Նա ձնահյուսքի տակ է մնացել" />

Վրաստանում լեռնադահուկային առողջարանում ռուս զբոսաշրջիկ է մահացել

Նա ձնահյուսքի տակ է մնացել

Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է, որ ռուս զբոսաշրջիկը, որին մի քանի ժամ փնտրում էին Գուդաուրի ձմեռային առողջարանում, մահացած է գտնվել: 

Ըստ ՆԳՆ-ի՝ զբոսաշրջիկը ձնահյուսքի տակ է մնացել: 

Հունվարի 5-ին՝ կիրակի օրը, 112 ծառայությունը ահազանգ էր ստացել տղամարդու անհետացման մասին: Փրկարարները նրան ամբողջ օրը փնտրում էին և հայտնաբերել են մարմինը ձյան զանգվածի տակ: 

_____________________________________________________________________________________________

•Վրաստանի լեռնադահուկային առողջարանում ճոպանուղին խափանվել է. կան տուժածներ

_____________________________________________________________________________________________

Ըստ նախնական տեղեկատվության՝ ռուս զբոսաշրջիկը եղել է տեղաշարժման համար արգելված գոտում: ՆԳՆ-ն քննություն է սկսել անզգուշության հետևանքով մահվան հասցնելու հոդվածով: 

Սա վերջին օրերին Գուդաուրիում զբոսաշրջիկի մահվան երկրորդ դեպքն է: 

Դեկտեմբերի 31-ին Գուդաուրիում մահացել էր ֆին զբոսաշրջիկ: Ըստ «Մտավարի արխի» հեռուստաալիքի՝ ֆին զույգը եկել էր Վրաստան Նոր տարին դիմավորելու: Նրանք եղել են Գուդաուրիի Դեդա Էնա սարահարթում, երբ ձնահյուսքը մոտեցել է: Տեղի բնակիչները զբոսաշրջիկներին դուրս են հանել ձյան տակից, բայց տղամարդուն փրկել չի հաջողվել: 

Գուդաուրին վրացական լեռնադահուկային առողջարան է, որը գտնվում է Կազբեգի շրջանում՝ ռուսական սահմանից՝ Ռազմավիրական ճանապարհից ոչ հեռու: 

Ամեն տարի Գուդաուրի են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ: Վերջին տարիներին այդ ուղղությունը հատկապես պոպուլյար է ռուս և ուկրաինացի զբոսաշրջիկների շրջանում: 

Լեռնային ռելիեֆի պատճառով այստեղ հաճախակի են լինում ձնահյուսքեր և դրանցով պայմանավորված դժբախտ պատահարներ: Հաճախ, չնայած նախազգուշացումներին,  զբոսշրջիկները քայլում են վտանգավոր վայրերով, ինչը հանգեցնում է դժբախտ պատահարների: 


Կարդալ ավելին JAMnews-ում