Ավելի քան 2,300 մարդ մինչև հիմա անհետ կորած է համարվում տարբեր ռազմական հակամարտությունների հետևանքով" />

Վրաստանի կառավարությունը հակամարտությունների ընթացքում անհետ կորածների որոնման հանձնաժողով է ստեղծում

Ավելի քան 2,300 մարդ մինչև հիմա անհետ կորած է համարվում տարբեր ռազմական հակամարտությունների հետևանքով

მთავრობის სხდომა

Վրաստանի կառավարությունը երկրի տարածքում զինված հակամարտությունների ընթացքում անհետ կորածների որոնման միջգերատեսչական հատուկ հանձնաժողով է ստեղծել։ Դրա գործառույթների մեջ անհրաժեշտության դեպքում մտնում է նաև զոհվածների վերահուղարկավորությունը։

Ֆոտոարխիվ․ վրացական ընտանիքները լքում են Աբխազիան 1992-1993 թվականների վրաց-աբխազական պատերազմի ժամանակ

1,6 մլն եվրո՝ Չեչնիայում և Ինգուշիայում անհետ կորածների ընտանիքներին․ Եվրոպական դատարանի որոշումը

Ըստ հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլիի՝ հանձնաժողովի գլխավոր խնդիրը Վրաստանի տարածքում զինված հակամարտությունների հետևանքով անհետ կորած համարվող 2300 մարդու գտնվելու վայրը պարզելն է, որոշ դեպքերում՝ վերահուղարկավորելը։ Նա հաղորդել է, որ հանձնաժողովում տարբեր գերատեսչությունների 10 ներկայացուցիչներ են ներառվելու, և նրանք «աշխատելու են ինտենսիվ և համակարգված»։ Համապատասխան որոշում է ընդունվել կառավարության հոկտեմբերի 24-ի նիստին։ Հատուկ որոշումն արդեն հրապարակվել է։

Վրաստանի ժամանակակից պատմությունը 1990թ-ից երեք զինված հակամարտություն է ներառում՝ Հարավային Օսիայում (1990-1992 թթ․), աբխազական պատերազմ (1992-1993 թթ․), օգոստոսյան ռուս-վրացական պատերազմ (2008 թ․)։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ընդհանուր առմամբ մինչև այսօր 2300 մարդ անհետ կորած է համարվում։ Նրանց որոնումները տեղի են ունենում Կարմիր Խաչի հովանու ներքո արդեն 9 տարի։

2010թ-ին՝ կրկին Կարմիր Խաչի հովանու ներքո, որոնման երկու մեխանիզմ է ստեղծվել․ երկկողմանի վրաց-աբխազական և եռակողմ վրաց-ռուս-օսական։ Հենց այդ ձևաչափով բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Բաբուշերայի (Աբխազիա) եղբայրական գերեզմանի մարմինների էքսգումացիան։

2010թ-ից մինչև այսօր հայտնաբերվել է 325 մարդու մարմին, որոնք անհետ կորած էին համարվում, 178 մարդու անձ հաստատվել է։ Նրանց մարմինները փոխանցվել են ընտանիքներին։ Մնացածների ճանաչման գործընթացը շարունակվում է։

Կարմիր Խաչի այս նախագծի առաջին փուլն ավարտվում է 2021թ-ին, իսկ թե ինչ է լինելու հետո՝ դեռ պարզ չէ։ Ցիխելաշվիլին ասում է, որ այդ փուլը Վրաստանի կառավարությունը պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործի․

«Մենք պետք է կարողանանք կազմակերպենք շատ ինտենսիվ և առավելագույնս համակարգված գործընթաց, հատկապես, որ Կարմիր Խաչի նախագիծը մինչը 2021թ-ն է։ Չնայած նման ազդեցիկ կազմակերպության մասնակցությանը՝ 2300 մարդ դեռ անհետ կորած է համարվում։ Դա բավականին շատ է։ Այդ պատճառով էլ մենք պարտավոր ենք արդյունավետ աշխատել, բնականաբար, Կարմիր Խաչի հետ միասին, որը մեծ դեր է խաղում այս գործընթացում», – հայտարարել է Ցիխելաշվիլին։

Պետնախարարն ընդգծել է, որ «անհետ կորած համարվող մարդկանց ճակատագրերը պարզելու համար բացառապես մարդասիրական գործընթաց է գնում»։

«Կոչ եմ անում ցանկացած տեղեկություն ունեցողներին՝ զինված հակամարտությունների ժամանակ անհետ կորածների և բոլոր նրանց մասին, ովքեր բախվել են այդ դժբախտությանը, դիմել հանձնաժողով», – հայտարարել է պետնախարարը։


Կարդալ ավելին JAMnews-ում