Հնարավոր է, որ նոր վարչապետ դառնա ներքին գործերի նախարարը՝ չնայած դրան, որ նրա դեմ Վրաստանում արդեն երկու ամսից ավելին է ցույցեր են ընթանում" />

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել՝ ֆեյսբուքյան գրառումով

Հնարավոր է, որ նոր վարչապետ դառնա ներքին գործերի նախարարը՝ չնայած դրան, որ նրա դեմ Վրաստանում արդեն երկու ամսից ավելին է ցույցեր են ընթանում

Սեպտեմբերի 2-ին Վրաստանում հրաժարական է տվել վարչապետ Մամուկա Բախտաձեն, ընդ որում, նա դա արել է բավականին անսպասելի կերպով․ հսկայական գրառում է կատարել Ֆեյսբուքում։

«Վրաստանում ռազմավարական զարգացման մոդել է ստեղծվել, այն ներդրվել է, և ես որոշում եմ կայացրել լքել զբաղեցրած պաշտոնս, քանի որ իմ առաքելությունը տվյալ փուլում կատարված եմ համարում», – գրել է Բախտաձեն։

Ընդհանուր առմամբ, վարչապետի հրապարակած տեքստը 3 994 բառ է պարունակում, ինչը սոցցանցերում զարմանք և հեգնանք է առաջացրել։

Չնայած երկրում իրավիճակի սուպերդրական գնահատականին, որն իր գրառման մեջ կատարել է վարչապետը, նա հրաժարական է տվել Վրաստանում մեծ անկայունության ֆոնին։

Աղետալի կերպով անկում է ապրել վրացական լարին, այն աժմ տատանվում է երեք լարիի սահմաններում մեկ դոլարի դիմաց։

Վրացական արժույթը հակառեկորդ է սահմանել, ասում են փորձագետները։ Աղետ է, ասում են բնակիչները

• Ինչո՞ւ է նախկին վարչապետ Իվանիշվիլին պայքարում Վրաստանի ամենահայտնի բանկի դեմ

Մեծ սկանդալ է առաջացրել այն, որ միջազգային դատարանի վճռի համաձայն՝ սեփականատիրոջն է փոխել Վրաստանի ամենապոպուլյար «Ռուսթավի-2» առաջատար ընդդիմադիր հեռուստաալիքը։ Հասարակությունում շատերը կարծում են, որ ալիքն իշխանությունների ձեռքն է անցել։

Պատմություն այն մասին, թե ինչպես էր վերածնվում և «անկում ապրում» Վրաստանի գլխավոր «Ռուսթավի-2» հեռուստաալիքը

Եվ հիմնական ֆոնը․ արդեն գրեթե երեք ամիս է՝ Վրաստանում անդադար փողոցային ցույցեր են ընթանումմ այն բանից հետո, երբ հունիսի 21-ի գիշերն արյունալի կերպով ցրվել է բողոքի ակցիան։ Դրան մասնակցում էր շուրջ 30 հազար մարդ, ավելի քան 200 մարդ է տուժել, երկուսը զրկվել են աչքից։

• Ջարդ Թբիլիսիի կենտրոնում։ Ի՞նչպես դա կատարվեց։ Ֆոտոռեպորտաժ

Այդ օրվանից խորհրդարանի շենքի մոտ շորունակվում է բողոքի ակցիան, որի գլխավոր պահանջն է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը։ Սակայն միաժամանակ հասարակությունում ակտիվորեն խոսում են այն մասին, որ Գախարիան, ընդհակառակն, ըստ ամենայնի, կդառնա նոր վարչապետը։

«Ֆեյսբուքյան հրաժարականի» և նոր նշանակումների շուրջ դեռ շատ հարցեր են մնում։ Մամուկա Բախտաձեն խոստացել է, որ լրագրողներին ամեն ինչ կպատմի այսօր ցերեկը։

Իսկ ֆեյսբուքյան իր հաղորդագրությունում նա ներկայացրել է որպես կառավարության ղեկավար իր աշխատանքի ընթացքում գլխավոր ոլորտների և ձեռքբերումների ցուցակ։ Ընդ որում, իր գրառման մեջ նա երկու անգամ հիշատակում է իշխող «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլիին։

Նա «խորին շնորհակալություն» է հայտնում Իվանիշվիլիին ցուցաբերած վստահության համար՝ որպես 2012-ի խորհրդարանական ընտրությունների հաղթանակի ոգեշնչող։

Երկրորդ անգամ Բախտաձեն «հիշատակում է» Իվանիշվիլիին համամասնական համակարգի ընտրությունների համատեքստում՝ նշելով, որ ընտրությունների այդ համակարգին անցնելու նրա նախաձեռնությունը «սկզբունքորեն կարևոր է»։

Բախտաձեն կարծում է, որ իր վարչապետ աշխատելու տարիներին շատ բան է արվել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի էլ ավելի մերձեցման, տնտեսությունում, կրթության ոլորտում և այլ ուղղություններում բարեփոխումներ իրականացնելու համար։

37-ամյա Մամուկա Բախտաձեն Վրաստանի վարչապետ էր նշանակվել 2018-ի հունիսի 20-ին։ Այդ պաշոնում նա փոխարինել էր Գիորգի Կվիրիկաշվիլիին։ Նրա նշանակումը Բիձինա Իվանիշվիլիի անձնական ընտրությունն էր։

Թե ով կփոխարինի Բախտաձեին վարչապետի պաշտոնում, դեռ հայտնի չէ։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ կառավարության նոր ղեկավար կարող է դառնալ ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան։ Նախարարների կաբինետում կարող են նաև այլ փոփոխություններ լինել։

Գախարիան Վրաստանի կառավարությունում ոչ միանշանակ ֆիգուր է։

Խորհրդարանի շենքի մոտ արդեն երկուսուկես ամիս է՝ ակցիա է տեղի ունենում նրա հրաժարականի պահանջով։ Դրա համար առիթ է դարձել հունիսի 18-ի ընդդիմադիր ցույցի կոշտ ցրումը, երբ ոստիկանությունն ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառեց։

Արդյունքում՝ հարյուրավոր մարդիկ  տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացան, իսկ մի քանի մարդ զրկվեց աչքից։ Այնուամենայնիվ, հենց Գախարիային են այլ թեկնածուներից հաճախ ապագա վարչապետ անվանում։


Կարդալ ավելին JAMnews-ում