Ի՞նչն է խանգարում Վրաստանին բարոյապես դառնալ Եվրոպայի մաս" />

Վրաստանում եվրոպական օրինակով բարեփոխումներ են անցկացվել, սակայն ժամանակն է զբաղվել նաև մտածելակերպով

Ի՞նչն է խանգարում Վրաստանին բարոյապես դառնալ Եվրոպայի մաս

Տարին մի քանի անգամ լուրերը Վրաստանից հայտնվումեն BBC կամ CNN կայքերի լրահոսի առաջին տեղերում, որտեղ Վրաստանում տեղի ունեցած որևէ սենսացիոն իրադարձություն ներկայացվում է հետևյա լոճով. «Դժվար թե երբևէ լսած լինեք այս երկրի մասին»:

Երբեմն դրանք նյութեր են, որոնք ուրախացնում են Վրաստանում զբոսաշրջության համարպատասխանատու գերատեսչություններին. սև ծովյան ընդարձակ ծովափերի և երկրի հյուսիում ձյունաճերմակ լեռնային գագաթների տեսարանները ուղեկցվում են պատմական փաստերով, որոնք ապշեցնում են արևմտյան կրթված զբոսաշրջիկների երևակայությունը և հավանության զգացում առաջացնում հպարտ վրացի հայրենասերների մոտ:

Սակայն նույն պարբերականների կողմից հրապարակվող այլ նյութերը հավանաբար հավասարաչափ խառնված ամոթ և վրդովմունք են առաջացնում Վրաստանի կառավարության մոտ: Այդ նյութերում խոսքը ոչ թե քաղաքական ճգնաժամերի մասին է, ինչպիսին էր Ռուսաստանի հետ պատերազմը 2008 թվականին, կամ բնական աղետների, ինչպիսին էր 2015-ի ջրհեղեղը, այլ՝  լուրջ խնդիրների, որոնց արմատները Վրաստանի մշակույթի մեջ են:

Վաղ ամուսնությունները, հարսնացուների առևանգման սակավ (սակայն հաճախակիացող) դեպքերը, Ստալինի պաշտամունքը, ԼԳԲՏ համայնքի անդամների և նրանց համակիրների նկատմամբ բռնությունը. այս ամենը չի նպաստում Վրաստանի միջազգային հեղինակության ամրապնդմանը:

Սակայն, եթե նախկինում Արևմուտքը կարող էր այս ամենը վերագրել փոքրիկ և քիչ հայտնի արևելաեվրոպական ժողովրդիվարքագծային խնդրին, ժողովրդի, որն ընդհանուր առմամբ հավատարիմ է քրիստոնեական արժեքներին և ուշքի է գալիս կոմունիստական դարաշրջանից հետո, ապա իրավիճակը փոխվել է Վրաստանին ԵՄ երկրների հետ առանց վիզայի ռեժիմ տրամադրելուց հետո, ինչը այս երկրի համար ճանապարհ է բացում դեպի այս միությանը լիիրավ անդա մակցություն:

Վրացիների՝ մշակութային խնդիրների հանդեպ լարված վերաբերմունքի մասին հայտնի է (կամ, ինչպես ոմանք կարծում են, ցավոք հայտնի է): Ուստի զարմանալի չէ, որ կառավարությունը, որի վարկանիշն արդեն նվազում է, գերադասում է չանդրադառնալ խնդիրներին, որոնք խոչընդոտում են Վրաստանի՝ Եվրոպային բարոյապես (և, հետևաբար, քաղաքականապես) միանալուն:

«Վրացական երազանքի» կառավարության կողմից վերջին չորս տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները համապատասխանում են Եվրոպական Միության արժեքներին: Սակայն դրանց գործնական կիրառումը դժվարությունների է բախվել:

Անցյալ տարի վարչապետ Կվիրիկաշվիլին հայտարարեց, որ Վրաստանում կրթության համակարգը պետք է հետևի վրացական օրինակին: Սակայն կրթության համակարգը Գերմանիայում լավն է, քանի որ հետևում է գերմանական աշխատանքային էթիկային, այլ  ոչ թե հակառակը:

Վրաստանում դասախոսները (ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի) հաճախ են բողոքում, որ նույնիսկ բարձր կուրսերի ուսանողները անհիմն պահանջում են բարձրացնել իրենց գնահատականները, հակված են բացահայտ արտագրման, իսկ նրանց ծնողները միջամտում են այն դեպքերում, երբ գնահատականները ցածր են: Դա անհնար է պատկերացնել Գերմանիայում կամ որևէ այլ արևմտյան երկրում: Հետևաբար, գերմանական օրինակով կրթության համակարգի ուղղակի ներդրումը՝ առանց վրացի ուսանողների մտածելակերպի վրա ազդեցության, ոչինչ չի փոխի:

Նույնը վերաբերում է նաև ռազմական բարեփոխումներին: Վրացական բանակը կարող է հպարտանալ արևմտյան անալոգների մակարդակի նորագույ նտեխնիկայով: Սակայն քիչ բան է արվել զինվորական ծառայության հանդեպ վերաբերմունքի փոփոխության համար. հասարակության մեջ ծառայությունը բանակում համարում են այն մարդկանց բաժինը, ովքեր որևէ այլ բանի համար պիտանի չեն: Պարտադիր զորակոչը (որը վերացվել է և հաստատվել է մեկ տարի ծառայության ժամկետը) մարդկանց մոտ արհամարհանք ու վախ է առաջացնում: Նոր համակարգը չի կարող տալ պրոֆեսիոնալ զինվորներ, որոնք պատրաստ են դիմակայել ռուսական ներխուժմանը, ինչպես նաև չի կարող զորակոչիկների մոտ դրական զգացումներ առաջացնել ծառայության հանդեպ: Իսկ զորակոչով ծառայելու բացահայտ չկամությունը դժվարությամբ է համադրվում վրացական հայրենասիրության դրսևորումների հետ:

Սակայն արտասահմանցիներին հատկապես ապշեցնում են վրացի անչափահաս աղջիկների ամուսնության փաստերը: Այս երևույթը օրենսդրորեն կանխելու փորձերը արվում են առանց խանդավառության. ամուսնությունները մինչև 18 տարեկանը արգելված են, սակայն 16 տարեկանում ծնողների համաձայնության դեպքում թույլատրվում են: Ընդ որում հաշվի չեն առնվում այն ճնշումները, որոնց ենթակրվում են դեռահաս աղջիկները սեփական ընտանիքներում, իսկ դա, հատկապես մայրաքաղաքից դուրս, այնպիսին է, որ թույլ է տալիս խոսել ոչ թե ծնողների համաձայնության, այլ նրանց կողմից հարկադրման մասին:

Վրաց ուղղափառ եկեղեցու ծխականների համար կուսությունը մի այնպիսի արժեք է, որ մինչամուսնական հարաբերությունները դառնում են փաստարկ հօգուտ վաղ ամուսնության` վախից, որ ապագա թեկնածուները կմերժեն «վնասված ապրանքը»:

Տարիներ շարունակ Վրաստանի իշխանությունները, ինչպես աշխարհիկ, այնպես էլ կրոնական, համարել են, որ Վրաստանում տեղի ունեցողը չպետք է դառնա քննարկման առարկա երկրի սահմաններից դուրս: Բայց այդ ժամանակները անցել են Վրաստանի կառավարության համար: Վրաստանը արժեքների իմաստով պետք է դառնա կատարյալ: Եթե ​​վրացական հասարակության որոշ բացասական խնդիրները չլուծվեն, Թրամփի օրոք ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ջերմացման դեպքում Վրաստանը կարող է զրկվել իր հիմնական պաշտպանի ուշադրությունից: Իսկ ԵՄ-ն, որը զբաղված է իր սեփական խնդիրներով, կարող է ավելի զուսպ դիրքորոշում դրսևորել:

2013 թվականին ԼԳԲՏ համայնքի համար հավասար իրավունքների դեմ տխրահռչակ իրադարձությունները կազմակերպել և անցկացվել էին Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականների և ծխականների կողմից: Հարբած լյումպենների ամբողի ինքնաբուխ պահվածքը պակաս զզվելի տպավորություն էր թողնում, քան ավելի շուտ մոլեռանդներին բնորոշ կատաղությամբ գործող քահանաների պահվածքը:

Վրաստանի՝ Եվրամիությանը միանալու մասին մտորող ցանկացած եվրոպացի, իհարկե, միաանգամից պատկերացնում է, թե ինչ կարող է տեղի ունենալ Ամստերդամում, Փարիզում կամ Բեռլինում վրացի տղամարդկանց խմբի և նույնասեռական զույգի հանդիպման դեպքում:

Մյուս կողմից, տղամարդիկ, ովքեր ամուսնացել են անչափահաս աղջիկների հետ, Եվրոպայում մանկապղծության մեղադրանքով երկար ժամանակով բանտ կնստեն, իսկ ազատ արձակումից հետո դեռ երկար տարիներ ոստիկանությունում կնշվեն որպես սեռական բնույթի հանցագործություն կատարած անձինք:

Սակայն, անուամենայնիվ, հույս կա: Այս շաբաթ Վրաստանի կառավարությունը հայտարարեց քաղաքում մաքրության խախտման համար տուգանքների մասին, ծխելու արգելքը ևս, ինչպես ասում են, մի քանի տարի անց ուժի մեջ կմտնի: Հասկանալի է, որ սրանք ամենաարդիական խնդիրները չեն, նույնքան, որքան կառավարության զգուշավոր մոտեցումը սոցիալական ավանդույթների խնդրին: Աղբի համար տուգանքները և հասարակական վայրերում ծխելու արգելքը մի կաթիլ է օվկիանոսում, սակայն դա ևս մի քայլ է առաջ:


Կարդալ ավելին JAMnews-ում