Ալիքը գործարկել է խմբագիրների և լրագրողների թիմը, որոնք հեռացել են Վրաստանի հայտնի «Ռուսթավի-2» ընդդիմադիր ալիքից այն բանից հետո, երբ այն անցել է իշխանությունների ձեռքը" />

Վրաստանում գործարկվել է նոր ընդդիմադիր հեռուստատեսություն՝ «Գլխավոր ալիքը»

Ալիքը գործարկել է խմբագիրների և լրագրողների թիմը, որոնք հեռացել են Վրաստանի հայտնի «Ռուսթավի-2» ընդդիմադիր ալիքից այն բանից հետո, երբ այն անցել է իշխանությունների ձեռքը

gfdxfx hgfghcgnc fghd

Սեպտեմբերի 9-ին 21:00-ին մեկնարկել է «Մտավարի արխի» («Գլխավոր ալիք») վրացական նոր հեռուստատեսության հեռարձակումը։ Այն հիմնել են «Ռուսթավի-2»  ընդդիմադիր հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիան և այն լրագրողները, որոնք որպես բողոքի նշան լքել են «Ռուսթավի-2»-ը։

«Մտավարի արխին» ստեղծվել է 19 օր առաջ՝ այն բանից հետո, երբ օգոստոսի 20-ին «Ռուսթավի-2»-ի նոր սեփականատեր Քիբար Խալվաշին կադրային զտումներ սկսեց՝ աշխատանքից հեռացնելով մի քանի առաջատար լրագրողների և պրոդյուսերների։ Դրանից հետո, որպես բողոքի նշան, «Ռուսթավի-2»-ը լքեցին լրատվական ծառայության գրեթե բոլոր լրագրողներն ու աշխատակիցները։

Հենց նրանք են այսօր աշխատում «Մտավարի արխի» նոր ալիքում։

gfdxfx hgfghcgnc fghd

Վրացական ամենահայտնի ալիքի փոխանցումն իշխանություններին հնարավոր է դարձել Մարդու իրավունքների Ստրասբուրգի միջազգային դատարանի համապատասխան որոշումից հետո, որն ընդունվել է հուլիսի 18-ին։

• Թե ինչպես է Վրաստանի գլխավոր օլիգարխը կապված նոր վարչապետի հետ․ բոլոր մանրամասները

Հեռուստաալիքին գրասենյակ է տրամադրել գործարար Զազա Օկուաշվիլին։ «Ռուսթավի-2»-ի տնօրինության տակ եղած 6 հազար քառակուսի մետր մակերեսով հսկայական շենքի փոխարեն լրագրողներն այսօր աշխատում են շատ ավելի փոքր տարածքում՝ փոքր ստուդիաներում և աշխատասենյակներում։

Հեռուստաալիքի գլխավոր հավակնությունը երկրի գլխավոր քննադատական հեռուստատեսության վերածվելն է, որը լուրջ անհանգստություն կպատճառի վրացական իշխանություններին։

Օգոստոսի 22-ին ստեղծված «Մտավարի արխի» ֆեյսբուքյան էջը, որտեղ դեռևս ոչ մի նորություն չկա, մեկ շաբաթից պակաս ժամանակահատվածում 170 հազար հետևորդ է հավաքել։

«Մտավարի արխիի» հեռարձակման մեկնարկը Վրաստանի սոցիալական ցանցերում քննարկման գլխավոր թեմա է դարձել․

«Նայում եմ կաղ «Ռուսթավի-2»-ին, որը գողերը գողացան, և «Մտավարի արխիին», որը ձայնի, պատկերի և այլ խնդիրներ ունի։ Եվ մտածում եմ, թե ինչ բացառիկ իրավիճակ է սա, երբ վրացիները խայտառակ չեղան և կարողացան մինչև վերջ հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին»։

 

«Միգուցե «Մտավարի արխին» ձեզ համոզի, որ կառուցել կարողանում են միայն իդեալիստներն, այլ ոչ թե երազողները»։

«Մտավարի արխի» հեռուստաալիքը, որը դեռ եթերում չէ, ավելի շատ դիտումներ ունի, քան «Ռուսթավի-2»-ն ու «Իմեդին»։

 ______________________________

«Ռուսթավի-2» գլխավոր ընդդիմադիր հեռուստաալիքում իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարանը հուլիսի 18-ին վճիռ կայացրեց, որի հետևանքով «Ռուսթավի-2» հեռուստաալիքն անցավ վրացական իշխանություններին մոտ կանգնած գործարար Քիբար Խալվաշիին։

Առաջին իսկ օրը Խալվաշին հեռացրեց գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիային։

Իսկ մեկ ամիս անց, չնայած լրագրողներին աշխատանքից չազատելու և ալիքի խմբագրական քաղաքականությունը չփոխելու խոստմանը, նոր սեփականատերն, այնուամենայնիվ, ալիքում կադրային զտումներ սկսեց՝ հեռացնելով մի քանի առաջատար լրագրողների և պրոդյուսերների։ Դրանից հետո, որպես բողոքի նշան, «Ռուսթավի-2»-ը լքեցին լրատվական ծառայության գրեթե բոլոր լրագրողներն ու աշխատակիցները։

«Ռուսթավի-2»-ը ներկայիս վրացական իշխանությունների, իշխող «Վրացական երազանքի» և դրա առաջնորդ, Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավար և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ամենամոլի քննադատն էր։ Իվանիշվիլին տարբեր հարցազրույցներում «Ռուսթավի-2»-ը բազմիցս անվանել է «ստի մեքենա» և «ազգայինների կուսակցական հեռուստատեսություն» [«Ազգային շարժումը» Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունն է, որի դեմ ներկայիս իշխանությունները քրեական գործ են հարուցել – JAMnews]։

Բիձինա Իվանիշվիլին ասում էր, որ «Ռուսթավի-2»-ը պատանդ է պահում հասարակության մի մասին և խաբում նրան, սակայն շուտով դա կվերջանա։

Օգոստոսի 20-ին լրագրողների հեռանալուց հետո «Ռուսթավի-2»-ի ծրագրային հեռարձակումը դադարեցվեց։ Լուրերի փոխարեն ալիքով գեղարվեստական ֆիլմեր և սերիալներ են ցուցադրում։

«Ռուսթավի-2»-ի նոր մենեջմենթը նոր աշխատակիցներ է հավաքում և խոստանում, որ արդեն սեպտեմբերի 15-ին եթեր է մտնելու լրատվական ծրագրերով։ Մեդիափորձագետներն այն կարծիքին են, որ նոր աշխատակիցները հավաքվելու են իշխանությունների նկատմամբ հավատարմության սկզբունքով, և «Ռուսթավի-2»-ը դադարելու է քննադատական հեռուստաալիք լինել։


Կարդալ ավելին JAMnews-ում