Հետո նա ներողություն է խնդրել և ասել, որ դա մեծ սխալ էր" />

Վրաստանի վարչապետը խորհրդարանում հայհոյել է

Հետո նա ներողություն է խնդրել և ասել, որ դա մեծ սխալ էր

Վրաստանի խորհրդարանում աղմկոտ սկանդալով են ավարտվել երկրի նախարարների կաբինետի անդամների լսումները: Խորհրդարանական ընդդիմության հարցերին պատասխանել է նաև վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Այսօրվա արտահերթ նիստին խորհրդարանը պետք է հաստատի կառավարության նորացված կազմը:

«Ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության հետ հանդիպման մեկնարկից կես ժամ անց հանդիպումն ընդհատվեց վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի՝ ցենզուրայից դուրս պատասխանի ֆոնին: Նրան հավասարակշռությունից հանեցին «Ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի այն խոսքերն, իբր «վարչապետը տեղյակ չէ երկրում տիրող իրավիճակից»:

Ի պատասխան Կվիրիկաշվիլին, ինչպես նաև Մելիան, վեր թռան իրենց տեղից և միմյանց ընդառաջ գնացին: Անվտանգության աշխատակիցներն ու այլ նախարարներ կառավարության ղեկավարին դուրս բերեցին դահլիճից:

Հեռուստաընկերությունների նկարահանած կադրերում հստակ լսվում է, թե ինչպես է վարչապետը հայհոյում պատգամավորին:

Եվս մեկ ընդդիմադիր խմբակցության՝ «Հայրենասերների դաշինքի» հետ անդիպումը սկսելուց 15 րոպե առաջ վարչապետը հանրային կերպով ներողություն խնդրեց իր էմոցիոնալ ելույթի համար:


Կարդալ ավելին JAMnews-ում