մինչև հունվարի 15-ն է։ Սական գրիպի տարածման պատճառով արձակուրդը երկարաձգվել է մինչև հունվարի 21-ը։

Անուշադրի սպիրտ՝ «խոզի գրիպի» դեմ

Հունվարի 8-ին կայացած պաշտոնական բրիֆինգին Ամիրան Գամկրելիձեն ստիպված էր հորդորել բնակչությանն անուշադրի սպիրտ չօգատագործել «խոզի գրիպի» բուժման համար և «բժշկական» ինքնագործունեության այլ տեսակներով չզբաղվել։

Բանն այն է, որ հենց «խոզի գրիպի» մասին խոսակցություններ սկսեցին  շրջանառվել, որոշ կայքեր, որոնք չստուգված տվյալներ են օգտագործում, սկսեցին այսպիսի «դեղատոմս» տարածել եթե ամեն առավոտ սոված ստամոքսին անուշադրի սպիրտ խմել, «խոզի գրիպ» չես ընկնի։

Այս «նորությունը» շատ պոպուլյար դարձավ՝ մի քանի հազար դիտում և տարածում ունեցավ։  Սակայն մեկնաբանություններում մարդիկ բողոքում էին, որ, խմելով անուշադրի սպիրտն, իրենց ստամոքսը սկսել է ցավալ։ Այսպիսով, անուշադրի սպիրտը դարձել է գլխավոր ծաղրանկար և կատակների պատճառ վրացական Ֆեյսբուքի առավել պրոգրեսիվ հատվածի համար։

Իսկ ի՞նչ կապ ունի Լուգարա լաբորատորիան։

Որոշ հակաարևմտյան կայքեր գրում են, որ Վրաստանում «խոզի գրիպի» վարակը միտումնավոր են տարածում Լուգարայի անվան ամերիկյան լաբորատորիայի աշխատակիցները՝ դրանով իսկ կենսաբանական զենքի փորձարկում անցկացնելով։

• 17 երկրների փորձագետ այցելել է Թբիլիսիի Լուգարա լաբորատորիաներ։ Ի՞նչ է գրված եզրակացությունում

Ամերիկացի սենատոր Լուգարայի անվան հետազոտական կենտրոնը տեղակայված է Թբիլիսիի օդանավակայանից ոչ հեռու։ Այն բացվել է 2011թ-ին Ալեքսեևկա ավանում։ Կենտրոնը զինված է բարձրագուն ժամանակակից չափանիշների համապատասխան, այնտեղ աշխատանք է տարվում ցանկացած տեսակի մանրէների հետ՝ բացառությամբ մի քանի ծայրահեղ վտանավոր պաթոգենների, օրինակ, սիբիրախտի և ժանտախտի։

 

Արդեն մի քանի տարի է, ինչ ռուսական լրատվանիջոցներում Լուգարա լաբորատորիան պարբերաբար ներկայացվում է որպես Ռուսաստանի գրեթե գլխավոր սպառնալիք, քանի որ ամերիկյան զինվորականներն այնտեղ իբր անմիջականորեն ռուսական սահմանների մոտ մշակում և արտադրում են կենսաբանական զենք, որը մտադիր են Ռուսաստանի դեմ էլ հենց օգտագործել։

 

ԱՄՆ-ի և Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարություններով են հանդես եկել՝ ընդգծելով, որ Թբիլիսիի մոտ գտնվող Լուգարա լաբորատորիայի գլխավոր առաքելությունը համաճարակները ժամանակին հայտնաբերելն ու կանխելն է։

Հասարակության լիբերալ մասը սոցցանցերում ծաղրում է Լուգարա լաբորատորիայի մասին դատողություններն ու այդ տեղեկատվությունը համարում ռուսական պրոպագանդայի հեղինակության, քանի որ հենց ռուս քաղաքական գործիչներն են այդ լաբորատորիայի դեմ հայտարարություններով հանդես եկել։

Համացանցում ծաղրում են նաև վրացի հայտնիներին, որոնք կրկնում են Լուգարայի մասին տեղեկությունները։

Ի՞նչ աշխտանշաններ ունի խոզի գրիպը»

H1N1 հիմնական աշխտաիշները համընկնում են սովորական սեզոնային գրիպի աշխատանիշների հետ՝ գլխացավ, ջերության կտրուկ բարձրացում, տենդ, հազ, հազվադեպ՝ հարբուխ։

Հաճախ այդ գրիպն անսպասելի է սկսվում․ ջերմությունը հասնում է 40 աստիճանի, երբեմն փորլուծություն, սրտխառնոց, փորացավ է լինում։

Մեծ մասամբ H1N1-ն առանց բարդությունների է ընթանում, և հիանդն ապաքինվում է մեկ շաբաթից։ Սակայն վտանգն այն է, որ հիվանդության ծանր տեսակը շատ արագ է զարգանում և բարդանում է վարակային թոքախտով, որն, ի տարբերություն բակտերիալ թոքախտի, հնարավոր չէ բուժել հակաբիոտիկներով․ այստեղ անհրաժեշտ է հատուկ և շատ արագ հակավարակային բուժում։ Այդ պատճառով էլ բժիշկները զգուշացնում են, որ գրիպի առաջին իսկ աշխտանիշների դեպքում պետք է արագ դիմել որակյալ բուժօգնության։

Վերջին անգամ այս վարակը տարածվել էր 2009թ-ի մարտին-ապրիլին։ Այն ժամանակ «խոզի գրիպից» մահացավ մոտ 20 հազար մարդ։ Եվ սա միայն լաբորատոր կերպով հաստատված տվյալներն են, իրականում մահացության դեպքերն ավելի շատ էին։

Ահա այն հիվանդանոցների ցանկը, որոնք Թբիլիսիում աշխատում են շուրջօրյա

•«ՄեդիակապիտալԳլդանի» (Վեկուայի 18),

•«ՄեդիակապիտալՍաբուրթալո» (Գամրեկելի 19),

•Ընտանեկան բժշկության ազգային ուսումնական կենտրոն (Ցինամձգվրիշվիլիի 57),

•«Մեդսի» («Վերե-21», Կիաչելի 18);

•«ՄեդկապիտալՍամգորի» (Մոսկովյան պողոտա, 4-րդ թաղամաս)։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում