2019թ-ի բյուջեի համաձայն՝ նախագահի վարչակազմի ֆինանսավորումը կկրճատվի գրեթե մեկուկես միլիոն դոլարին համարժեք լարիով " />

Վրաստանի նոր նախագահն ավելի աղքատ կլինի։ Մանրամասներ՝ երդմնակալության և նոր նստավայրի մասին

2019թ-ի բյուջեի համաձայն՝ նախագահի վարչակազմի ֆինանսավորումը կկրճատվի գրեթե մեկուկես միլիոն դոլարին համարժեք լարիով

Հաջորդ տարի Վրաստանի նախագահի աշխատակազմը 3,8 մլն լարիով [ավելի քան $1,4 մլն) ավելի քիչ գումար կստանա։

Վրաստանի 2019թ-ի բյուջեի նախագծի համաձայն՝ հենց այդքանով կկրճատվի վարչակազմի ֆինանսավորումը։

Վրաստանը նոր նախագահ է ընտրել նոյեմբերի 28-ին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Երկրի հինգերորդ նախագահն իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին է, որը հավաքել է 59,52 տոկոս ձայն։ Նրա մրցակիցն ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն էր, որը հավաքել է 40,48 տոկոս ձայն։ Միջազգային դիտորդներն ընտրությունները մրցակցային, բայց անարդար էին անվանել։ Ընդդիմությունը նախկին նախագահ Սաակաշվիլիի գլխավորությամբ չի ճանաչում ընտրությունների արդյունքներն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ է պահանջում։

• Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին՝ Վրաստանի նոր նախագահը

• «Վրացական երազանքի» Սահմանադրությունը

• Դուրս կանե՞ն արդյոք նախագահին

Սա միակ փոփոխությունը չէ, որը վերաբերելու է նախագահի ֆինանսներին։

Բացի այդ, վարչակազմը կազատվի իր աշխատակիցների ավելի քան կեսից։ Եթե նրանք հիմա 140 հոգի են, ապա նոր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմում կլինի 60  աշխատակից։

Եվս մեկ նորարություն․ ամբողջապես լուծարվել է նախագահական հիմնադրամը։

Յուրաքանչյուր տարի նախագահական հիմնադրամ բյուջեից փոխանցվում էր հինգ միլիոն լարի [մոտ $1,9 մլնՀիմնադրամից ֆինանսավորվում էին, օրինակ, արևմտյան բուհերում սովորող վրացի ուսանողների կրթաթոշակները։ Այժմ ուսանողներին ուրախացնելու հնարավորություն նախագահն էլ չի ունենա։

Ե՞րբ է լինելու երդմնակալության արարողությունը

Ընտրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունը կկայանա դեկտեբերի 16-ին՝ ընտրություններից հետո երրորդ կիրակի, ինչպես և նախատեսված է օրենքով։

Սակայն դեռ հայտնի չէ արարողության անցկացման վայրը։

Ռուսթավի-2-ի տեղեկատվության համաձայն՝ երդմնակալությունը հավանաբար կկայանա Թելավիում [քաղաք Արևելյան Վրաստանում՝ Կախեթիի շրջանում] Էրեկլե թագավորի պալատում։ Եթե լուրը ճիշտ է, ապա դա կլինի առաջին դեպքը, երբ երդմնակալությունը մայրաքաղաքում չի անցկացվում։

Զուրաբիշվիլիի նախորդը՝ Գիորգի Մարգվելաշվիլին, ինչպես և Վրաստանի մյուս նախագահները երդվում էին Թբիլիսիի խորհրդարանի շենքում։ Այնտեղ էլ հենց բակում անցկացվում էր նորընտիր նախագահի պաշտոնի ստանձման արարողությունը։

Առաջին տարբերակը․ Վրաստանի գործող նախագահի նստավայրը Թբիլիսիի Հավլաբար թաղամասում։

Երկրորդ տարբերակ․ արարողություն Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի բակում, որտեղ 2013թ-ին կայացել է չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը։

Վրաստանի առաջին նախագահ 1991 թ-ին դարձավ մասնագիտությամբ բանասեր և հակախորհրդային դիսիդենտ Զվիադ Գամսախուրդիան։ Մեկ տարի անց՝ 1992թ-ին, Վրաստանում ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ, որի հետևանքով Գամսախուրդիան պաշտոնանկ արվեց և վտարվեց երկրից։

1995թ-ին երկրորդ նախագահ դարձավ հայտնի կուսակցական գործիչ Էդուարդ Շևարդնաձեն, որը Վրաստանը ղեկավարում էր ընդհանուր առմամբ 11 տարի և ստիպված էր հրաժարական տալ 2003թ-ին՝ «վարդերի հեղափոխությունից» հետո։

Վրաստանի երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի երդմնակալությունը։ 2000թ․։REUTERS
Վրաստանի երրորդ նախագահ 2003թ-ին դարձավ Միխեիլ Սաակաշվիլին։ Նա պաշտոնավարեց մինչև 2013թ-ը։ Նա առաջին նախագահն էր, որը փոխվեց ընտրությունների միջոցով։ Սակայն այդ ակտը դժվար էր բարեկամական անվանել։ Սաակաշվիլին լքեց երկիրը 2013թ-ին՝ իր լիազորություններն ավարտելու օրը՝ ներկա չգտնվելով չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը։
Այսօր Սաակաշվիլիի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, և նրան Վրաստան վերադառնալու դեպքում կալանք է սպասվում։ Լուսանկարում՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի երդմնակալությունն է երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո։ 2008թ․ REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի
Գիորգի Մարգվելաշվիլին Վրաստանի առաջին նախագահն է, որն իր իսկ ցանկությամբ երկրորդ անգամ չի առաջադրվել։ Մարգվելաշվիլին փիլիսոփայական կրթություն ունի և ոչ հարուստ քաղաքական փորձ, նա որպես Վրաստանի չորրորդ նախագահի թեկնածու էր առաջադրվել Բիձինա Իվանիշվիլիի անձնական որոշմամբ։
Սակայն 2013թ-ին նախագահ ընտրվելուց հետո պարզվեց, որ նա, ի տարբերություն «Վրացական երազանք» իշխող կուսակցության մյուս անդամների, այնքան էլ հավատարիմ չէ Իվանիշվիլիի միանձնյա որոշումներին։ Երդմնակալությունից անմիջապես հետո նրա հարաբերություններն Իվանիշվիլիի հետ փչացան։
Իվանիշվիլին առիթը բաց չէր թողնում բացահայտ հայտարարելու, որ Մարգվելաշվիլին իր մեծ սխալն է։ Լուսանկարում՝ Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը։ 2013թ-ի նոյեմբերի 17: REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Ո՞րտեղ է աշխատելու նախագահը

Նոր նախագահի նստավայրը նույնպես այլ վայրում կլինի։

Զուրաբիշվիլին հրաժարվել է աշխատել Հավլաբարում (Թբիլիսիի թաղամաս) գտնվող նախգահականում, որը կառուցվել է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին։

Զուրաբիշվիլին աշխատելու է Ատոնելի փողոցում գտնվող նստավայրում։ Առանձնատան շենքում, որտեղ կտեղավորվի հինգերորդ նախագահի վարչակազմը, հիմա վերանորոգում է, իսկ փողոցում ճանապարհային աշխատանքներ են կատարվում։

Ընդհանրապես, «Վրացական երազանքի» ղեկավարները վաղուց են «պայքարում» Հավլաբարի նստավայրի դեմ։

Այն նախկին վարչապետ և երկրի փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի և նախագահ Մարգվելաշվիլիի միջև հարաբերություններում լարվածության առաջացման հստակ պատճառներից մեկն էր։

Չնայած նախնական մերժմանն՝ ընտրվելուց հետո նախագահ Մարգվելաշվիլին այնուամենայնիվ տեղափոխվեց Հավլաբարի նստավայր՝ այդ քայլով վերջնականապես իր դեմ տրամադրելով Իվանիշվիլիին։

Իվանիշվիլիի համար, որը ոչ միայն անձամբ Սաակաշվիլիին չի ընկալում, այլև նրա կառուցած շենքերը, Մարգվելաշվիլիի որոշումը դավաճանության էր հավասար։

Զուրաբիշվիլին ակնհայտորեն տրամադրված չէ հակամարտել նախկին վարչապետի հետ, որն այժմ կառավարում է երկիրը կուլիսների հետևից։

Զուրաբիշվիլին՝ Մարգվելաշվիլիի հյուր

Սալոմե Զուրաբիշվիլին և Գիորգի Մարգվելաշվիլին Հավլաբարի նախագահական նստավայրում։ 2018թ-ի դեկտեմերի 3։ Լուսանկարը՝ Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան էջից


Սակայն մեկ անգամ Զուրաբիշվիլին, այնուամենյանիվ, ստիպված էր այցելել նստավայրը։

Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվեկաշվիլին հանդիպեց ընտրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որը Հավլաբարի նստավայր էր ժամանել դեկտեմբերի 3-ին։

 

Ինչպես հաղորդել է Սալոմե Զուրաբիշվիլին, հանդիպմանը քննարկվել են երդմնակալության արարողության և գործերի փոխանցման հետ կապված հարցեր։

Պետք է նշել, որ 18 րոպե տևած հանդիպումն իրականում պատմական էր․ Վրաստանի անկախության 27 տարվա ընթացքում դեռ չէր եղել դեպք, երբ նորընտիր նախագահն ու գործող նախագահը հանդիպեին միմյանց կառուցողական և աշխատանքային մթնոլորտում։

Հանդիպելու նախաձեռնությամբ էր հանդես եկել Մարգվելաշվիլին երկրորդ փուլի արդյունքները հայտարարելուց հետո։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում