2009-2016թթ-ին օրենքը խախտել է 395 արտասահմանյան քաղաքացի" />

Վրաստանի օմբուդսմենը խորհուրդ է տալիս ապաքրեականացնել օկուպացված տարածքների մասին օրենքի խախտումները

2009-2016թթ-ին օրենքը խախտել է 395 արտասահմանյան քաղաքացի

Վրաստանի ժողովրդական պաշտպանը խորհուրդ է տալիս ապաքրեականացնել օկուպացված տարածքների մասին օրենքի խախտումները: Ուչա Նանուաշվիլին փետրվարի 9-ին «Օկուպացված տարածքների մասին» օրենքի վերաբերյալ սեփական վերլուծությունն ու խորհուրդներն է ներկայացրել (ամեն ինչից զատ այն արգելում է արտասահմանյան քաղաքացիներին Աբխազիա և Ցխինվալի տարածաշրջան (Հարավային Օսիա) մուտք գործել Ռուսաստանի կողմից):

Հաշվետվության համաձայն՝ 2009-2016թթ-ին օրենքի 395 խախտում է գրանցվել արտասհմանյան քաղաքացիների կողմից: Դրանցից 51-ի դեպքում քրեական գործ է հարուցվել:

Օմբուդսմենը կարծում է, որ արտասահմանցու պատիժը, որն օկուպացված տարածքներ է այցելել օրենքի կողմից արգելված ճանապարհով, պետք է սահմանափակվի ընդամենը վարչական պատասխանատվությամբ և չպետք է քրեապես պատժելի լինի:

Ժողովրդական պաշտպանի խոսքով, օրենքը հատուկ դեպքերում նախատեսում է օկուպացված տարածների այցելություն ուղիղ ճանապարհով, որը չի վերահսկվում Թբիլիսիի կողմից: Այդ թույլտվությունները տրամադրում է Պետանվտանգության ծառայությունը: Սակայն ոչ ծառայության կայքում, ոչ ԱԳՆ կայքում չկա տեղեկատվություն այն մասին, թե ինչպես այդպիսի թույլտվություն ստանալ: Պետանվտանգության ծառայության տվյալներով՝ 2015թ-ի օգոստոսից մինչ օրս ընդամենը 2 այդպիսի թույլտվություն է տրամադրվել:

Օմբուդսմենը կարծում է, որ հատուկ թույլտվությունների տրամադրման ընթացակարգի մասին տեղեկատվությունը պետք է հանրային և հեշտ հասանելի լինի:

Ի՞նչ է ենթադրում «Օկուպացված տարածքների մասին» օրենքը

  • «Օկուպացված տարածքների մասին» օրենքը Վրաստանի խորհրդարանն ընդունել է 2008թ-ի օգոստոսյանպատերազմից հետո:
  • Օրենքի համաձայն, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներ մուտք գործել, ինչպես նաև ցանկացածտնտեսական գործունեություն իրականացնել կարելի է վրացական իշխանությունների թույլտվությամբ:
  • Առանց օրենք խախտելու այդ տարածքներ մուտք գործել կարելի է միայն Թբիլիսիի վերահսկողությանտակ գտնվող շրջաններից. Աբխազիա՝ Զուգդիդիից, Հարավային Օսիա՝ Գորիից: Հետևաբար, Ռուսաստանիկողմից (Սոչի, Ռոկիի թունել) այդ տարածքներ մտնողները խախտում են Վրաստանի օրենսդրությունը: Դանշանակում է, որ եթե հետագայում խախտողը հայտնվի վրացական իշխանությունների վերահսկողության տակգտնվող տարածքում, նրա դեմ քրեական գործ կհարուցվի՝ հնարավոր 2-4 տարի ազատազրկման հեռանկարովև տուգանքով: Սահմանի ևս մեկ ապօրինի խախտման համար պատիժն ավելի խիստ է:

 Ի՞նչ է ուզում փոխել գործող իշխանությունը

  • 2013թ-ի մայիսին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օկուպացված տարածքների մասին օրենքում փոփոխություններ մտցնելու կառավարության ներկայացրած նախագիծը, որոնց համաձայն՝ օկուպացված տարածքներ մուտքգործելու ռեժիմի առաջին խախտումը քրեապես պատժելի հանցագործություն չի համարվի և վարչականտուգանքով կպատժվի:
  • Որպես փոփոխություններ մտցնելու գլխավոր պատճառ իշխանությունները նշում էին միջազգայինկազմակերպությունների ճնշումը:
  • Ընդդիմությունն այդ փոփոխություններն անընդունելի էր համարում: Նրա կարծիքով, չի կարելի պետական սահմանի տարբեր հատվածների խախտման համար տարբեր կերպ պատժել. դա նշանակում է երկրի տարածքի մի մասի հանդեպ ինքնիշխանության կորուստ: 2013թ-ից խորհրդարանը չի վերադարձել այդ օրինագծի քննարկմանը:
Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որխմբագրության դիրքորոշումն արտացոլեն:
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում