«Մենք կհետևենք, որպեսզի այս տարի մայիսի 17-ը նշվի միայն որպես Ընտանիքի սրբության օր, ինչպես որ սահմանվել է պատրիարքի կողմից: Ոչ մե գեյ-շքերթ չի լինի»" />

Վրաստանի ուլտրաաջերը խոստանում են թույլ չտալ Թբիլիսիում նշել Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը

«Մենք կհետևենք, որպեսզի այս տարի մայիսի 17-ը նշվի միայն որպես Ընտանիքի սրբության օր, ինչպես որ սահմանվել է պատրիարքի կողմից: Ոչ մե գեյ-շքերթ չի լինի»

Լուսանկարը՝ Թոռնիկե Մանդարիա

Վրաստանի «Վրացական երթ» և «Վրացական գաղափար» ուլտրաաջ կազմակերպությունները հայտարարել են, որ Թբիլիսիում ակցիաներ կանցկացվեն մինչև մայիսի 17-ը, որպեսզի ձախողեն այդ օրը Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ իրավապաշտպանների և հասարակության լիբերալ հատվածի նախաձեռնած միջոցառումները:  

Ուլտրաաջերի ակցիաները սկսվել են երեկ՝ մայիսի 14-ին Խորհրդարանի շենքի մոտ: Այնտեղ հավաքվել են ուլտրաազգայնական և նեոնացիստական կազմակերպությունների հազարավոր համախոհներ, նրանց միացել են անգամ կուսակցություններ՝ «Ժողովրդավարական շարժում. միասնական Վրաստանը» և «Վրաստանի հայրենասերների դաշինքը»:   

Ակցիայի մասնակիցներն իշխանությունների ներկայացրել են հետևյալ պահանջները.

չեղարկել հակախտրականության մասին օրենքը [Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է 2014թ. եվրոպական կառույցների ճնշման տակ. այն նախատեսում է վարչական և քրեական պատիժ ցանկացած հատկանիշով, այդ թվում գենդեր, ազգային պատկանելություն, կրոնական և սեռական կողմնորոշում— JAMnews],

• ուժեղացնել պայքարը նարկոքարոզչության դեմ,

• ամպրապնդել ավանդական արժեքների պաշտպանությունը:

Նրանք նաև պահանջում են ազատ արձակել «Վրացական երթ» կազմակերպության 5 անդամների, որոնք ձերբակալվել էին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գրասենյակի մոտ տեղի ունեցած ակցիաներից մեկի ժամանակ: Այդ ժամանակ ակցիայի մասնակիցները հարձակվել էին օպերատորի վրա, նրան ծեծի ենթարկել, վնասել հեռուստաընկերության ավտոմեքենան:

 Ո

ւլտրաաջերի ակցիան պատասխան էր երիտասարդական երկու շաբաթ տևած «Հանուն մեր ազատության» կարգախոսով զանգվածային ակցիային, որն անցկացվում էր մայիսի 12-ին և 13-ին խորհրդարանի շենքի մոտ: Բողոքի պատճառ էր դարձել ոստիկանության հատուկ գործողությունը Թբիլիսիի «Բասիանի» և «Գալերեա» գիշերային ակումբներում:

Այդ ժամանակ ոստիկանությունը ծեծել և բերման էր ենթարկել տասնյակ երիտասարդների՝ թմրանյութերի տարածման և օգտագործման մեղադրանքով: Դրանից հետո հազարավոր երիտասարդներ դուրս եկան բողոքի ակցիայի քաղաքի կենտրոն՝ պահանջելով վարչապետի և ՆԳՆ ղեկավարության հրաժարականը, ինչպես նաև պատժել երիտասարդների դեմ բռնություն կիրառելու մեղավորներին:

Ակցիան ավարտվեց մայիսի 13-ի ուշ երեկոյան՝ ակտիվիստների և Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի միջև պայմանավորվածությամբ: Նախարարը ներողություն խնդրեց՝ ասելով, որ կքննարկվի Վրաստանում նարկոքաղաքականության ազատականացմանը հարցը, ինչպես նաև խոստացավ ուսումնասիրել հատուկ գործողության մանրամասները և անհրաժեշտության դեպքում պատժել մեղավորներին:

Նեոնացիստական կազմակերպությունները «Հանուն մեր ազատության» ակցիան անվանեցին նարկոքարոզչություն և փորձեցին գալ իրադարձությունների վայր և ֆիզիկապես պատժել դրա մասնակիցներին: Ոստիկանական ջոկատները երկու մասի բաժանեցին այդ երկու ակցիաները, և հաջողվեց խուսափել բախումներից:

Ուլտրաաջերը պնդում են, որ «իշխանությունները դարձել են լիբերալների պատանդը», որ Վրաստանում «տարվում է նարկոռեալիզատորների և ԼԳԲՏ քարոզչություն», և այդ ամենը բացասաբար է ազդում երիտասարդության վրա: Նրանք ասում են, որ որոշել են դուրս գալ փողոց, որպեսզի իշխանություններն ուշադրություն դարձնեն իրենց կարծիքով գլխավոր խնդրի վրա, այն է՝ Վրաստանի ծանր սոցիալ-տնտեսական դրությունը:

«Այստեղ «առաջադեմների» տեղը չէ», «Այսօրվա առաջադիմությունը ամոթ է». գրված է նրանց պաստառների վրա, իսկ ակցիայի մասնակիցները վանկարկում են նույն կարգախոսը, ինչ որ միշտ. «Կեցցե Վրաստանը»:

 Ու

լտրաաջերի համար առանձին թեմա է Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, որն ամբողջ աշխարհում նշվում է մայիսի 17-ին: Այդ օրվա շուրջ Վրաստանում արդեն մի քանի տարի լուրջ վեճեր են ընթանում: Նախապատմությունը հետևյալն է.

2013թ. այդ օրը Թբիլիսիի կենտրոնում տասնյակ մարդիկ պաստառներով և փուչիկներով դուրս եկան փողոց՝ կոչ անելով հասարակությանը հանդուրժողականություն ցուցաբերել սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ: Հոգևորականները և ուղղափառ ակտիվիստները կազմակերպեցին պատասխան ակցիա: Հարյուրավոր մարդիկ հավաքվեցին իրադարձությունների կենտրոնում, հոմոֆոնիայի դեմ ակցիայի մասնակիցներին ծեծի ենթարկեցին, վերջիններիս փրկեցին ոստիկանները, որոնք նրանց դուրս բերեցին ավտոբուսներով: Ավտոբուսների վրա էլ քարեր էին նետում:

2014թ. մայիսի սկզբին Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հանդես եկավ նախաձեռնությամբ՝ մայիսի 17-ը հայտարարելով Ընտանիքի սրբության օր: Դրանից ի վեր ամեն տարի մայիսի 17-ին Ռուսթավելի պողոտայի վրա անցկացվում է խաչերով ու սրբապատկերներով երթ՝ ուղղափառ հոգևորականների գլխավորութամբ: Այդ օրը հանուն հոմոֆոբիայի դեմ պայքարի ակցիայի դուրս եկածներին պահպանում է ոստիկանությունը:

«Մենք կհետևենք, որ այս տարի մայիսի 17-ը նշվի միայն որպես Ընտանիքի սրբության օր, ինչպես որ սահմանվել է պատրիարքի կողմից: Գեյ-շքերթ չի լինի»,- հայտարարել է «Վրացական երթի» առաջնորդներից Սանդրո Բրեգաձեն:


Կարդալ ավելին JAMnews-ում