Շվեյցարական ընկերությունը զեկույց է ներկայացրել։ Հանդիպումները կշարունակվեն" />

Վրաստանն ու Ռուսաստանն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող բեռների մշտադիտարկում կսկսեն։ Ժնևյան առաջին հանդիպումը

Շվեյցարական ընկերությունը զեկույց է ներկայացրել։ Հանդիպումները կշարունակվեն

Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող բեռների մշտադիտարկման մասին Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնագրի կատարման տեսչության հարցերով համատեղ կոմիտեն առաջին անգամ հանդիպում է անցկացրել Ժնևում փետրվարի 6-ին։

Երկու երկրների տարբեր գերատեսչությունների պատվիրակությունները Շվեյցարիայի միջնորդությամբ արդեն պաշտոնապես անցում են կատարել «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մշտադիտարկման մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնգրի իրացմանը, որը ստորագրվել է 2011թ-ի նոյեմբերին։

Մոսկվա-Սուխում-Թբիլիսի-Երևան

Վրաստան-Հյուսիսային Օսիա․ անտեսանելի կապեր

Ինչպես հաղորդում է Վրաստանի եկամուտների ծառայությունն, առաջին հանդիպմանը շվեյցարական SGS ընկերությունը, որը մշտադիտարկում է իրականացնելու, կողմերին է ներկայացրել իր մանդատի շրջանակում իրականացրած գործունեության մասին առաջին զեկույցը։ Համաձայնագրով նախատեսված հարցերի քննարկումը կշարունակվի ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում, ասված է հաղորդագրության մեջ։

Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդել է, որ SGS զեկույցից բացի կայացել է նաև այլ հարցերի քննարկում, որոնք կապված են համաձայնագրի իրացման հետ։ Կածիքների փոխանակումը պլանավորվում է շարունակել հանդիպման ժամանակ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում։

Համաձայնագրի իրականացման հարցը վեճեր է առաջացրել այն բանից հետո, երբ ռուսական մի շարք լրատվամիջոցներ պնդումներ են հրապարակել, որ Վրաստանը համաձայնել է Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանին մաքսակետեր տեղադրել։ Թբիլիսին այս պնդումները հերքել է՝ հայտարարելով, որ խոսքը չեզոք դիտորդների կողմից բեռների մշտադիտարկման մասին է միայն։

Ինչո՞ւ է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող բեռների մշտադիտարկման մասին համաձայնագիրն այսքան վեճեր առաջացնում

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում