Տեղի բնակչության հետ համաձայնություն է ձեռք բերվել այն բանից հետո, երբ հատուկ ջոկատայինների հետ բախումների հետևանքով 27 մարդ է վիրավորվել " />

Վրաստանի ՆԳՆ ղեկավար․ ՀԷԿ-ի շինարարության պատճառով բախումները Պանկիսիում կասեցված են

Տեղի բնակչության հետ համաձայնություն է ձեռք բերվել այն բանից հետո, երբ հատուկ ջոկատայինների հետ բախումների հետևանքով 27 մարդ է վիրավորվել

Պանկիսիի  կիրճի համայնքի ներկայացուցիչների և իշխանությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան։

Նրա խոսքով՝ ՀԷԿ շինարարությունը, որի պատճառով տեղացիների և ոստիկանության հատուկ ջոկատայինների միջև բախումներ էին սկսվել, կշարունակվի միայն այն դեպքում, «եթե դրան աջակցի բնակչության 90%-ը»։

«Այս պահին մենք բոլորս պետք է կանգ առնենք, հանդարտվենք, մենք պետք է պարզենք, թե որտեղ ենք սխալ թույլ տվել, ով է այն թույլ տվել և ով է մեղավոր։ Մենք պետք է կանգ առնենք և շարունակենք խոսակցությունը», – ասել է Գախարիան։

Միաժամանակ նա հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր ոստիկանության դեմ ուժ են կիրառել, պետք է պատժվեն։

Срочно! Сейчас в Панкиси!!! Резиновые пули, слезоточивый газ. Столкновение местных жителей с силами МВД. Люди гонят спецназ из своих сел. Противостояние началось утром после попытки властей продолжить строительство ГЭС без переговоров с местным населением.

Posted by Пограничная ZONA on კვირა, 21 აპრილი, 2019

Ապրիլի 21-ին Պանկիսիի կիրճում բախում էր տեղի ունեցել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի և տեղի բնակիչների միջև։ Կոնֆլիկտի պատճառը կառուցվող ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների մեկնարկն էր դարձել։ Տեղի բնակիչները քարեր էին նետել հատուկ ջոկատայինների վրա, ոստիկաններն ի պատասխան արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ էին կիրառել։

Radio Way

ՆԳՆ տվյալներով՝ բախումների հետևանքով վիրավորվել էր 27 մարդ, նրանցից 12-ը տեղի բնակիչներ են, 15-ը՝ ոստիկան։ Այրվել է մի քանի ոստիկանական մեքենա։

Իշխանության և Պանկիսիի համայնքի ներկայացուցիչների միջև բանակցությունները Թելավիում մի քանի ժամ են տևել։

Պանկիսիում Խադորի-3 ՀԷԿն է կառուցվում։ Տեղացիները դեմ են շինարարությանը նրանք պնդում են, որ դա վնասելու է կիրճի էկոլոգիական վիճակին։

Մի քանի օր առաջ Վրաստանի կառավարության ներկայացուցիչները Պանկիսի էին այցելել և խոստացել լուծել բոլոր վիճելի հարցերը, սակայն շինարարական աշխատանքները սկսվել էին՝ չնայած դրան։ Տեղի ակտիվիստները հայտարարում են, որ թույլ չեն տալու ՀԷԿը կառուցել։

Ապագա ՀԷԿի հզորությունը, որը պետք է կառուցվի Ալազանի գետի վրա, 5,4 մեգավատ է լինելու։ Շինարարությունը պետք է ավարտվի 12 ամսից։

Վրաստանի Արևելքում գտնվող Պանկիսիի կիրճում չեչեն կիստինացիներ են ապրում։ Կիրճի հարյուրից ավելի բնակիչ կռվել է Իսլամական պետության շարքերում։ Նրանցից ավելի քան 30-ը զոհվել է։ 2017թի դեկտեմբերին անցկացված հակաահաբեկչական հատուկ գործողության հետևանքով մահացու վիրավորում էր ստացել տեղի 19-ամյա բնակիչ Թեմիրլան Մաչալիկաշվիլին։ Նրա ընտանիքն ու Պանկիսիի բնակիչները մինչև հիմա պահանջում են պատժել մեղավորներին։

JAMnews-ի ռեպորտաժը Պանկիսիի կիրճից Սիրիայի պատերազմի արձագանքը Վրաստան է հասել

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում