Այստեղ կինը, երեխան, շունն ու անասունը նույն գինն ունեն " />

Վրաստանի վարքագրությունը: Մարգո Լեսկոյի բլոգն ու լուսանարները

Այստեղ կինը, երեխան, շունն ու անասունը նույն գինն ունեն

Ցանկանո՞ւմ եք երկու րոպեում խորը դեպրեսիայի մեջ ընկնել: Այցելեք քարթլիական գյուղեր: Մեքենայով: Եվ ուշադրություն դարձրեք միջավայրին: Տներին, բակերին, խանութներին, մարդկանց, կենդանիներին: Հատկապես՝ տարվա ցուրտ եղանակին:

Ամեն ինչ ռմբակոծված է թվում: Silent hill, Ghost village. (Լռության բլուրը, Ուրվականներով տունը):

Կինը փողոցն է անցնում: Մեջքին իրենից մեծ խոտի տրցակ է: Հազիվ է շարժվում: Ամբողջությամբ կեղտոտ հագուստով է: Թե ինչն է ինչի վրայից հագել, նրա համար, կարծես, մեկ է: Ոտքերին ճղճղված հողաթափեր են: Դեմքին՝ ոչ մի էմոցիա, տանջանքի կամ հոգնածության ոչ մի նշույլ: Դա արդեն հաղթահարվել է, սովարական բան է դարձել:

Երկու կին կովերին են քշում: Ինչո՞ւ սանրվել: Էլ ի՞նչ հարդարված մազեր, եթե կոշիկներդ թրիքի մեջ են, իսկ զգեստիդ տակից երևում են հսկայական չափսերի սպորտային տաբատի կեղտակորույս վարտիքները:

Գյուղի կենտրոնում աղբյուր կա: Դրա շուրջը՝ դույլերով կանայք: Քանի անգամ են նրանք արդեն ջուր բերել տուն և կրկին ջրի գնացել, ոչ ոքի հայտնի չէ: Կարմրած, ճաքած մաշկով ձեռքերը պատրաստ են ևս մեկ անգամ դույլերը վերցնել, երբ դրանք ջրով լցվեն: Այդ նույն տեղն՝ աղբյուրի մոտ, ուռենու տակ, տղամարդիկ դոմինո են կտկտացնում: Բոլորը միատեսակ՝ փնթի, չխնամված մորուքով, թափթփված, ինչպես իրենց կանայք: Արտահայտություններում, զրույցներում, գործողություններում՝ համատարած նիհիլիզմ, անելանելիության, կյանքի անիմաստության զգացում, աշխատանք՝ աշխատանքի համար, առանց ավելի լավ կյանք ունենալու հույսի: Վայրի, վախեցած հայացքներ՝ անծանոթներին, անցնող մեքենաներին:

Գնա, գրողը քեզ տանի, մեծ նստարանը դուրս բեր:

Դե լավ… Թող Շալվան բերի:

Կրկի՞ն նույն բանը: Ձեռքիցս չես պրծնի, ես քո մերը… – երեխային է պախարակում նրանցից մեկը:

Մյուսն այդ ընթացքում մոլորված շանը մի այնպիսի աքացի է տալիս, որ դժբախտ շունը հոգեցունց ոռնոցով փախչում է խելագարի պես:

Եվ բոլորը միասին անտարբեր հետևում են, թե ինչպես են, ճիգեր գորածդրելով, ջրի դույլերը քարշ տալիս կանայք, որոնք մոռացել են, որ կին են: Տղամարդկանցից ոչ պակաս են աշախտում խաղողի այգիներում, դաշտում, հասցնում են նաև անասուններին խնամել և տնային գործերն անել:

Ձմռանն ու ամռանն ամեն ինչ նույնն է. լվացք են անում դրսում, սպիտակեղենը սառը ջրով պարզաջրում հենց այն ջրով, որն օրական տասն անգամ դույլերով բերում են աղբյուրից տուն: Եվ փորձիր չհասցնել որևէ բան, այնպիսի կշտամբանքներ կստանաս ամուսնուցդ, որ քիչ չի թվա:

Այստեղ կանայք, երեխաները, շները, անասունները նույն արժեքն ունեն:

Եվ գիտեք, դժվար թե նման կենսաձևն աղքատության հետևանք լինի:


Կարդալ ավելին JAMnews-ում