Համակարգիչներ են առգրավվել գրասենյակից, որում «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը «թրոլների ֆաբրիկա» է հայտնաբերել" />

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննում է ТВС-բանկի վրա կատարված կիբերհարձակման գործը

Համակարգիչներ են առգրավվել գրասենյակից, որում «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը «թրոլների ֆաբրիկա» է հայտնաբերել

ТВС-բանկի շենքը։ Լուսանկարը՝ wikiwand.com

 

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն առգրավել են Ռուսթավելու 12 հասցեում գտնվող գրասենյակի համակարգիչները։ ТВС-բանկի վրա կիբերհարձակման մասին գործի հետաքննություն է ընթանում։ ՆԳՆ-ն չի բացառում, որ կարող է հարցաքննել վարչապետի հաղորդակցությունների դեպարտամենտի նախկին ղեկավար և իշխող կուսակցության ակտիվ կողմնակից Կոկա Կանդիաշվիլիին։ Լրագրողները հենց Կանդիաշվիլիին են համարում «թրոլների ֆաբրիկայի» ստեղծող։

«Նա անպայման կհարցաքննվի, երբ դրա անհրաժեշտությունն առաջանա», – լրագրողներին հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին։

•Ինչո՞ւ է Իվանիշվիլին պայքարում ТВС-բանկի դեմ

Կիբերհարձակում ТВС-բանկի վրա

ТВС-բանկի վրա կատարած կիբերհարձակում է կատարվել 2018թ-ի հուլիսին։ Բանկի հիմնադիր Մամուկա Խազարաձեի խոսքով՝ նա անձամբ է դիմել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի օգնությանը, սակայն գործի քննության մասին տեղեկություններ այդպես էլ չի ստացել։ Խազարաձեի դիմումը հրապարակել է «Պիրվելի» հեռուստաընկերությունը։ Դիմումի մեջ Խազարաձեն ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի խնդրում է անձնական վերահսկողության տակ առնել բանկի վրա կիբերհարձակման գործի հետաքննությունը։ Խազարաձեն գրում է, որ ՆԳՆ դիմելուց երկու ամիս է անցել, սակայն հետաքննության մեջ ոչ մի առաջխաղացում չկա։ Բացի այդ, Խազարաձեն նախարարին տվյալներ է ներկայացրել, որոնք ստացվել են IP-հասցեի պարզումից հետո, որից էլ գրոհը կատարվել է՝ «Գրևիթի» Ltd, Ռուսթավելու 12։

«Թրոլների ֆաբրիկա»

Մարտի 9-ին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի «Շաբաթօրյա սուրհանդակ» հաղորդման շրջանակում մի սյուժե է ցուցադրվել, որում ասվում է, որ ТВС-բանկի վրա կիբերհարձակումը պլանավորվել է Ռուսթավելու պողոտայում տեղակայված գրասենյակներից մեկում։ «Ռուսթավի-2»-ի տվյալներով՝ այդ գրասենյակը վարձակալել է վարչապետի հաղորդակցության դեպարտամենտի նախկին ղեկավար Կոկա Կանդիաշվիլին։ Հաղորդման մեջ ասվում է, որ հենց այդտեղից է Կանդիաշվիլին ղեկավարել «թրոլների ֆաբրիկան», որը որպես թիրախ է ընտրել ТВС-բանկի հիմնադիրներին և նրանց դեմ սոցցանցերում արշավ է իրականացրել։ Կոկա Կանդիաշվիլին բոլոր մեղադրանքները հերքում է, «Ռուսթավի-2»-ի սյուժեն հերյուրանք է անվանում և պնդում է, որ հաղորդման մեջ հիշատակվող գրասենյակը պատկանում է մուլտիմեդիա մի ընկերության։

Կանդիաշվիլիի խոսքով՝ «Այս պերսոնան» մուլտիմեդիա պորտալն աշխատում է թեստային ռեժիմով։ Նա գրում է, որ Ռուսթավելու պողոտայի գրասենյակը փակվել է 2015թ-ին, և սկզբից այնտեղ Georgia OK զբոսաշրջային ընկերությունն էր, այնուհետև ստուդիա է ստեղծվել, որն աշխատում էր «մի քանի սերիալների և նախագծերի վրա»։

Կանդիաշվիլին հերքել է նաև այն տեղեկությունները, թե գլխավորում է «Վրացական երազանքի» մամուլի ծառայությունը։ «ТВС-բանկի հետ ես երբեք ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Ավելի քան 30 տարի անձամբ ճանաչում եմ Մամուկային [Խազարաձե], Բադրիին [Ջափարիձե], Վախոյին [Բուխրիկիձե] և Պաատային [Գաբաձե] – [ТВС-բանկի մենեջմենթը], այդ պատճառով էլ, եթե մի բան լիներ, ես անպայման տեղյակ կլինեի», – գրում է Կանդիաշվիլին։

ТВС-բանկի գործը

ТВС-բանկի գործով հետաքննությունն արդեն մի քանի ամիս է, ինչ իրականացնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը։ Ստուգումների արդյունքում տարօրինակ գործարք է հայտնաբերվել, որը տասնմեկ տարի առաջ է իրականացվել ТВС-բանկի Դիտորդ խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեի և նրա տեղական Բադրի Ջափարիձեի անմիջական մասնակցութամբ։ Դատախազության կարծիքով՝ այդ գործարքը «փողերի լվացման» հատկանիշներ է պարունակում։ Խոսքը 17 մլն դոլարի մասին է։

Ավելի ուշ գործին միացել է նաև Վրաստանի Ազգային բանկը, որը բաժնետերերից պահանջել է աշխատանքից ազատել Խազարաձեին և Ջափարիձեին։ Փետրվարի 21-ին Մամուկա Խազարաձեն հեռացել է ТВС-բանկի Դիտորդ խորհրդի նախագահի պաշտոնից։

ТВС-բանկը Վրաստանի ամենահզոր ինստիտուտներից մեկն է, որը Լոնդոնի ֆոնդային բորսայի մասնակից է։ ТВС-բանկի անհաջողությունների մեջ ընդդիմությունն ու փորձագետները քաղաքական ենթատեքստ են տեսնում, քանի որ պարբերաբար շրջանառվում է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի անունը։ Նա բազմիցս հանրային կերպով քննադատական հայտարարություններ է արել Խազարաձեի հասցեին, ինչն ամրապնդել է այն ենթադրությունները, որ նրանց միջև հարաբերությունները ծայրահեղ լարված են։


Կարդալ ավելին JAMnews-ում