Տարան, որի վրա գինեթթվի հետքեր են հայտնաբերվել, մոտ 8 հազար տարեկան է" />

Վրաստանում գտել են ամենահին գինին

Տարան, որի վրա գինեթթվի հետքեր են հայտնաբերվել, մոտ 8 հազար տարեկան է

Լուսանկարը՝Դավիթ Պիպիայի, JAMnews

2014թ-ին Վրաստանի գինու ազգային գործակալությունը վրացական գինու և գինեգործության մշակույթի հետազոտման եռամյա նախագիծ է գործարկել: Այդ նախագծի շրջանակում մի քանի գիտնական ամբողջ աշխարհից ուսումնասիրել է Շուլավերի-սար և Գադաչրիլի-սար հնագույն վրացական բանկավայրերը: Այդ գյուղերը գտնվում են Թբիլիսիից 50կմ հեռավորության վրա:

Գիտնականները հետազոտել են այդ վայրերում գտնված կավե խեցիները: Գինեթթվի հետքերից բացի նրանց հաջողվել է պարզել տարայի մոտավոր տարիքը՝ 8 հազար տարի: Դրանք գինու ամենավաղ հետքերն են, որոնք այսօր հայտնի են գիտնականներին: Այդ մասին խոսվում է ամերիկյան Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում հրապարակված հոդվածում, հաղորդում է Բի-Բի-Սին:

“Գինեգործությունը հնում Մերձավոր Արևելքում զարգացման կարևոր գործոններից մեկն է եղել: Այն հզոր խթանիչ է եղել բժշկության, տնտեսության և սոցիալական կապերի զարգացման համար”, – Բի-Բի-Սիին պատմել է հոդվածի հեղինակներից մեկը՝ Տորոնտոյի համալսարանի ավագ գիտաշխատող Սթիվեն Բատյուկը:

Լուսանկարը՝Դավիթ Պիպիայի, JAMnews

 


Կարդալ ավելին JAMnews-ում