Ընդդիմությունը հայտարարել է մշտական ակցիաների անցկացման մասին, որոնց պահանջն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են " />

Վրաստանում ընդդիմադիր ակտիվիստ է ձերբակալվել։ Ընդդիմությունը մասշտաբային ակցիաներ է հայտարարել

Ընդդիմությունը հայտարարել է մշտական ակցիաների անցկացման մասին, որոնց պահանջն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են

Ընդդիմությունը, որը ոչ լեգիտիմ է համարում նոյեմբերի 28-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, մասշտաբային բողոքի ցույց է անցկացնում Գուրջաանիում (քաղաք Կախեթիի շրջանում, Արևելյան Վրաստան)։

Այսօր Գյուրջաանիի շրջանային դատարանը դեկտեմբերի 17-ին «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման ձերբակալված ակտիվիստի, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության [Սաակաշվիլիի կուսակցությունը, Վրաստանի նախկին իշխող կուսակցությունը – JAMnews] ներկայացուցչի և խորհրդարանի նախկին պատգամավոր Դավիթ Կիրկիտաձեի հանդեպ կալանքն ընտրել է որպես խափանման միջոց։

Երդմնակալությունը կայացավ։ Վրաստանը հինգերորդ նախագահ ունի

Ընդդիմության հանրահավաքը Թբիլիսիում։ Ֆոտոռեպորտաժ

Կիրկիտաձեին ձերբակալել էին այն բանից հետո, երբ դեկտեմբերի 16-ին՝ Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրբիշվիլիի երդմնակալության օրը, նա ոստիկանության հետ բախման էր մասնակցել։

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացավ նոյեմբերի 28-ին։ Վրաստանի հինգերորդ նախագահ դարձավ իշխանության աջակցությունը ստացած Սալոմե Զուրաբիշվիլին։

Ընդդիմությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքը՝ հայտարարելով, որ դրանք լուրջ խախտումներով են անցկացվել։

Գուրջաանիի դատարանի շենքի մոտ է գտնվում ընդդիմության մի քանի հարյուր համակիր։

Հարակից տարածքում ուժեղացված են անվտանգության միջոցառումները մոբիլիզացվել են աննախադեպ թվով ոստիկաններ, իսկ դատարանի բակում ոստիկանական շարասյուներ են։

Վրաստանի ՆԳՆ-ն կոչ է անում Գուրջաանիի ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին օրենք պահպանել, ենթարկվել ոստիկանության պահանջներին, հարգել պետական հաստատություններն ու չխոչընդոտել դրանց աշխատանքը, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Ցուցարարների դիմաց առաջին շարքով կանգնել են կին ոստիկանները։ Ընդդիմադիր ակցիայի մասնակիցները նրանց ծաղիկներ նվիրեցին։

Լուսանկարն՝ Ազատություն ռադիոկայանի

Ընդդիմությունը Կիրկիտաձեին քաղբանտարկյալ է համարում և պատրաստվում է Գուրջաանիի դատարանի որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Նաև տևական ակցիաների մասին է հայտարարում, որոնց պահանջն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։

Իսկ Կիրկիտաձեն որպես բողոքի նշան հացադուլ է հայտարարել։

Իշխանության ներկայացուցիչները կարծում են, որ դատարանն ադեկվատ որոշում է կայացրել։

«Ընդդիմության կողմից վերջերս հաճախակի է դարձել ոստիկանության հանդեպ անհարգալից վերաբերմունքը։ Այդ միտմանը վերջ կտրվի», – հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։

Ընդդիմադիր գործիչ Կիրկիտաձեին մեղադրում են Վրաստանի Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով հարձակում ոստիկանի վրա նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ ոստիկանական տրանսպորտի վրա հարձակում։ Հոդվածը նախատեսում է 4-7 տարվա ազատազրկում։

Դավիթ Կիրկիտաձեն

Ոստիկանության և ընդդիմության դիմակայությունը տեղի էր ունեցել կիրակի երեկոյան Թելավի քաղաքի մերձակայքում, ուր ընդդիմության շարասյունն ուղևորվում էր Զուրաբիշվիլիի երդմնակալությանը զուգահեռ բողոքի ակցիա անցկացնելու համար։

Սակայն ընդդիմության ավտոշարասյունն այդ օրն այդպես էլ չհասավ Թելավի, քանի որ ոստիկանությունը փակեց Թելավի տանող բոլոր ճանապարհները։

Ճանապարհներին ավտոբուսներ, բեռնատար մեքենաներ և ոստիկանական շարասյուն էր կանգնեցվել։

Ոստիկանության հետ բախման հետևանքով տուժեց ակցիայի մի քանի մասնակից, ինչպես նաև, ըստ ՆԳՆ տվյալների, 10 ոստիկան։

Ընդդիմությունն իրենց համախոհին առաջադրված մեղադրանքներն անհիմն է համարում։

Ինչպես հայտարարում են «Ուժը միասնության մեջ է» միավորման ներկայացուցիչերը, ոստիկանությունն ինքն է օրենք խախտել՝ փորձելով խոչընդոտել հավաքների ազատության սահմանադրական իրավունքի իրացմանը։


Կարդալ ավելին JAMnews-ում