Մեղադրյալ Մալխազ Մաչալիկաշվիլին երեք երիտասարդի աղմկահարույց սպանության հետաքննության պահանջով հանրային բողոքի կազմակերպիչներից մեկն է" />

Վրաստանի հատուկ ծառայություններ․ Պանկիսիում հատուկջոկատայինների կողմից սպանված 19-ամյա տղայի հայրն «ահաբեկչություն էր պլանավորում»

Մեղադրյալ Մալխազ Մաչալիկաշվիլին երեք երիտասարդի աղմկահարույց սպանության հետաքննության պահանջով հանրային բողոքի կազմակերպիչներից մեկն է

Մալխազ Մաչալիկաշվիլին՝ Պանկիսիի կիրճի իր տանը։ 2018թ-ի հունվար։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Մալխազ Մաչալիկաշվիլին, որը 2019թի մայիսի 7-ին մեղադրվել է բարձրաստիճան պաշտոնյայի դեմ ահաբեկչության նախապատրաստման համար, Վրաստանում հայտնի է դարձել մեծ ողբերգությունից հետո։

2017թի դեկտեմբերին հատուկջոկատայինները սպանել էին նրա 19-ամյա որդուն Պանկիսիի կիրճում գտնվող տանը, որտեղ ապրում է Մաչալիկաշվիլիների ընտանիքը՝ հենց ննջասենյակում։

Հատուկջոկատայինները ներխուժել են տուն և կրակել 19-ամյա տղայի գլխին, թեև նա այդ պահին քնած է եղել իր մահճակալում։ Ավելի ուշ նա մահացել է։ Ի՞նչ է տեղի ունեցել Վրաստանի Պանկիսիի կիրճում

Դա տեղի էր ունեցել հատուկ գործողության ժամանակ, որի նպատակը հայտնի ահաբեկիչ Ահմեդ Չատաևի համախոհներին բացահայտելն էր։ Վրաստանի պետանվտանգության ծառայությունը պնդում է, որ 19-ամյա Թամիրլան Մաչալիկաշվիլին նրանց թվում էր և փորձում էր գործի դնել նռնակը, երբ նրա վրա կրակել են։

Սակայն Մաչալիկաշվիլիի հարազատները պնդում են, որ նա քնած է եղել, երբ հատուկջոկատայինները ներխուժել են նրա սենյակ։

Դրանից մեկ ամիս առաջ ահաբեկիչ Ահմեդ Չատաևը ենթադրաբար սպանվել էր Թբիլիսիի Իսանի բնակելի թաղամասում անցկացված նույնատիպ հատուկ գործողության ժամանակ փոխհրաձգությունից և հրդեհից հետո։

Ո՞վ է ահաբեկիչ Ահմեդ Չատաևը, որը ենթադրաբար սպանվել է Թբիլիսիում

Ընտանիքն ու Պանկիսիի կիրճի բնակիչների մեծ մասն իշխանություններին մեղադրում են երիտասարդին անտեղի սպանելու համար։

Հայրը՝ Մալխազ Մաչալիկաշվիլին, այդ օրվանից դարձել է մի քանի երիտասարդների սպանության արդար հետաքննության պահանջով հանրային շարժման առաջնորդներից մեկը։ Շարժմանը, որը կոչվում է «Մի՛ սպանիր», այսօրվա դրությամբ միացել են արդեն հազարավոր մարդիկ։

Երկու հայրեր, որոնց որդիները սպանվել են, երդվում են չհեռանալ խորհրդարանի տարածքից և հասնել արդար հետաքննության

Սակայն 2019թի մայիսի  7-ին Մալխազ Մաչալիկաշվիլին մեղադրվեց ահաբեկչության նախապատրաստման մեջ։

Ըստ Վրաստանի Պետական տեղեկատվական ծառայության տեղեկությունների, Մալխազ Մաչալիկաշվիլին պլանավորում էր սպանել անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Իոսեբ Գոգաշվիլիին։

Ինչպես հայտնել են գերատեսչությունում, «ահաբեկչությունը պլանավորվում էր իրագործել Վրաստանի Դեդոպլիսցկարոյի շրջանի Զեմո Մաչխաանի գյուղում՝ Գոգաշվիլիի հոր գերեզմանին, երբ այն այցելեր Գոգաշվիլին և նրա համախոհները»։

Որպես ապացույց պետանվտանգության ծառայությունը տրամադրել է գաղտնալսման ձայնագրությունը։ Դրանում նշվում է, որ Մալխազ Մաչալիկաշվիլին կիստիներեն խոսում է իր զարմիկ Մորիս Մաչալիկաշվիլիի հետ և խնդրում նրան Գոգաշվիլիին հետևելու հարցերով զբաղվել և հստակ պարզել նրա հոր գերեզմանի տեղը։

Թե ինչ գործողություններ են ձեռնարկվելու Մալխազ Մաչալիկաշվիլիի հանդեպ, դեռ չի հաղորդվում։


Կարդալ ավելին JAMnews-ում