2019թ-ի առաջին եռամսյակում Ռուսաստանից ժամանած այցելուների թիվն աճել է 24%-ով" />

Վրաստանում աճում է ռուս զբոսաշրջիկների թիվը, նրանց ծախսած գումարները կրճատվում են

2019թ-ի առաջին եռամսյակում Ռուսաստանից ժամանած այցելուների թիվն աճել է 24%-ով

2019թ-ի սկզբին առավել շատ այցելու (ինչպես զբոսաշրջիկներ, այնպես էլ այլ պատճառներով ճամփորդողներ) է Վրաստան եկել Ռուսաստանից։ Այս մասին խոսվում է վիճակագրության պետական դեպարտամենտի հաշվետվությունում։

Դեպարտամենրի տվյալների համաձայն՝ 2019թ-ի առաջին եռամսյակում Ռուսաստանից Վրաստան է ժամանել 222.7 հազար այցելու, ինչը կազմում է ընդհանուր թվի 21.4%-ը։ 2018թ-ի ցուցանիշի համեմատ՝ նրանց թիվն աճել է 24,3%-ով։

Մեկ միլիոն այցելու՝ տարեսկզբից

Ռուս այցելուների նման աճը տեղի է ունենում այն բանի ֆոնին, որ երկիր եկողների ընդհանուր թիվը գրեթե չի ավելացել։

2019 թ-ի առաջին եռամսյակում Վրաստանում արտասահմանյան այցելուների ընդհանուր թիվը հասել է մեկ միլիոնի, ինչը 1,7%-ով ավելին է անցյալ տարվա ցուցանիշից։

Միջազգային այցելուները 0,9 մլն զբոսաշրջային այցելություն են կատարել (ինչը ենթադրում է երկրում գոնե մեկ օր անցկացնելը), ինչը 5%-ով ավելին է անցյալ տարվա ցուցանիշից։

Այցելուներն ավելի քիչ են ծախսում

Վիճակագրության դեպարտամենտի հաշվետվության համաձայն՝ 2019թ-ի առաջին եռամսյակում այցելուների ծախսերը կազմել են 1,2 մլրդ լարի (մոտ 437 մլն դոլար), ինչը 15,2%-ով պակաս է անցյալ տարվա համապատասխան ցուցանիշից։

Ընդ որում, ըստ դեպարտամենտի տվյալների, մեկ այցի ծախսերի միջին ծավալն անցյալ տարվա համեմատ կրճատվել է 16.1%-ով և կազմել 889.7 լարի (323 դոլար

Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ առավել շատ գումար այցելուները ծախսում են սննդի և խմիչքի վրա։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում