Վրացական Facebook-ը տոնում է վիզայի ռեժիմի ազատականացումը Եվրոպայի հետ: Սակայն պետք է հիշել մի քանի կարևոր կանոնների և սահմանափակումների մասին, որոնց խախտումը կարող է փչացնեկ ոմանց համար այս տոնը" />

Վրաստանի քաղաքացիներին էլ պետք չեն եվրոպական վիզաներ

Վրացական Facebook-ը տոնում է վիզայի ռեժիմի ազատականացումը Եվրոպայի հետ: Սակայն պետք է հիշել մի քանի կարևոր կանոնների և սահմանափակումների մասին, որոնց խախտումը կարող է փչացնեկ ոմանց համար այս տոնը

Որոշումն ընդունված է, Վրաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա մեկնել առանց վիզաների արդեն 2016-ի մարտի վերջից – 2017-ի ապրիլից:

Երեկ, փետրվարի 2-ին 553 “կողմ” և 66 “դեմ” ձայներով Եվրախորհդարանը հաստատեց Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմը Շենգենյան երկրներում:

Վրաստանը դառձավ Հարավային Կովկասի առաջին երկիրը, որը Եվրոպայի հետ վիզային ռեժիմի ազատականացման է հասել:

Ինչո՞ւ գործընթացը ձգձգվեց

Վրաստանն այս տարվա սկզբից սպասում էր Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմին: 

Գործընթացը ձգձգվեց, քանի որ աշխատանք էր տարվում առանց վիզային ռեժիմի արագ կասեցման մեխանիզմի վրա, եթե ծագի դրա անհրաժեշտությունը: Որպես խանգարող գործոն նշվում էր միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում:

Իր բացասականը դերը խաղաց նաև այն, որ վերջին շրջանում եվրոպայում ապաստան էին խնդրում Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ: Օրինակ, 2013թ-ին ԵՄ տարբեր երկրներում ապաստան տրամադրելու խնդրանքով Վրաստանի 9110 քաղաքացի էր դիմել, ինչը եվրոպացիների կարծիքով նշանակում է, որ Վրաստանն իր բնակչությանն ապրելու արժանապատիվ պայմաններ չի ապահովում:

Հենց այդ խնդիրը լուծելու համար Եվրամիության համառ հորդորով Վրաստանը նախորդ տարի հակախտրական օրենք ընդունեց, որն արգելում է մարդկանց հետապնդումն ու խտրականությունը ցանկացած հատկանիշով:

Ի՞նչ է կասեցման մեխանիզմը և ե՞րբ է այն գործարկվելու

Պարզ ասած, կասեցման մեխանիզմը նշանակում է, որ Եվրոպան իր համար նահանջի ճանապարհ է թողնում և ցանկացած պահի կարող է կասեցնլ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը: Եվրամիությունը կարող է կասեցնել վիզային ազատականացումը, եթե.

1.  կտրուկ աճի Վրաստանից ապօրինի միգրանտների թիվը;

2. աճի ապաստան տրամադրելու խնդրանքների քանակը;

3. եթե Վրաստանի իշխանությունները չհամագործակցեն ապօրինի միգրանտներին տուն վերադարձնելու հարցում;

4. եթե Վրաստանի քաղաքացիները սկսեն Եվրամիության որևէ երկրում անվտանգությանն ու կարգուկանոնին սպառնալիք ստեղծել:

Կասեցման մեխանիզմը հետևյալ կերպ է աշխատում.

եթե ԵՄ երկրներից որևէ մեկը պարզի, որ վերոնշյալ կետերից մեկը խախտվում է, այն կդիմի Եվրահանձնաժողով Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու պահանջով: Եվրահանձնաժողովը կքննի հարցը և մեկ ամսվա ընթացքում վճիռ կկայացնի, որն անհապաղ ուժի մեջ կմտնի: Առաջին անգամ կասեցման մեխանիզմը կկիրառվի 9 ամսով, և եթե իրավիճակը չբարելավվեց՝ 18 ամսով:

Ո՞վ և ինչպե՞ս կարող է օգտվել առանց վիզայի ռեժիմից

Համացանցում հատուկ տեսանյութ է տեղադրվել, որի միջոցով Վրաստանի քաղաքացիները կարող են ծանոթանալ առանց վիզայի ռեժիմի պայմաններին ու կանոններին.

ԵՄ երկրների հետ առանց վիզայի ռեժիմից կարող է օգտվել Վրաստանի ցանկացած քաղաքացի, որն ունի կենսաչափական անձնագիր: Կենսաչափական անձնագիր կարելի է ձեռք բերել 10 աշխատանքային օրվա ընթացքում, այն արժե 100 լարի [մոտավորապե 40 դոլար]:

Վրաստանի քաղաքացիներին իրավունք կվերապահվի առանց վիզայի գտնվելու Շենգենյան գոտու երկրներում, ինչպես նաև այդ գոտի մտնելուն հավակնող 4 երկրներում՝ Ռումինիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Խորվաթիայում, տրամադրվող 180-ից 90 օրվա ընթացքում:

Չեն լինի սահմանափակումներ նաև Շենգենյան գոտու մի երկրից մյուսը տեղափոխվելու համար:

Ոչ մի փաստաթուղթ հարկավոր չէ՞: Ոչ, պետք են

Առանց վիզայի ռեժիմից օգտվելու համար Վրաստանի քաղաքացուց սահմանին կենսաչափական անձնագրից զատ կարող են պահանջել ապահովագրություն, ֆինանսական ապահովվածության մասին փաստաթուղթ, հետադարձ տոմս և հյուրանոցի ամրագրում: Այդ փաստաթղթերն ունենալը խիստ պարտադիր չէ, սակայն սահմանապահն իրավունք ունի պահանջելու դրանք: Բոլոր այդ փաստաթղթերը Վրաստանի քաղաքացին պետք է ներկայացնի սահմանին, այլ ոչ թե հյուպատոսարանում:

Իսկ ինչ վերաբերում է բանկային քաղվածքին, հյուրանոցի ամրագրմանն ու այլ փաստաթղթերին, որոնք պահանջվում էին հյուպատոսարանում, ապա դրանք պարտադիր չեն լինի: Չնայած որ անհրաժեշտ կլինեն Շենգենյան գոտում տեղաշարժվելու համար ֆինանսական ապահովվածությունն ապացուցող փաստաթղթերը: Օրինակ, կարող է վարկային քարտ պահանջվել կամ ապացույց, որ դուք որոշակի գումար ունեք:

Ի՞նչ է սպառնում առանց վիզայի ռեժիմը խախտողին

Այն դեպքում, երբ Վրաստանի քաղաքացին գեթ մեկ րոպեով ուշացնի Շենգենյան գոտում գտնվելու 90-օրյա սահմանաչափը, նա կարտաքսվի այդտեղից: Կալանավորելուց հետո տեղի կունենա արտաքսում Վրաստան: Նա կմտցվի «սև ցուցակ» և 5 տարով կզրկվի Շենգենյան գոտի այցելելու իրավունքից:

Ո՞վ չի կարողանա օգտվել առանց վիզայի ռեժիմից

Վիզային ազատականացումը չի վերաբերի աշխատանքային վիզաներին և երկարաժամկետ ուսումնական վիզաներին: Դրանք ստանալու համար Վրաստանի քաղաքացիները նախկինի պես պետք է դիմեն հյուպատոսարան:

Սակայն առանց վիզայի ռեժիմից կարող են օգտվել նրանք, ովքեր մեկնում են կարճաժամկետ ուսումնական դասընթացների (օրինակ, լեզվի ուսումնասիրության 2-3-շաբաթյա դասընթացներ), կոնֆերանսների և թրեյնինգների:

  • Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրների վիզա ստանալն ավելի բարդ է, քան հարևան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի: 2013թ-ին վիզայի համար դիմած Վրաստանի քաղաքացիների 12%-ը մերժում է ստացել, 2012-ին՝ 13,3%-ը, 2011-ին՝ 14.8%-ը: Ընդ որում, մերժման մարժան 3% է կանխորոշված: Վերջին տարիների տվյալներով՝ ԵՄ վիզա ստանալու մերժման ամենացածր տոկոսը Ռուսաստանինն ու Բելառուսինն է՝ համապատասխանաբար 1,2% և 0,9%:
  • Վիզային ազատականացման գործող պլանի շրջանակում Վրաստանը տասնյակ օրենքներ է ընդունել և լրամշակումներ արել. դա վերաբերում է անձնական տվյալների պաշտպանության, թրաֆիքինգի, կոռուպցիայի և այլնի մասին օրենքներին:

Կարդալ ավելին JAMnews-ում